ԱՄՆ կինոդերասանների գիլդիան լավագույն դերասան է ճանաչել Դենզել Վաշինգտոնին
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան Լոս Անջելեսում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողների անունները:
Ինչպես նշում է Associated Press-ը, ժյուրիի որոշմամբ՝ լավագույն դերասան է ճանաչվել Դենզել Վաշինգտոնը, որը մրցանակի է արժանացել «Պատնեշներ» (Fences) ֆիլմի համար:

Մինչդեռ լավագույն դերասանուհու մրցանակը բաժին է հասել «Լա Լա Լենդ» մյուզիքլի գլխավոր դերակատարուհի Էմմա Սթոունին:

«Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում հաղթել է Մահերշալա Ալին, որը խաղացել է «Լուսնի լույսը» (Moonlight) ֆիլմում:

Կանանց անվանակարգում հաղթող է ճանաչվել Վիոլա Դևիսը («Պատնեշներ» (Fences)):











