ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ դիվերսիան և հրադադարի խախտումը ագրեսիա չեն. Վ. Հարությունյան

14:25 • 27.01.17



ՀԱՊԿ-ը կարող է միջամտել և ռազմական օգնություն ցույց տալ իր անդամ-պետությանն այն ժամանակ, երբ վերջինիս սահմանների նկատմամբ ագրեսիա իրականացվի, և պետությունը դիմի Կազմակերպությանն իրենց աջակցելու խնդրանքով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նրա՝ Հայաստանի պետական սահմանների նկատմամբ ագրեսիա չի իրականացվել, դիվերսիոն փորձերը, հրադադարի խախտումը, ըստ Հարությունյանի, ամենևին էլ ագրեսիա չեն: «Դուք տեսե՞լ եք Երևանում զորք, որը գնում է դեպի Տավուշ, լսե՞լ եք, որ տագնապ հայտարարեն: Ոչ: Որովհետև բանակը մարտական պատրաստվածության չի բերվել: Այդ դիվերսիաները կանխվում են հենց զորամասերում: Մենք մեր բանակի ուժերն անգամ չենք գործադրում, ինչո՞ւ դիմենք ՀԱՊԿ-ին»,- ասել է ՊՆ նախկին նախարարը:

- Տևական ժամանակ է, ինչ հայկական մամուլում քննարկվում է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանն արդեն երկրորդ անգամ չստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նախ՝ Ղազախստանի նախագահի, ապա Բելառուսի նախագահի բացակայությունը տվյալ նիստերին թույլ չտվեցին հարցը քննարկման ու քվեարկության դնել: Քաղաքակա՞ն է ձգձգման պատճառը: Ո՞վ է խանգարում, որ Հայաստանը զբաղեցնի այս պաշտոնը:

- Միջազգային նման կառույցներում միշտ էլ պրոբլեմներ են առաջացել, երբ այսպիսի հարցեր են առաջ եկել, պետությունները կոնսենսուսի չեն եկել: Նույնը հիմա է. տարբեր դրդապատճառներով համաձայնության չեն գալիս, բայց ընդունված է որոշում, որ քարտուղարի պաշտոնում նշանակումներ են արվելու ռոտացիոն կարգով: Կարծում եմ, որ ժամանակ է պահանջում, մինչև համակարգը սկսի գործել:

- Եվ ի՞նչն է այս պահին խանգարում Բելառուսին ու Ղազախստանին:

- Կրկնում եմ՝ միջազգային կառույցներում պայքար է գնում նման հարցերի շուրջ, դա կլինի ՄԱԿ-ում, Անվտանգության խորհրդում, ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը ձևավորվեց 1992թ.-ին, 1993թ.-ին Ադրբեջանը մտավ ՀԱՊԿ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի: Ալիևը հնչեցրեց դա, թե ՀԱՊԿ-ը պիտի լուծի Ղարաբաղի հարցը, ասաց՝ «ոնց թե, անդամ ենք, պետությունները կռվում են, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում»: Եվ բնական է, որ պատասխան չստացավ: Նույնը հիմա է կատարվում:

-Ստացվում է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այնպիսի լիազորություններ ունի, որոնք կարող է օգտագործել ի օգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման. դա է՞ մտահոգում Բելառուսին ու Ղազախստանին:

- Ես բազմիցս ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ-ը ոչինչ անել չի կարող, կանոնադրության մեջ Արցախին առնչվող դրույթ չկա: ՀԱՊԿ-ը գործում է միայն իր անդամ պետությունների դեմ կատարվող ագրեսիայի պարագայում: Հստակ սահմանված է, թե ինչ է նշանակում «ագրեսիա»: Դա զինադադարի խախտում չէ, դա դիվերսիոն փորձ չէ: Նույն ՆԱՏՕ-ի պայմանագրում էլ այդպես է: Հիշո՞ւմ եք, որ երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, Էրդողանը դիմեց Դաշինքին ու խնդրեց պաշտպանություն, բայց ՆԱՏՕ-ն ասաց, թե Թուրքիայի դեմ ագրեսիա չի եղել, ինքը չի կարող միջամտել: ՀԱՊԿ-ն էլ նման լիազորություններ չունի: Այլ հարց է, որ գոյություն ունի ՀԱՊԿ կազմակերպության հայեցակարգ, ըստ որի՝ Կազմակերպությունը ագրեսիան կանխելու ուղղությամբ աշխատանք պիտի տանի: Եվ հնարավոր է, որ գտնվի մի մոտեցում, որի համաձայն ագրեսիան կանխվի, և Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը դիտվի այս տեսանկյունից:

Խնդիրը նրանում է, որ Հայաստանի ազդեցությունը գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնմամբ ավելանում է, Հայաստանը ստանում է ամբիոն, որը, բնականաբար, օգտագործելու է: Կա շահերի բախում: Բայց որոշում կա՝ պետք է հանգիստ սպասել:

- Լեռնային Ղարաբաղի դեպքում ՀԱՊԿ-ը լիազորություններ չունի, բայց հայկական սահմանների ուղղությամբ էլ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումներ տեսել ենք: Միայն նախորդ տարվա դեկտեմբերին Տավուշում այս գործողությունների արդյունքում զոհեր ունեցանք:

- ՀԱՊԿ-ը կարող է միջամտել, եթե ագրեսիա է եղել: Դուք մեջբերում եք Տավուշի դեպքերը, բայց այնտեղ ագրեսիա չի եղել: Ագրեսիա է, երբ հակառակորդի զինված ուժերը մտնում են քո տարածք ու գրավում են տարածքներ: Բայց նման բան տեղի չի ունեցել: Բացի այդ, եթե ագրեսիա է տեղի ունենում, ապա ՀԱՊԿ-ը գործում է այն ժամանակ, երբ դիմում է պետությունը: Մենք չենք դիմել, ոչ միայն նրա համար, որ ագրեսիա չի եղել, այլև, որովհետև Հայաստանում տագնապ չի հայտարարվել: Այդ միջադեպերից հետո Դուք տեսե՞լ եք Երևանում զորք, որը գնում է դեպի Տավուշ, լսե՞լ եք, որ տագնապ հայտարարեն: Ոչ: Որովհետև բանակը մարտական պատրաստվածության չի բերվել: Այդ դիվերսիաները կանխվում են հենց զորամասերում: Մենք մեր բանակի ուժերն անգամ չենք գործադրում, ինչո՞ւ դիմենք ՀԱՊԿ-ին:

Միակ կազմակերպությունը, որը թե՛ ապրիլյան գործողությունների ժամանակ, թե՛ հիմա հստակ հայտարարել է, որ գործողություններն իրականացրել են Ադրբեջանի կողմից, ՀԱՊԿ-ն է եղել: Նույնիսկ ապրիլին, երբ գործողություններն ընթանում էին Ղարաբաղում, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Նիկոլայ Բորդյուժան, հստակ հայտարարեց, որ իրականացվել է Ադրբեջանի կողմից: Էլ ի՞նչն ենք ուզում ՀԱՊԿ-ից:

Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ մենք ապահովել ենք մեր բանակի մարտունակությունը տարբեր հարցերում, մեր կուրսանտներն այնտեղ անվճար սովորում են, սպառազինություն ենք ստանում ներքին գներով: Վրաստանը, օրինակ, որը ՀԱՊԿ անդամ չէ, իր զորքը կրճատում է, անգամ հակաօդային պաշտպանություն չունի, չի կարողանում պահել իր զորքը: Ադրբեջանը, որը նավթադոլարներ ունի, մեզ հետ սպառազինության առումով մրցավազքի մեջ մտնել չի կարողանում:

- Ապրիլից հետո հայտնի դարձավ, որ մենք 80-ականների զենքերով ենք պատերազմում:

- Ադրբեջանի զենքի 80 տոկոսն 80-ականների զենք է: Մենք էլ ունենք, այո, բայց 80-ականների զենք չի նշանակում, որ վատ զենք է: Մեր հրթիռային համակարգը 60-ականների համակարգ է, բայց մինչև Իսկանդերի առկայությունը, այն կանխում էր պատերազմը՝ 96թ.-ից սկսած: Իսկ Ադրբեջանում չկա նման համակարգ: Ուզում են Իսրայելից գնեն, չեն կարողանում, չկա նման համակարգ: Նման համակարգ ունեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների (լուսանկարներ)

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել