Կրեմլը պահանջել է Fox News-ից ներողություն խնդրել Պուտինին «մարդասպան» անվանելու համար

17:26 • 06.02.17

Կրեմլը պահանջել է ամերիկյան Fox News հեռուստաալիքից ներողություն խնդրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» անվանելու համար՝ նկատելով, որ հաղորդավար Բիլ Օ'Ռեյլիի տվյալ մեկնաբանությունն ուղղակի անընդունելի է:


Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ Օ'Ռեյլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ ՌԴ ղեկավարին մարդասպան էր անվանել:


«Մենք համարում ենք, որ Fox TV-ից նման մեկնաբնություններ լսելն ուղղակի անընդունելի է ու վիրավորական, և, ճիշտն ասած, ուզում ենք, որ նրանք ներողություն խնդրեն»,-ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Հայտնի է, որ Fox News-ն ու Օ'Ռեյլին չեն մեկնաբանել Կրեմլի պահանջը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հարգում է Պուտինին, ինչից հետո Օ'Ռեյլին ՌԴ ղեկավարին «մարդասպան» էր անվանել:


«Մարդասպանները շատ են: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ մարդասպաններ: Կարծում եք՝ մեր երկիրն այդքան անմե՞ղ է»,-հաղորդավարին հակադարձել էր Թրամփը: