Ռեքս Թիլերսոնը երդվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում
Ամերիկացի միլիարդատեր Ռեքս Թիլերսոնը երդվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան աշխատասենյակում ու պաշտոնապես ստանձնել երկրի պետքարտուղարի պարտականությունները:
«Ծառայելով նախագահին՝ միշտ, բոլոր ժամանակներում ծառայելու եմ ամերիկացի ժողովրդին»,-ասել է Թիլերսոնը:
Երդման արարողության ժամանակ արված լուսանկարը հրապարակել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը՝ իր թվիթերյան միկրոբլոգում:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարի երդմանը ներկա են եղել Թրամփը և փոխնախագահ Մայքլ Փենսը:
Հիշեցնենք, որ նախքան այս Թիլերսոնը զբաղեցնում էր ExxonMobil ընկերության գլխավոր գործադիր նախագահի պաշտոնը:










