Երևան-Երասխ ավտոմայրուղու վրա ավտոբուս է կողաշրջվել, 4 մարդ հոսպիտալացվել է

09:43 • 06.02.17

Այսօր առավոտյան ժամը 09։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած`ավտոբուս է կողաշրջվել: 

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին, ինչից հետո կողաշրջվել է։ 

Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով  տեղափոխվել  են Արտաշատի բուժկենտրոն:

«Արտաշատ» ԲԿ-ից Tert.am–ին հայտնեցին, որ իրենց մոտ արդեն հոսպիտալացված հիվանդ չկա: «Չորս տուժածներից երկուսը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով տեղափոխվել են «Էրեբունի», մեկ անձ ունեցել է վերջին վերջույթի կոտրվածք, գիպսը դրվել է, դուրս է գրվել, իսկ չորրորդը թեթև վնասվածքներ ուներ, նույնպես դուրս է գրվել: Բոլորին ցույց է տրվել առաջին բուժօգնություն»,- Tert.am-ին հայտնեցին հիվանդանոցի «թեժ գծից»: