Մենք պատերազմը չենք կարող ավարտել թուլության դիրքերից, Ադրբեջանը դա չի ընկալի որպես փոխզիջում. Ավետիք Չալաբյան

22:50 • 30.01.17



 

Բոլորս շահագրգռված ենք, որ այս պատերազմն ավարտվի, բոլորս հակված ենք խաղաղության, մենք չունենք Հայաստանում «պատերազմի կուսակցություն»․ Tert.am-ի հետ զրույցում Արցախյան հիմնախնդրի, դրա լուծման հնարավորության և պատեհության մասին խոսելիս այսպես արտահայտվեց «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը: Նրա հետ հարցազրույցը՝ ստորև:

- Պարոն Չալաբյան,  Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս մենք անպայման վերհիշում ենք նախորդ տարի մեզ պատուհասած ապրիլյան պատերազմը, որ ավելի առարկայական դարձրեց դեռևս չլուծված խնդիրը: Ապրիլից հետո դիսկուրսը մերթընդմերթ ավելի ակտիվանում է՝ ինչպե՞ս ավարտել այս պատերազմը: Այս մասին ինքներդ էլ վերջերս դիսկուրս սկսեցիք՝ նախանշելով Ձեր առաջարկները: Ձեր կարծիքով՝  իռացիոնալ քննարկումներից ռացիոնալ ծրագրեր կազմելու քայլեր նկատելի՞ են հարցը վճռողների կողմից: Ովքե՞ր են, ըստ Ձեզ, իրականում հակամարտությունը լուծողները:

-Ձեր հարցում մի քանի պնդում կա, որոնցից յուրաքանչյուրին կփորձեմ պատասխանել: Ապրիլյան պատերազմը մեզ չհիշեցրեց, որ մենք ունենք հայ-ադրբեջանական չկարգավորված հակամարտություն: Մենք այդ հակամարտության պայմաններում ապրում ենք արդեն բավական երկար ժամանակ՝ փաստորեն 1990 թվականից ի վեր: Այդ հակամարտությանը սրացումներ են լինում, որոնցից մեկն էլ ապրիլյան մարտական գործողություններն էին: Բայց այնպես չէ, որ մենք մոռացել էինք, որ մենք հակամարտություն ունենք: Ապրիլյան պատերազմը մեզ այլ բան հիշեցրեց՝ այն, որ հակամարտության կարգավորման մոդելը, որը մենք որդեգրել էինք վերջին տարիների ընթացքում, մտել է փակուղի:

Պետք է նկատել նաև հետևյալը. մեր հակառակորդը, հասկանալով մեր տրամաբանությունը՝ անընդհատ դիրքերում նստել, պաշտպանվել, փորձեց հենց դա խարխլել՝ չկանգնելով մարդկային և նյութական կորուստների դեմ: Նա իսկապես մեծ կորուստներ է կրել․ օրինակ` հակառակորդի սահմանամերձ համայնքներում 500-ից ավելի տուն է ավերվել: Նրանք, չկանգնելով այդ նյութական և մարդկային կորուստների առջև, գնացին ստատուս քվոն խախտելուն ճանապարհով, որպեսզի ցույց տան, որ այդ ստատուս քվոն պահպանել այլևս հնարավոր չէ:

Երբ մենք դա  տեսնում ենք, մեզ մոտ առաջանում է դիսկուրս՝ և՛ ռացիոնալ, և՛ իռացիոնալ: Կա իռացիոնալ դիսկուրս, թե՝ եկեք ամեն մի մեր զոհի դիմաց մի քաղաք գրավենք և այլն: Բայց հասկանալի է, որ ուժերի իրական հարաբերակցության պայմաններում, համենայն դեպս հիմա, դա իրատեսական չէ:

Այդ պայմաններում առաջացել է հակամարտության լուծումների ռացիոնալ ճանապարհների   որոնման կարևոր դիսկուրս՝ և՛ հասարակությունում, և՛ հայաստանյան էլիտայում: Մինչ այժմ մենք տեսել ենք այդ դիսկուրսում երկու հիմնական մոտեցումներ: Ես իմ նախորդ հոդվածով փորձել եմ այլընտրանքային մոտեցում առաջարկել երկու տարբերակներին էլ:

Առաջին տարբերակն այդ պահին և այն ժամանակ գործող իշխանության տրամաբանությունն է: Դա է՝ ամրապնդել պաշտպանությունը, շարունակել դիվանագիտական մանևրումը, ստանալ տարաբնույթ, թեև ոչ մեծ դիվանագիտական դիվիդենտներ՝ այն հաշվարկով, որ կհաջողվի հակառակորդին համոզել, որ ստատուս քվոն հնարավոր չէ խախտել, ստատուս քվոյի խախտումը կբերի հակառակորդի անհամաչափ կորուստների, և դրանով իսկ համոզել հակառակորդին, որ ուժային ճանապարհով խնդրի լուծումն իրատեսական չէ և պետք է գնալ խնդրի լուծման բանակցային ճանապարհով:

Կա այլ տրամաբանություն՝  «օր առաջ խաղաղության» կուսակցության: Ես դրա մասին  գրել էի. ընդ որում՝ առանց որևէ հեգնանքի:  Այդ գաղափարախոսության կարևոր ներկայացուցիչներից մեկը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հենց դրա մասին էր ասում իր ելույթում, որ մեզ պետք է հենց հիմա օգտվել տրամադրված պատմական պատուհանից, որովհետև հաջորդ առաջացող պատուհանում մենք կարող ենք ստանալ կարգավորման ավելի վատ պայմաններ: Տրամաբանությունը հետևյալն է՝ երկարաժամկետ պլանում մենք Ադրբեջանի հետ ուժային հավասարակշռությունը մեր օգտին փոխելու հնարավորություն չունենք: Այդ դեպքում՝ ի՞նչ իմաստ ունի շարունակելու հակամարտությունը. ունենալ կորուստներ, ունենալ ռիսկեր տնտեսության համար, ունենալ տնտեսական հնարավորությունների կորուստ՝ հարևանների հետ թշնամական հարաբերությունների պատճառով: Եթե մենք չենք կարող իրավիճակը փոխել մեր օգտին, ի՞նչ իմաստ ունի ստատուս քվոն պահպանելը:

Եթե իսկապես չենք կարողանում մեր ուժերը հավասարակշռել, ես նույնպես կարծում եմ՝ պետք չէ կառչել ստատուս քվոյից. այն պահպանելն իսկապես իր գինն ունի: Ուստի մենք արդեն եղած մոդելներին փորձել ենք առաջարկել այլ տրամաբանություն. իսկապես, պետք չի կառչել ստատուս քվոյից, և նրանից, որ մենք հակառակորդին ի վերջո պետք է ստիպենք հասկանալ, որ նա չի կարող այն փոխել:

Հակառակորդը ևս, ի դեպ, թանկ գին է վճարում այս ստատուս քվոյի համար: Իր ռիսկայնությունն էլ է բարձրանում, իր երկրի ներսում էլ այդ պատճառով ժողովրդավարական զարգացումներն են ձախողվում, իրենց զավակներն էլ են զոհվում, և իրենց սահմանային բնակավայրերի բնակիչներն էլ են տուժում այդ պատճառով: Շատ հայելային է, ի դեպ,  ամեն ինչ։ Պետք չէ մտածել, որ դրանից միայն մենք ենք տուժում: Եթե իրենք էլ, մենք էլ վճարում ենք բարձր գին, մենք պետք է վաղուցվանից միմյանց հետ հաշտության եկած լինեինք: Բայց մինչ հիմա այդ հաշտության եզրերը չենք գտել: Մենք իրականում այդ պարադոքսի պատասխանը պետք է որոնենք կողմերի տարբեր ռազմավարական հաշվարկների մեջ։ Մինչ այժմ կողմերը տարբեր կերպ են գնահատել իրենց ուժեղանալու կամ թուլանալու հնարավորությունները:

Կողմերից յուրաքանչյուրը մինչ այժմ կարծել է, որ հաջորդ պատմական հորիզոնում ինքը կարողանալու է մյուսի համեմատ ուժեղանալ, և հարցն իր օգտին լուծել։  Հարցն այն է, թե նրանցից որ մեկն է ավելի ճիշտ գտնվել իր հաշվարկներում:

Պետք է նշել, որ 2001-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանն ավելի ճիշտ էր հաշվարկել իր հնարավորությունները, որովհետև նա այդ ընթացքում կարողացավ կապիտալիզացնել իր նավթային հանքավայրերը՝ վերածելով դրանք արժույթի հսկայական ներհոսքի: Բացի դրանից՝ տեղի ունեցավ  մի իրադարձություն, որի մասին մենք նույնիսկ չէինք ենթադրում: Պետք է հիշել, որ 2003 թվականին ԱՄՆ կողմից Իրաք ներխուժումից հետո նավթի միջազգային գները բարձրացան 4 անգամ: Ադրբեջանն էլ չէր կարող ենթադրել, որ այդ միջոցների հեղեղը կհայտնվի իր տրամադրության տակ, և, իհարկե, անհամաչափ օգտվեց այդ հնարավորությունից: Սակայն այս պահին արդեն հարցը այն է, թե հաջորդ փուլում ինչ կանխատեսումներ կարելի է անել, և դրանք ինչ հնարավորություններ են տալիս կողմերին:

-Հիմա ի՞նչ կանխատեսումներ կան: Գուցե Ձեր՝ նախկինում արած առաջարկությունները պետք է անել, ռազմավարություն մշակել, մոբիլիզացնել ուժերը:

- Մեր տրամաբանությունը հետևյալն է, որ հաջորդ տասնամյակում մենք իսկապես Ադրբեջանի համեմատ արագանցիկ զարգացման շատ լուրջ շանսեր ունենք: Մենք չունենք դրա երաշխիքը, բայց մենք ունենք դրա նախադրյալները:

Թվեմ այդ նախադրյալները. ցանկացած տնտեսություն ունի իր զարգացման շարժիչները: Դրանք տնտեսության այն ոլորտներն են, որոնք ունեն արագացված աճի պոտենցիալ և իրենց հետևից տանում են տնտեսության այլ ճյուղերը:

Ադրբեջանի տնտեսության  աճի շարժիչ ուժը նախորդ տասնամյակում եղել է նավթագազային սեկտորը: Պետք է հիշել, որ 2011 թվականին, երբ Ադրբեջանը հասավ իր հնարավորությունների պիկին, նա օրական արտադրում էր մեկ միլիոն բարել նավթ և այդ  բարելն արժեր 110 դոլար: Ադրբեջանն արդյունքում տարեկան ստանում էր մոտ 40 միլիարդ դոլարի նավթային հասույթ:

Հիմա Ադրբեջանում նավթային պիկն անցել է՝ երկու պատճառով. նախ՝ քանի որ նավթային գներն են ընկել և դրանք վերականգնելու հեռանկար չկա: Երկրորդ գործոնը՝  Ադրբեջանում նավթի հանույթի ծավալներն են կրճատվում, տարեկան միջինը 4 տոկոսով: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանում առաջիկա տասնամյակի ընթացքում նավթի հանույթը կընկնի մինչև օրական կես միլիոն բարել: Եվ եթե գները պահպանվեն այսօրվա մակարդակին համապատասխան, նավթից հասույթը տարեկան քառասուն միլիարդ դոլարից կընկնի մինչև ընդամենը 8-9 միլիարդի: Որևէ տնտեսական համարժեք, որը հնարավորություն կտա չեզոքացնել նավթից ստացված հսկայական եկամուտների կորուստը, Ադրբեջանը դեռ չի գտել, թեև շատ է փորձել։ Ուստի, մեր կանխատեսումներով, Ադրբեջանն առաջիկա տարիներին տնտեսության զարգացման իրական շարժիչ չունի, և գտնվելու է ստագնացիայի (հեղ.- տնտեսության վիճակ, որը բնութագրվում է երկարաժամկետում արտադրության և առևտրի լճացմամբ) մեջ:

Պետք է նաև հիշատակել, որ անցած տարի Ադրբեջանն անցավ սեփական արժույթի կտրուկ արժեզրկման միջով, և դա կապվում էր նավթի գների անկման հետ: Այս տարվա սկզբից  մանաթն արժեզրկվել է ևս տասը տոկոսով՝ տառացիորեն մեկ ամսվա ընթացքում՝ նավթի կայուն գների ֆոնին: Հարց է առաջանում՝ եթե նավթի գները կայունանում են, ինչո՞ւ է Ադրբեջանում արժեզրկվում մանաթը: Պատասխանը, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում, հետևյալն է՝ Ադրբեջանից տեղի է ունեցել շատ լուրջ մասշտաբի կապիտալի արտահոսք: Երկրի նկատմամբ վստահությունն է կտրուկ վերացել, ներդրողների, ներառյալ հենց ադրբեջանցիների մոտ։ Իրենք չեն հավատում, որ Ադրբեջանը կունենա կայուն ապագա, նրանք նաև վախենում են նույն պատերազմի ռիսկերից, և որ Ադրբեջանի կառավարման ավտորիտար մոդելը կարող է խարխլվել՝ հանգեցնելով անկառավարելի զարգացումների:    Փաստորեն, կա ոչ միայն տնտեսական, այլև վստահության ճգնաժամ:

-Դրա մասին կցանկանայի խոսենք. արդյո՞ք մենք պետք է մեզ հուսադրենք այն փաստով, որ Ադրբեջանը տնտեսապես թուլանում է, նավթի գներն են ընկնում, մանաթն է արժեզրկվում, երկրում շատ են սոցիալական խնդիրները և այլն: Արդյոք իրականում դրանք չե՞ն դառնա պատճառներ հերթական անգամ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու:

-Այստեղ ինքներս մեզ հույս տալու խնդիր չկա: Մենք պարզապես դա մեր հաշվարկներում պետք է հաշվի առնենք: Եվ հակառակորդի տնտեսական թուլացման պարագայում մենք մեզ պետք է հարց տանք՝ այդ ֆոնին մենք ինքներս ի՞նչ պետք է անենք:

Մեր կարծիքով՝ մենք ունենք իրատեսական այլընտրանք. դա արագացնելն է Հայաստանում տնտեսական զարգացումը և երկրի կառավարման մոդելի անցումը ժողովրդավարական, իրավական և արդյունավետ քաղաքական համակարգի:

Ինչո՞ւ են կարևորը և՛ մեկը, և՛ մյուսը․ երկուսի միառժամանակ առկայությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս հասարակության շրջանում երկրի ապագայի հետ կապված հոռետեսական տրամադրությունները հաղթահարել: Եթե մարդիկ տեսնում են իրական դրական փոփոխություններ, եթե մարդիկ տեսնում են, որ երեկ կար կամայականություն ու կաշառակերություն, իսկ այսօր օրենք ու արդարություն կա, երբ տեսնում են, որ իրենց անձնական տնտեսական վիճակն է լավանում, իրենց աշխատավարձերն են բարձրանում կամ երեխան լավ աշխատանք է ստանում, որ իրենց բիզնեսը շահույթ է բերում, որ մարդիկ վերադառնում են հայրենիք, արդեն առաջանում է իրական հույս, և ոչ թե, որ Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ է, այլ որովհետև մեզ մոտ է կյանքը լավանում:

Ինչո՞ւ է նաև ծայրահեղ կարևոր, որ երկիրն անցնի ժողովրդավարական, իրավական քաղաքական համակարգի: Որովհետև մեր հասարակությունը արդեն դրան պատրաստ է, և դրան արժանի է, և դա է պահանջում: Մենք ցանկանում ենք ապրել իրավական երկրում: Մենք մեզ չենք համեմատում Ադրբեջանի հետ, չենք համեմատում մեր հարևան մյուս երկրների հետ: Մենք մեզ համեմատում ենք եվրոպական երկրների հետ, Միացյալ Նահանգների, Կանադայի հետ: Մենք ցանկանում ենք ունենալ նույն ժողովրդավարական ստանդարտները, ունենալ օրենքի նույն պաշտպանությունը, ունենալ նույն կարգի արդարություն հասարակության մեջ: Եթե չկան դրանք, հայ մարդը կարող է ի վերջո ապրել և աշխատել այլ հասարակության մեջ, և պետք էլ չէ անընդհատ շահագործել նրա հայրենասիրությունը, և փորձել դրանով իրեն երկրում պահել: Մեր հասարակությունը, մեր ժողովուրդն արժանի է նրան, որ իր երկրի տարածքում ունենա այն ժողովրդավարական ինստիտուտները, այն պետական կառավարման, դատական համակարգերը, այն բանակը, որը ինքը կարող էր ունենալ՝ ապրելով ավելի զարգացած երկրներում:

Մենք չենք կարող արագ հսկայական տնտեսական ցատկ կատարել. դրան ժամանակ է պետք, բայց ժողովրդավարական զարգացման տեսակետից մենք հինգ տարվա մեջ կարող ենք  հսկայական ցատկ կատարել, և հենց այդ խնդիրն է, որ պետք է լուծենք, ոչ թե հույսով լինենք, որ Ադրբեջանում իրավիճակը կվատանա:

- Դուք շատ լավ բաներից եք խոսում: Ձեր՝ «Թե ինչպես ավարտել պատերազմը» հոդվածում էլ գրել էիք, որ Արցախյան հիմնախնդրի լուծումն անվերապահորեն հակառակորդի հետ հաշտությունը չէ, և եթե մեկ բառով նշենք, ապա ուժերի մոբիլիզացումն է, մի փոքր ընդհանրացնելով էլ՝ երկիրը զարգացնելը: Բայց հոդվածից հետո եղան քննադատություններ Ձեր հասցեին: Մասնավորապես՝ քննադատողները հիշատակում էին, որ այն, ինչը Դուք եք առաջարկել, 90-ականների վերջին առաջարկել են նաև այն ժամանակվա քաղաքական դեմքերը, սակայն, կարծես թե, իրականություն դրանք չդարձան: Արդարացիորեն դա ճշմարիտ է: Հիմա Դուք դրա իրականացումն ինչպե՞ս եք պատկերացնում:

- 20 տարվա ընթացքում Հայաստանում հսկայական քանակությամբ իրողություններ են փոխվել: Իմիջիայլոց, այդ հարցը, թե ինչու այն ժամանակ չստացվեց, հիմա պետք է ստացվի, շատ տարօրինակ է։ Չէ որ այդ 20 տարում ժամանակը կանգ չէր առել, և մեր երկիրն ու հասարակությունը շարունակում էին զարգանալ։

-Դուք ասում եք, որ հասարակությունն է փոխվել և պատրաստ ու արժանի է բարեփոխումների: Չե՞ք կարծում, որ միայն հասարակության տրամադրվածության փոփոխությամբ երկրում շատ քիչ բան կարող է փոխվել։

-Ընդհակառակը, շատ-շատ բան կարող է փոխվել: Ես կարծում եմ, որ հասարակությունն է երկրի շարժիչ ուժը, և ոչ թե իշխանությունը: Ես ինքս խորապես համոզված եմ դրանում: Եթե ես խորապես համոզված չլինեի, ես չէի լինի հասարակության մեջ, ես հիմա կլինեի իշխանության մեջ, և կփորձեի հենց իշխանության ներսից երկիրը փոխել: Ես համոզված եմ նաև, որ մեր հասարակությունը թերագնահատում է իր հնարավորությունները: Նույն ապրիլյան պատերազմում հաղթեց ոչ թե պետությունը պետությանը. այս իմաստով,  պատերազմի ելքը ոչ ոքի էր։ Մեր հասարակությունն իրենց հասարակությանը հաղթեց: Հաղթեց՝ սկսած մեր երիտասարդներից, որոնք տվեցին իրենց կյանքը, բայց չզիջեցին իրենց պաշտպանած դիրքը, վերջացրած ամբողջ աշխարհով սփռված մեր հայրենակիցներով, որոնցից յուրաքանչյուրը համարեց, որ այդ իրավիճակում պարտավոր է ինչ-որ մի բան անել՝ օգնել բժշկական, դիտարկման սարքավորումներով, սննդով, համազգեստով․․․

Վերադառնալով նրան, թե ինչ է փոխվել այս ընթացքում, պետք է նշեմ, որ այսօրվա Հայաստանը շատ ավելի է ինտեգրված համաշխարհային տնտեսությանը: 1997 թվականին մեր համախառն ազգային արժեքը կազմել է ընդամենը 1․5 միլիարդ դոլար, հիմա այն կազմում է 11 միլիարդ դոլար: Եվ դա ոչ միայն ֆիզիկապես աճ է: Մեր արտահանումը, օրինակ, այս տարիների ընթացքում աճել է յոթ անգամ, դա նշանակում է, որ մեր տնտեսական կապերն աշխարհի հետ աճել են: 1997 թվականին Հայաստանում ունեցել ենք ընդամենը 40 000 զբոսաշրջիկ, 2016 թվականին ունեցել ենք 1 մլն 300 000 զբոսաշրջիկ, այսինքն՝ աճել է 30 անգամ: 1997 թվականին մենք ունեցել ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների սեկտոր, որտեղ աշխատում էր 1000 մարդ, հիմա ինֆորմացիոն և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է 15 000 մարդ: Մենք այն ժամանակ չենք ունեցել ԹՈՒՄՕ, չենք ունեցել ԱՅԲ, Դիլիջանի միջազգային դպրոց: Մենք՝ որպես հասարակություն, փոխվել ենք: Մեր մշտական ընդդիմախոսները, հիմնականում ՀԱԿ-ից, անընդհատ կենտրոնանում են իշխանության բացերի վրա, բայց կարծես չեն նկատում, որ հասարակությունն է փոխվել, այստեղ է ֆունդամենտալ փոփոխությունը, եթե նույնիսկ իշխանությունները շատ չեն փոխվել։

Պետք է նշել, որ երկրի բնակչությունից բացի, մենք ունենք մոտ կես միլիոնից ավել Հայաստանի քաղաքացիներ, որոնք ապրում են Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ կապված են շատ սերտ կապերով. պարբերաբար այցելում են երկիր, մի մասն այստեղ ունի բիզնես և բարեգործական ծրագրեր, մասնակցում է հասարակական, և նույնիսկ քաղաքական կյանքին: Մեր հասարակությունն ունի դրսի ռեզերվներ, և այդ ռեզերվների մոբիլիզացիայի խնդիրը վերացական չէ: Երբ մեր ընդդիմախոսները խոսում են սփյուռքի մասին՝ ասելով, թե այն մեզ չի օգնի, մոռանում են, որ սփյուռքի  մի շատ կարևոր հատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, որոնք ունեն ռեսուրսներ, երկրում ներգրավվածություն և ունեն ցանկություն՝ երկիրն առաջ շարժելու: Այդ բոլոր ռեսուրսները միասին կարծես սեղմված զսպանակ լինեն, որը կարող է հիմա բացվել:

Իսկ ի՞նչ է պետք, որ այդ զսպանակը բացվի․․․ Օրինակ, որպեսզի մենք շատ կոնկրետ խնդիրներ դնենք, որ առաջիկա տասը տարիների ընթացքում կրկնապատկենք մեր տնտեսությունը: Հնարավո՞ր է դա, կարծում ենք՝ այո՛: Երբ մենք հաշվում ենք մեր տնտեսության հեռանակարային ճյուղերի պոտենցիալը և գնահատում, թե ինչ պետք է անել, որ այդ ճյուղերն աճեն, մենք հասկանում ենք, որ դա դժվար, բայց իրատեսական է:

Հնարավո՞ր է դա պատերազմի պայմաններում. լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հնարավոր չէ, բայց այն իրավիճակում, որ մենք ունենք հիմա, հնարավոր է, որովհետև կա կապիտալ, որը պատրաստ է գալ Հայաստան:

Օրեր առաջ դուք լսեցիք ռուսաստանյան հայ գործարարների հայտարարությունը՝ Հայաստանի կառավարությանը աջակցություն ցուցաբերելու մասին: Այդ գործարարների ճնշող մեծամասնությունը հստակ հասկանում է, որ այսօր երկիր պետք է իրականացնել ներդրումներ, որպեսզի տնտեսական աճն արագացվի: Դրանում է հարցի լուծումը․եթե ամեն մեկս մի կողմ կանգնենք ու միայն քննադատենք, և ոչ մեկս մեր ռեսուրսներով չաջակցենք երկրին, բնական է, որ հոռետեսությունը կծնի հոռետեսություն:

- Իսկ Դուք բացառո՞ւմ եք հիմնախնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակը: Արդյո՞ք բանակցային գործընթացում եղած առաջարկությունը՝ լինի փուլային, թե փաթեթային, այս պահի դրությամբ խնդրի լուծման ճանապարհ չեն: Առաջին նախագահը դեռ ժամանակին, հիմա էլ կարծես, այն կարծիքին է, որ հիմնախնդրի միակ լուծումը փոխզիջումն է, որը հնարավոր համաձայնություն է: Նա նաև նշել էր, որ վաղ թե ուշ կողմերին պարտադրելու են փոխզիջում, որը լինելու է ոչ թե իրավական, այլ քաղաքական լուծում: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, հնարավոր այդ տարբերակը:

-Ես բացարձակ չեմ բացառում, որ երբևիցե այս հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով: Ընդհակառակը, ես համոզված եմ, որ պետք է որոշակի փոխզիջման գալ, հակառակ դեպքում հակամարտության լուծումը կայուն չի լինի: Եթե հակամարտության լուծումը պարտադրվի մեզ կամ մեր հակառակորդին, դա պարզապես  կբերի անկայուն վիճակի, և հակամարտության հերթական թեժացման: Ուստի, կարծում եմ, որ հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով: Բայց դա այն փոխզիջումը չէ, որի մասին խոսում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Փոխզիջումը պետք է լինի այն իրավիճակում, երբ երկու երկրների հասարակությունները պատրաստ կլինեն լուծմանը: Մենք հիմա շատ ավելի պատրաստ ենք լուծմանը, և նույնիսկ մեր հասարակության մեջ եղած դիսկուրսը ցույց է տալիս, որ մենք  լուծում ենք որոնում: Իսկ ադրբեջանական հասարակության մեջ կա՞ այդ դիսկուրսը: Այնտեղ «բիզիմդիրն» է իշխում, ըստ նրանց, լուծումը Ղարաբաղը հետ գրավելն է: Դա աբսուրդ է, նման փոխզիջում չի լինում. երբ մի կողմը խոսում է խաղաղության հասնելու համար փոխզիջումների մասին, իսկ մյուս կողմն ասում է՝ երբեք չերազեք նույնիսկ, որ Ղարաբաղը կանկախանա, թեև այն վաղուց էլ իրենը չի:

Մենք համաձայն չենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշվող երկրորդ կարևոր դրույթի հետ. այն է, որ եթե մենք հիմա չգնանք կարգավորման, վաղը մեզ ավելի վատ տարբերակ կպարտադրվի: Մենք համոզված ենք, որ եթե մենք այսօր չգնանք մեզ ինչ-որ իմաստով պարտադրվող փաթեթին, ապա մի քանի տարիների ընթացքում մեր բանակցային դիրքերը կարող ենք լավացնել: Թե ինչպես, արդեն ասացի․մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ստագնացիայի և ճգնաժամի մեջ է, իսկ մենք, ընդհակառակը, հայտնվել ենք զարգացման այնպիսի կետում, որ կարող ենք մեծ ճեղքում իրականացնել: Օրինակ, մենք կարող ենք այս խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստանալ մի վիճակ, որ ոչ մի առանձին վերցված ուժ այլևս չունենա երկրի կառավարման մենաշնորհ: Կարող ենք ունենալ ավելի բազմաբևեռ քաղաքական համակարգ, քաղաքական մրցակցություն, իշխանության որակի բարձրացում դրա արդյունքում: Սրանք հնարավորություններ են, որոնցից պետք է օգտվենք: Այդ դեպքում չի բացառվում, որ մյուս բանակցային պատուհանը իսկապես մեզ համար շատ ավելի նպաստավոր լինի:

-Լավ, ամփոփենք մեր զրույցը և վերադառնանք Ձեր սկսած դիսկուրսին՝ ի վերջո, ինչպե՞ս ավարտել պատերազմը:

-Ես կարծում եմ, որ մենք բոլորս շահագրգռված ենք, որ այս պատերազմն ավարտվի: Ես բավական ժամանակ աշխատել եմ պաշտպանության նախարարության և բանակի տարբեր ստորաբաժանումների հետ, գիտեմ, նույնիսկ ռազմական կառույցի ներսում, մարդիկ շահագրգռված են, որ պատերազմը շուտ ավարտվի, և իրենք ծառայությունը շարունակեն խաղաղ պայմաններում:

Մեր հասարակության ներսում, որքան էլ պարադոքսալ է, չկան բազեներ, չկա «պատերազմի կուսակցություն»: Մենք բոլորս էլ հակված ենք խաղաղության, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երեխաներին ժառանգենք խաղաղ երկիր, որում նրանք կարող են ստեղծագործել, կայանալ, երջանիկ լինել, իրենք երեխաներ դաստիարակեն:

Խնդիրը, սակայն, այն է, որ մենք պատերազմը չենք կարող ավարտել թուլության դիրքերից: Մեր հակառակորդը, ցավոք, դա չի ընկալի որպես փոխզիջում: Նա թուլության դիրքը կընկալի որպես հետագա ճնշման, հետագա զիջումների, սեփական շահերի հետագա առաջխաղացման հնարավորություն: Մենք այս պատերազմը կարող ենք ավարտել մեր ուժի դիրքերից, և կայուն ուժային հավասարակշռության պայմաններում: Ուստի Ձեր հարցի պատասխանը հետևյալն է՝ մենք պատերազմը կավարտենք այն ժամանակ,երբ կհասնենք այդ ուժային հավասարակշռությանը, և դա ակնհայտ կլինի բոլոր կողմերի, մասնավորապես, նաև մեր հակառակորդի համար: Նա պետք է հասկանա, որ ինքը այդ ուժային հավասարակշռությունը խախտելու այլևս ոչ մի շանս պատմականորեն չի ունենալու, և կարող է ավելին կորցնել, այդ դեպքում նա կգնա հաշտության։

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)