Թրամփը մտադիր է հանգստյան օրերին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

09:08 • 27.01.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եկող հանգստյան օրերին հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:


Այս մասին Twitter սոցկայքի սեփական միկրոբլոգում հայտնել է ամերիկյան NBC հեռուստաալիքի թղթակից Հելի Ջեքսոնը:


«Վարչակազմում եղած աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պատրաստվում են այս հանգստյան օրերին հեռախոսազրույց ունենալ: Սա կլինի երդմնակալությունից հետո առաջին հեռախոսազրույցը»,-գրել է լրագրողը:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները հեռախոսով զրուցել են նոյեմբերի 14-ին՝ նախագահական ընտրություններում 70-ամյա հանրապետականի տարած հաղթանակից հետո: Այն ժամանակ նախագահները բանավոր պայմանավորվածություն էին ձեռք բերել 2 երկրների միջև հարաբերությունները կարգավորելու հարցի շուրջ: