Պամելա Անդերսոնի և Ջուլիան Ասանժի միջև սիրավեպ է սկսվել. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Արևմտյան մի շարք լրատվամիջոցների պնդմամբ՝ 1990-ականների սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը սիրավեպ է սկսել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նման ենթադրության համար հիմք է ծառայել այն փաստը, որ Playboy ամսագրի նախկին աստղն անցած 4 ամսվա ընթացքում 5 անգամ այցելել է 2012թ. ի վեր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած Ասանժին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 49-ամյա Անդերսոնը սկսել է այցելել 44-ամյա Ասանժին 2014թ. սեպտեմբերից: Նրա վերջին այցն Էկվադորի դեսպանատուն տեղի է ունեցել հունվարի վերջին:
Դեսպանատան աշխատակիցների խոսքերով՝ Անդերսոնը յուրաքանչյուր հանդիպմանը ներկայանում է կազմվածքն ընդգծող սեքսուալ հագուստներով:
Հիշեցնենք, որ Ասանժը 2012թ. հունիսից ապրում է Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության համար: Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կարող են արտահանձնել Միացյալ Նահանգներին, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:












