Depeche Mode-ը հայտնել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը

16:54 • 01.02.17

Սիրված Depeche Mode բրիտանական խումբը հայտնել է Spirit անվանումով իր նոր ալբոմի թողարկման ամսաթիվը: Այս մասին խումբը հայտնել է Twitter-ում:

Գրառման մեջ ասվում է, որ խմբի 14-րդ ալբոմի շնորհանդեսը կկայանա սույն թվականի մարտի 17-ին: Դրանից բացի, խումբը մտադիր է եկող ուրբաթ ներկայացնել նոր ձայնասկավառակի Where's The Revolution սինգլը:

Depeche Mode խումբը հիմնադրվել է 1980 թվականին անգլիական Բազիլդոն քաղաքում և համարվում է ամենավառ էլեկտրոնիկ-ռոք երաժշտական խմբերից մեկը:

Depeche Mode-ը հայտնել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը