ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից տեղափոխել են Բաքու (լուսանկարներ)

23:07 • 07.02.17

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալության թղթակիցը, ով գտնվում է Բաքվի օդանավակայանում:

 

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ:

 

 Լապշինը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:

 

Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար: