«Ավրորան» իրապես դարձել է համազգային նախագիծ. Ռուբեն Վարդանյան
«Ավրորան» շատ հավակնոտ նախաձեռնություն է, որը պահանջում է ահռելի և մշտական աշխատանք համաշխարհային մակարդակի խնդիրների և մարտահրավերների հետ, և մենք դեռ ճանապարհի ամենասկզբում ենք. Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում «Ավրորա» մրցանակաբաշխության գրանցած հաջողությունների և այժմյան սպասումների մասին է խոսել նախաձեռնության համահիմնադիրներից, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:
-Չնայած Ձեր էներգիայի մեծ մասն ուղղել էիք մրցանակաբաշխության կայացմանը, այնուամենայնիվ, դեռ նախորդ տարի՝ մրցանակաբաշխության նախօրեին, խոստովանեցիք, որ դրա իրականացումն անիրատեսական էիք համարում: Ի՞նչ զգացիք ետնաբեմում, արդեն առանձնացած, երբ միջոցառումն ավարտվեց:
-Երբ արարողությունն ավարտվեց, մեր թիմի բոլոր անդամները, այդ թվում ես, զգացինք, որ իսկապես շատ ենք հոգնել. վերջին օրերին գրեթե չէինք քնել: Բավականին շատ դժվարություններ և բարդություններ եղան, ու չնայած դրանք, բարեբախտաբար, տեսանելի չէին հանդիսատեսի համար, մենք լիարժեք ուրախանալու հնարավորություն չունեցանք:
Երբ մրցանակի հավակնորդներին, դափնեկրին և հյուրերին ճանապարհեցինք, և ես գնում էի տուն, ինձ մոտեցավ շարքային երևանցի և ասաց խոսքեր, որոնք ինձ համար դարձան ամենակարևորը: Նա ասաց, որ արարողությունը դիտելով` հպարտություն է զգացել, որ հայ է:
Մենք ուզում էինք, որ մարդասիրության, երախտագիտության, ուրիշներին օգնելու և մարդկային ոգու հաղթանակի թեման արդիական դառնա ամբողջ աշխարհում, որ այն ընդունվի հայերի կողմից և դրդի մեզ վերաիմաստավորել ինքներս մեզ: «Ավրորան» շատ հավակնոտ նախաձեռնություն է, որը պահանջում է ահռելի և մշտական աշխատանք համաշխարհային մակարդակի խնդիրների և մարտահրավերների հետ, և մենք դեռ ճանապարհի ամենասկզբում ենք: Այդ երևանցու հետ հանդիպման պահին ես հասկացա, որ այն, ինչ մենք անում ենք, շատ-շատ կարևոր է, և մեր բոլոր ջանքերն իզուր չեն:
-Հիմա արդեն Հայաստանը և աշխարհն սպասում է երկրորդ մրցանակաբաշխությանը: Որո՞նք են այս պահի դժվարությունները և խնդիրները, ի՞նչն է Ձեզ գոհացնում այս տարվա մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքներում:
-Սա բացառիկ նախագիծ է, և չնայած անցյալ տարի մենք շատ բան հաղթահարեցինք, և թվում է, թե երկրորդ անգամ պետք է ավելի հեշտ լինի, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առջև: Այսօր աշխարհը բախվում է բազմաթիվ ճգնաժամերի: Մենք տեսնում ենք, թե ինչպես են համաշխարհային էլիտաները լայնամասշտաբ ճգնաժամ ապրում, կորում է իշխանության և դրա ինստիտուտների հանդեպ վստահությունը, ավանդական բարոյական ուղենիշները փոփոխություն են կրում: Եվ մենք՝ հայերս, որպես այդ բոլոր «հիվանդություններն» իր մեջ հաղթահարող ազգ, պետք է աշխարհին օգնենք այս հարցում։ Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ «Ավրորան» դառնա գլոբալ մարդասիրական շարժում։ Դրա համար մենք դեռ պետք է ձեռնարկենք մի շարք կարևոր և սկզբունքային քայլեր, շարունակել մեր սկսածի զարգացումը և ճիշտ ընկալում ձևավորվել այն ամենի հանդեպ, ինչ անում ենք:
Այո՛, մեր վերապրած ողբերգությունը ճնշում է մեզ, և մենք պետք է հիշենք մեր անցյալը, սակայն պետք է նայել առաջ։ Ես վստահ եմ, որ մենք, որպես ազգ, շատ բան ունենք տալու աշխարհին, ինչպես բազմիցս արել ենք մարդկության պատմության ընթացքում։
Կարևոր է նաև պահպանել այն միջազգային չափանիշները, որոնք ի սկզբանե սահմանված էին. այս տարի նախաձեռնության մեջ ավելի մեծ թվով մարդիկ, երկրներ և նախագծեր են ներգրավված, և մենք պետք է այս ամբողջ ուղին արժանապատիվ անցնենք։ Չէ՞ որ «Ավրորա» նախաձեռնությունը միայն մրցանակ չէ։
Մրցանակաբաշխության արարողությունն ընդամենը սառցաբեկորի գագաթն է՝ լայն հանրությանն առավել տեսանելի մասը։ Ինչպես մրցանակաբաշխությունից առաջ, այնպես էլ հետո, մենք անցկացնում ենք հսկայական քանակությամբ միջոցառումներ. օրինակ՝ Մարդասիրության ցուցիչը, որը հատուկ ուսումնասիրություն է՝ նվիրված կարևորագույն մարդասիրական խնդիրների հասարակական ընկալմանը։ Aurora Dialogues քննարկումները, որոնք հրատապ խնդիրների քննարկման միջազգային հարթակ են։ Անցյալ տարի այն տեղի ունեցավ Մատենադարանում և հյուրընկալեց համաշխարհային առաջատար գործիչներին և բարեգործներին։
Բացի այդ, մենք հայտարարել ենք մի քանի ստեղծագործական մրցույթներ երիտասարդների համար, իրականացնում ենք մարդասիրական, կրթական և հետազոտական նախագծեր՝ օգնելու երեխաներին, փախստականներին և այլ խոցելի խմբերին ամբողջ աշխարհում։
Այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը։ Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ չնայած Ցեղասպանության հետևանքներին, Առաջին համաշխարհային պատերազմի ավերածություններին և զրկանքներին, ողջ մնացած հայերը չեն վախեցել հռչակել իրենց անկախությունը։ Նրանց արածը լավագույնն օրինակն է, թե ինչպես են աղետը վերապրած մարդիկ կարողացել արագ համախմբվել և ոտքի կանգնեցնել իրենց հայրենիքը։
Իսկ արարողության նախօրեին՝ մայիսի 27-ին, Դիլիջանի դպրոցի (UWC Dilijan - խմբ.) ավարտական երեկոն է: Իհարկե, հեշտ չէ՝ երկու մեծ ու կարևոր իրադարձություն միաժամանակ, չնայած դրանք իրար հետ կապված են։ Դպրոցում սովորում են երեխաներ 72 երկրից, և նրանցից շատերն այն տարածաշրջաններից են, որտեղ առկա են լուրջ քաղաքական, ռազմական և կրոնական ճգնաժամեր։ Ողբերգություն տեսած երեխաների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արժեքներն ու գաղափարներն ավելի մոտ և կարևոր են։
-Այս տարի մրցանակի համար առաջադրումների թիվն ավելացել է: Եվ չնայած մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան ավելի ուշ, նախապես կցանկանայինք իմանալ՝ ինչո՞վ են առանձնանում այս տարվա առաջադրվածները, կամ արդյո՞ք առանձնանում են նրանք: Որքանո՞վ են Ձեզ ոգևորում եղած պատմությունները:
-Այո՛, հավակնորդների անունները մենք կհայտարարենք ապրիլի 24-ին։ Մեզ շատ էր մտահոգում այն, որ երկրորդ անգամ կարող ենք ստանալ բազմաթիվ կրկնվող պատմություններ, և բացառիկ հերոսների թիվը կնվազի, չէ՞ որ առաջին տարում մեզ պատմում էին ոչ միայն վերջերս, այլև շատ տասնամյակներ առաջ տեղի ունեցած պատմություններ։ Մենք մտավախություն ունեինք, որ պատմությունները կլինեն միևնույն տարածաշրջանից, մասնավորապես՝ Աֆրիկայից, քանի որ այնտեղ ավելի շատ են իրավիճակները, երբ պահանջվում է միսիոներների և նրանց կարիքը, ովքեր փրկում են այլ մարդկանց։
Բարեբախտաբար, մեր մտավախությունները չարդարացան։ Երեք անգամ ավելի շատ առաջադրումներ ստացանք, քան անցյալ տարի, որոնցից ընտրվել են 254 բացառիկ թեկնածուներ, ինչը շատ կարևոր է։ Զգալիորեն ընդլայնվել է դիմողների աշխարհագրությունը, մարդիկ հայտեր են ուղարկել 66 երկրից՝ 13 լեզվով։ Առավել քանակությամբ առաջադրումներ ստացվել են Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Մեծ Բրիտանիայից։
Երբ կարդում ես այդ զարմանալի պատմությունները, հասկանում ես, որ այսօր, ապրելով քաղաքակիրթ հասարակության մեջ, դու պատկերացում չունես, թե ինչ է տեղի ունենում քո շուրջը։ Խոսքն ինչպես ստրկատիրության դեմ պայքարի, այնպես էլ երեխաների՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար հավաքագրելու մասին է, և այլ սարսափելի բաների, որոնք, ցավոք, մինչ օրս գոյություն ունեն:
-«Ավրորա» մրցանակը հիմնադրելով՝ Դուք նաև ցանկություն ունեք մտածողություն փոխել, ստիպել մեզ ազատվել զոհի բարդույթից և ինչպես «Ավրորա» մրցանակին հավակնողները, բազում դժվարություններից հետո նայել դեպի ապագան: Չնայած ես էլ կարծում եմ, որ դեռ շուտ է այդ հարցը Ձեզ ուղղել, բայց, այնուամենայնիվ, հարցնում եմ՝ որտե՞ղ եք հասել և ի՞նչ հաջողություններ եք այս նախաձեռնությունում Դուք գրանցել:
- Սա երկար գործընթաց է, և մենք բոլորս պետք է այն անցնենք։ Հաջողությունները կորոշվեն ոչ միայն այս արարողությամբ, այլև շատ ուրիշ նախաձեռնություններով։
Ես կարծում եմ՝ մենք իրոք շարժվել ենք առաջ։ Հավանաբար, ամենահետաքրքիրն այն է, որ իր գոյության առաջին տարվանից «Ավրորան» դարձել է այն նախաձեռնություններից մեկը, որը միավորել է հայերին և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից, Արևմտյան և Արևելյան Հայաստանից։ Սա այն եզակի նախագծերից է, որն իրապես դարձել է համազգային, ոչ թե երկրի, այլ ամբողջ ազգի մակարդակով։
- «Ավրորա» մրցանակաբաշխությունը կարճ ժամանակամիջոցում արժանացավ աշխարհի շատ երկրների ուշադրությանը: Այս տարի մրցանակաբաշխությունում նոր տարրեր սպասվո՞ւմ են: Կուզեի նաև մանրամասնեիք այլ երկրներում կայանալիք միջոցառումների մասին, ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանցից:
-Չէի ցանկանա մրցանակաբաշխության որևէ բաղադրիչ բացահայտել, քանի որ հիմա ամենակարևորն է ստեղծել ավանդույթ, դնել հիմքը։
Ինչպես գիտեք, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նախատեսված է ութ տարվա՝ 2015-ից 2023 թվականների համար։ Դա խորհրդանշում է 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակաշրջանը, երբ այս կամ այն ձևով տեղի էր ունենում հայերի բնաջնջում իրենց պատմական հայրենիքում։ Մենք ծրագրում ենք տարբեր միջոցառումներ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում,ԱՄՆ-ում, որովհետև տեսնում ենք մրցանակի հանդեպ մեծ հետաքրքրություն տարբեր ինստիտուտների, կազմակերպությունների և երկրների կողմից։
Սակայն դեռ շուտ է դրա մասին խոսել, այժմ կարևոր է, որպեսզի այդ շարժմանը հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն։ Մենք տարբեր մրցույթներ ենք հայտարարել՝ լուսանկարչական, կարճամետրաժ ֆիլմերի մրցույթներ, «Ավրորայի» հերոսին նամակ գրելու հնարավորություն և երեխաների համար ստեղծագործական մրցույթ։ Մենք հույս ունենք, որ մարդկանց ներգրավվածությունն ավելի մեծ կլինի։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ թե համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի նախագիծն է, այլ բոլոր այն մարդկանց ընդհանուր նախագիծը, ովքեր իրականացնում են այն մեզ հետ: Շատ շնորհակալ եմ Սամվել Կարապետյանին, Արթուր Ջանիբեկյանին, Ալբերտ Ավդոլյանին, Վլադիմիր Ավետիսյանին, Սերգեյ Սարկիսովին և շատ ուրիշներին, այդ թվում՝ ոչ հայազգի նվիրատուներին, ովքեր աջակցում են այս նախաձեռնությանը։
- Չենք կարող ժխտել, որ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի մասնակցությունը Ձեր նախաձեռնությունում, որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, մեծ դեր ունեցավ մրցանակաբաշխության ճանաչման գործում: Կցանկանայի իմանալ՝ այս տարվա մրցանակաբաշխության և դրան վերաբերող միջոցառումների օրերին աշխարհի հայտնիներից ովքե՞ր կլինեն Հայաստանում, կա՞ն պայմանավորվածություններ այլ հայտնիների հետ:
- Համաձայն եմ, որ Ջորջ Քլունին մեծ դեր խաղաց, և սա բնական է հենց այն պատճառով, որ նա ակտիվ մասնակցում է գործընթացին։ Մենք նույնպես օգնում ենք իրեն. ես սատարում եմ իր Тhe Sentry նախաձեռնությունը, ինչպես նաև Ջորջի և իր գործընկերներ Մեթ Դեյմոնի, Բրեդ Փիթի, Դոն Չիդլի և այլոց հիմնած Not On Our Watch բարեգործական կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամ եմ:
Մեր նախագծին մասնակցում են տարբեր մարդիկ, հայտնի և ոչ այնքան, բոլոր նրանք, ովքեր իրապես օգնում են նախագծին։ Մենք չենք ուզում, որ սա շոուի վերածվի, և կարևորում ենք հնարավորինս մեծ թվով մարդասիրական կազմակերպությունների մեզ միանալը։
Ամենագլխավորն այն է, որ մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն այն մարդիկ, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, փրկում են մեծ թվով այլ մարդկանց, ինչպիսին է օրինակ Մարգարիտ Բարանկիցեն («Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը, ով մոտ երեսուն հազար երեխա է փրկել Բուրունդիի ցեղասպանության ժամանակ - խմբ.)։
- Դուք ասացիք, որ մրցանակներից մեկը, որով ավելացել է նախաձեռնությունների և միջոցառումների ցանկը, կոչվում է «Նամակ «Ավրորայի» հերոսին»։ Որպես զրույցի ավարտ, կցանկանայի նաև լսել Ձեր ուղերձը նրանց, ովքեր ուզում են «Ավրորայի» հերոս դառնալ։
- Շատ կարևոր փիլիսոփայություն կա այստեղ։ Ես չեմ կարծում, որ մենք բոլորս կարող ենք հերոսներ լինել, դա շատ բարդ է։ Այս մարդկանց կյանքը շատ ծանր է. իրոք դժվար է փրկել ուրիշներին՝ քեզ վտանգելով։ Կարևորը, սակայն, մասնակից լինելու զգացողությունն է ու այն, որ դու էլ կարող ես օգնել։
«Ավրորա» մարդասիրական ցուցիչի շրջանակում անցկացրած հարցումը ցույց տվեց, որ առկա է մեծ տարբերություն, թե մարդիկ ինչ են զգում հումանիտար խնդիրների հանդեպ և ինչ են պատրաստ ձեռնարկել դրանց լուծման համար։
Օրինակ՝ մարդկանց մեծ մասը կարեկցում է փախստականներին ու կարծում, որ նրանց պետք է օգնել, սակայն, միևնույն ժամանակ, մարդիկ կասկածում են, որ ունակ են ինչ-որ բան փոխել, ու գտնում են, որ հումանիտար խնդիրները պետք է լուծեն պետությունները և միջազգային կազմակերպությունները։
Հենց այս իմաստով էլ շատ կարևոր է, որ մարդկանց ներգրավվածությունն ու մասնակցությունն առավելագույնի հասնի։ Մենք հասկանում ենք, որ ոչ բոլորը կարող են հերոս լինել, ինչպես Մարգարիտը կամ բժիշկ Թոմ Քաթինան (Առաջին «Ավրորա» մրցանակի հավակնորդ. միակ բժիշկը, որը մշտապես բնակվում և աշխատում է Հարավային Սուդանի սահմանին և օգնություն է ցուցաբերում տեղի ավելի քան կես միլիոնանոց բնակչությանը - խմբ.)։ Եզակի են մարդիկ, որոնք իրական պայքար են մղում մարդասիրական խնդիրների համար, ու ցավոք, նրանց մասին քչերը գիտեն։ Բայց մենք կարող ենք նրանց օգնել, անել այնպես, որ իրենց պատմությունն էլ հայտնի դառնա հասարակության լայն շերտերին, որ այլոց հանդեպ անշահախնդիր ու անձնուրաց օգնությունը դառնա մեր կենսաձևի մաս։ Որ մենք ոչ միայն քննարկենք վերջին բամբասանքները, այլև իմանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հպարտանանք նման մարդկանցով և հնարավորինս օգնենք նրանց։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Հանցավոր ճանապարհով բարձրացնում են նախարարների աշխատավարձները, իսկ սպաների աշխատավարձերն ինչու՞ չեն բարձրացնում. Վոլոդյա Հովհաննիսյան

Իշխանությունը պիտի հիշի, թե որպես ընդդիմադիր և հեղափոխական ուժ՝ ինչ բարոյական արժեքներից էր խոսում, թող այսօր ապրի ու կառավարի այդ արժեքներով. Րաֆֆի Հովհաննիսյան

Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան

ՍԴ դատավորները չեն ընդունի վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը, դա անպարկեշտ առաջարկ է․ Ե․ Վարոսյան

Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի դեմ հարձակման պլանի հրապարակումը Թուրքիայում ներքին պայքարի արգասիքներ է. Կարեն Վրթանեսյան

Թուրքիան հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքը. ԱԳՆ մամուլի քարտուղար

Արցախը երբեք չի եղել երկհամայնքային միավոր, ուստի միջհամայնքային հանդիպումների վերաբերյալ դատողությունները արհեստածին են․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը կառուցողական եղավ ծրագրի իրականացման գործում. ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ լրագրողների փոխայցի մասին

Արցախյան հակամարտության չկարգավորման պատճառը Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է. ԱԳՆ մամուլի քարտուղար

«Մի հատ Սու 35 սամալյոտ, մի հատ Տ-90 տանկ, մի քանի հետ էլ ԲՏՌ են գտել». Ռուբեն Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի ասուլիսը՝ ուղիղ

Անհամբեր սպասում եմ առողջապահության ապահովագրությանը. Զարուհի Բաթոյան

Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր Կարապետյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ամփոփիչ ասուլիսը՝ ուղիղ

Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Պարզ չէ իշխանությունների կոնցեպտը, որով մասնակցում են ԼՂ խնդրով բանակցություններին. Վիկտոր Սողոմոնյան

«Լազարևյան ակումբ»–ի 3-րդ նիստը Երևանում՝ ուղիղ

Այսօր դատարանները շատ ավելի կախյալ են իշխանությունից, քան նախկինում․ Արթուր Ղազինյան

Երեխաներս ամաչում են, մկների մեջ են ապրում, պարոն վարչապետ, լուծեք կացարանների հարցը. բնակիչ

Շիրակի 88/1-ի բնակիչների հարցը պետք է լուծվի, թող Փաշինյանը նրանց տանի Կառավարական ամառանոց. Սոնա Աղեկյան

ՍԴ գործող կազմից ազատվելու միտքը հակաիրավական և հակասահմանադրական է. ուրախ եմ, որ դատավորները համառ գտնվեցին. Դավիթ Հարությունյան

Շիրակի 88/1 հասցեի բնակիչները նշում են՝ շենքը փլուզման եզրին է, ապրում են անմարդկային պայմաններում. բողոքի ակցիան՝ ուղիղ

ՀԴՄ-ներ՝ իրական զարգացման փոխարեն. ի՞նչ է կոծկում Փաշինյանը

Մեր հասարակությունը և քաղաքական վերնախավը պատրաստ չեն փոփոխությունների. իրավապաշտպան

Լացելու ռազմավարական տեքստեր են ուղարկում. Նիկոլ Փաշինյան

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը. Նիկոլ Փաշինյան

«Նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում ես՝ ասում ՝ ո՞ր դասարանի երեխա ա գրել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետը տարիներ շարունակ բոլոր պետական վարկերին դեմ է քվեարկել, հիմա այդ վարչապետի կառավարության ներկայացուցիչն ասում է՝ պետք է վերցնենք նոր վարկ. Գևորգ Գորգիսյան

Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, Հռոմի պապը ես եմ. վարչապետ

Վերին Լարսում Հայաստանը մաքսային կցորդ կունենա. ՊԵԿ նախագահ

27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին օրենքով տրված հնարավորությունը չի երկարաձգվի

«Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց» ստեղծագործության հեղինակը Նար-Դոսն է, ոչ թե Թումանյանը․ կառավարության անդամները հուշեցին վարչապետին

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ

Կառավարության նիստը՝ ուղիղ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում սևազգեստ մայրերը․ ուղիղ

ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումը՝ ուղիղ

Արդեն այսօր կարելի է սահմանադրորեն բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը. Տիգրան Քոչարյան

Ֆուտբոլի ազգային հավաքականում և ֆեդերացիայում մշտապես վատ մթնոլորտ է եղել. ամեն ինչ պետք է անենք, որ վերջին խայտառակ պարտության պես էջ այլևս չունենանք. Խորեն Հովհաննիսյան

Նոր իշխանությունն ավելի քան 1.5 տարում միայն հակակոռուպցիոն հանձնաժողով է ձևավորել. Աղասի Ենոքյան
-
22:08 • 13.12.19 Հանցավոր ճանապարհով բարձրացնում են նախարարների աշխատավարձները, իսկ սպաների աշխատավարձերն ինչու՞ չեն բարձրացնում. Վոլոդյա Հովհաննիսյան
-
21:27 • 13.12.19 Իշխանությունը պիտի հիշի, թե որպես ընդդիմադիր և հեղափոխական ուժ՝ ինչ բարոյական արժեքներից էր խոսում, թող այսօր ապրի ու կառավարի այդ արժեքներով. Րաֆֆի Հովհաննիսյան
-
20:36 • 13.12.19 Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան
-
20:24 • 13.12.19 ՍԴ դատավորները չեն ընդունի վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը, դա անպարկեշտ առաջարկ է․ Ե․ Վարոսյան
-
19:32 • 13.12.19 Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին
-
17:52 • 13.12.19 Հայաստանի դեմ հարձակման պլանի հրապարակումը Թուրքիայում ներքին պայքարի արգասիքներ է. Կարեն Վրթանեսյան
-
17:03 • 13.12.19 Թուրքիան հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքը. ԱԳՆ մամուլի քարտուղար
-
17:03 • 13.12.19 Արցախը երբեք չի եղել երկհամայնքային միավոր, ուստի միջհամայնքային հանդիպումների վերաբերյալ դատողությունները արհեստածին են․ ԱԳՆ խոսնակ
-
16:32 • 13.12.19 Ադրբեջանը կառուցողական եղավ ծրագրի իրականացման գործում. ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ լրագրողների փոխայցի մասին
-
16:09 • 13.12.19 Արցախյան հակամարտության չկարգավորման պատճառը Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է. ԱԳՆ մամուլի քարտուղար
-
16:07 • 13.12.19 «Մի հատ Սու 35 սամալյոտ, մի հատ Տ-90 տանկ, մի քանի հետ էլ ԲՏՌ են գտել». Ռուբեն Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին
-
15:50 • 13.12.19 ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի ասուլիսը՝ ուղիղ
-
14:58 • 13.12.19 Անհամբեր սպասում եմ առողջապահության ապահովագրությանը. Զարուհի Բաթոյան
-
13:19 • 13.12.19 Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր Կարապետյան
-
12:17 • 13.12.19 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ամփոփիչ ասուլիսը՝ ուղիղ
-
12:07 • 13.12.19 Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան
-
12:04 • 13.12.19 Պարզ չէ իշխանությունների կոնցեպտը, որով մասնակցում են ԼՂ խնդրով բանակցություններին. Վիկտոր Սողոմոնյան
-
11:40 • 13.12.19 «Լազարևյան ակումբ»–ի 3-րդ նիստը Երևանում՝ ուղիղ
-
22:08 • 12.12.19 Այսօր դատարանները շատ ավելի կախյալ են իշխանությունից, քան նախկինում․ Արթուր Ղազինյան
-
22:03 • 12.12.19 Երեխաներս ամաչում են, մկների մեջ են ապրում, պարոն վարչապետ, լուծեք կացարանների հարցը. բնակիչ
-
21:31 • 12.12.19 Շիրակի 88/1-ի բնակիչների հարցը պետք է լուծվի, թող Փաշինյանը նրանց տանի Կառավարական ամառանոց. Սոնա Աղեկյան
-
21:16 • 12.12.19 ՍԴ գործող կազմից ազատվելու միտքը հակաիրավական և հակասահմանադրական է. ուրախ եմ, որ դատավորները համառ գտնվեցին. Դավիթ Հարությունյան
-
19:44 • 12.12.19 Շիրակի 88/1 հասցեի բնակիչները նշում են՝ շենքը փլուզման եզրին է, ապրում են անմարդկային պայմաններում. բողոքի ակցիան՝ ուղիղ
-
18:35 • 12.12.19 ՀԴՄ-ներ՝ իրական զարգացման փոխարեն. ի՞նչ է կոծկում Փաշինյանը
-
16:50 • 12.12.19 Մեր հասարակությունը և քաղաքական վերնախավը պատրաստ չեն փոփոխությունների. իրավապաշտպան
-
15:18 • 12.12.19 Լացելու ռազմավարական տեքստեր են ուղարկում. Նիկոլ Փաշինյան
-
14:57 • 12.12.19 Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը. Նիկոլ Փաշինյան
-
14:48 • 12.12.19 «Նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում ես՝ ասում ՝ ո՞ր դասարանի երեխա ա գրել». Նիկոլ Փաշինյան
-
14:25 • 12.12.19 Վարչապետը տարիներ շարունակ բոլոր պետական վարկերին դեմ է քվեարկել, հիմա այդ վարչապետի կառավարության ներկայացուցիչն ասում է՝ պետք է վերցնենք նոր վարկ. Գևորգ Գորգիսյան
-
14:11 • 12.12.19 Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, Հռոմի պապը ես եմ. վարչապետ
-
13:33 • 12.12.19 Վերին Լարսում Հայաստանը մաքսային կցորդ կունենա. ՊԵԿ նախագահ
-
13:18 • 12.12.19 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին օրենքով տրված հնարավորությունը չի երկարաձգվի
-
12:12 • 12.12.19 «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց» ստեղծագործության հեղինակը Նար-Դոսն է, ոչ թե Թումանյանը․ կառավարության անդամները հուշեցին վարչապետին
-
11:10 • 12.12.19 ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
-
11:00 • 12.12.19 Կառավարության նիստը՝ ուղիղ
-
10:54 • 12.12.19 Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում սևազգեստ մայրերը․ ուղիղ
-
10:25 • 12.12.19 ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումը՝ ուղիղ
-
22:09 • 11.12.19 Արդեն այսօր կարելի է սահմանադրորեն բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը. Տիգրան Քոչարյան
-
21:19 • 11.12.19 Ֆուտբոլի ազգային հավաքականում և ֆեդերացիայում մշտապես վատ մթնոլորտ է եղել. ամեն ինչ պետք է անենք, որ վերջին խայտառակ պարտության պես էջ այլևս չունենանք. Խորեն Հովհաննիսյան
-
19:11 • 11.12.19 Նոր իշխանությունն ավելի քան 1.5 տարում միայն հակակոռուպցիոն հանձնաժողով է ձևավորել. Աղասի Ենոքյան
Վերլուծական
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 00:30 • 14/12 Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերոջ միջոցով հորդորում էր, որ փախչեմ ՀՀ-ից, քանի որ Նիկոլը հրամայել է բռնել ինձ. այս երկիրն այնքան եմ սիրում, որ փախչելու տեղ չունեմ, թող ձերբակալեն. Ռ. Հայրապետյան Ռուբեն Հայրապետյանը նախ պատմեց, թե երբ են սկսել իրավապահները հետաքրքրվել իրենով. «Ես երկրում չէի, մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում, իմ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության վերաբերյալ»,- ասաց նա:
-
Իրադարձային 15:38 • 13/12 «Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին». երգչուհի Շերն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին հուզիչ գրառում է կատարել «Օ, Աստվաˊծ իմ, ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի միաձայն ընդունումն այսօր: Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»,- գրել է աստղը՝ հավելելով...
-
Իրադարձային 00:56 • 14/12 Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ գնահատում է նրա լավ կամ վատ ընկեր լինելը. ժամանակը ցույց կտա, թե Սերժ Սարգսյանը լավ ընկեր, ղեկավար է եղե՞լ, թե՞ ոչ. Ռուբեն Հայրապետյան Հայրապետյանը ցույց տվեց հարկային մարմիներից ստացված այլ փաստաթուղթ, որով արդեն երևում էր, թե որքան հարկ է վճարել Բջնի գործարանն իր գնելուց հետո:
-
Իրադարձային 13:30 • 13/12 «Ննջեք խաղաղությամբ, իմ նախնիներ». Թինա Կանդելակին և Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը «Նշանակալի օր հայ ժողովրդի համար: Խաղաղությամբ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այդ ողբերգության մասին: Եվ ոչ մեկին մոռանալ չենք տա»,- Telegram-ի իր ալիքում գրել է նա:
-
Ժամանց 23:25 • 13/12 «Ուեսթ ընտանիքի Սուրբծննդյան բացիկը». Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարը (լուսանկար) Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարը:
-
Քաղաքականություն 22:06 • 13/12 Հանցավոր ճանապարհով բարձրացնում են նախարարների աշխատավարձները, իսկ սպաների աշխատավարձերն ինչո՞ւ չեն բարձրացնում. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Տիկին Աննա Հակոբյանը հայուհիներին կոչ անելու, հայուհու անունից խոսելուց առաջ դեռ պետք է հայուհուն համարժեք կեցվածք ունենա: Եթե ուզում եք իմանալ՝ նա …
-
Մշակույթ 05:07 • 14/12 Կանգնեցի և չկարողացա քայլել, ոչ ոք ինձ հետ չպահեց. Բիլանը պատմել է իր ոչ սթափ վիճակում ելույթ ունենալու մասին Դիմա Բիլանը պատմել է ոչ սթափ վիճակում Սամարայի քաղաքի օրվան նվիրված համերգի ժամանակ իր ելույթի մասին` այդ իրադարձությունն անվանելով «ավարտվող տարվա արկածներից փառահեղը»:
-
Քաղաքականություն 13:11 • 13/12 «Արհամարհելով Թրամփին և Էրդողանին». The Guardian-ի և Daily Mail-ի անդրադարձերը՝ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը «Նախագահի մոտ ուղղակի վերջացան հանրապետական սենատորները»,- ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքը մեջբերում է հեղինակը: Ըստ Համբարյանի՝ արդեն ժամանակն է, որ նախագահը ևս ընդդիմանա Էրդողանին:
-
Քաղաքականություն 11:02 • 13/12 ԱՄՆ–ի քաղաքական և բարոյական շահերը համընկան, արդյունքում ԱՄՆ կոնգրեսի վերին պալատն ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը․ Վիգեն Հովսեփյան ԱՄՆ–ի քաղաքական և բարոյական շահերը համընկան, արդյունքում ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150-րդ բանաձևը՝ մերժելով Թուրքիայի...
-
Իրադարձային 10:07 • 13/12 Բաքվում երկու կիսամերկ տղամարդիկ դանակներով հարձակվել են անցորդների վրա (լուսանկար, տեսանյութ) Տեղեկությունների համաձայն` տղամարդիկ դանակներով վիրավորումներ են հասցրել նաև իրենք իրենց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնց հաջողվել է բերման ենթարկել ոչ ադեկվատ տղամարդկանց:
-
Իրադարձային 15:38 • 13/12 «Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին». երգչուհի Շերն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին հուզիչ գրառում է կատարել «Օ, Աստվաˊծ իմ, ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի միաձայն ընդունումն այսօր: Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»,- գրել է աստղը՝ հավելելով...
-
Իրադարձային 13:30 • 13/12 «Ննջեք խաղաղությամբ, իմ նախնիներ». Թինա Կանդելակին և Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը «Նշանակալի օր հայ ժողովրդի համար: Խաղաղությամբ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այդ ողբերգության մասին: Եվ ոչ մեկին մոռանալ չենք տա»,- Telegram-ի իր ալիքում գրել է նա:
-
Մամուլի տեսություն 10:44 • 13/12 «Ժողովուրդ». «Թույլ չեմ տա, որ արտաքին օրակարգեր սպասարկող անձինք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությունը». Արթուր Վանեցյան ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները:
-
Ժամանց 23:25 • 13/12 «Ուեսթ ընտանիքի Սուրբծննդյան բացիկը». Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարը (լուսանկար) Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարը:
-
Քաղաքականություն 09:49 • 13/12 «Քաղաքական շոու». Չավուշօղլուն ու Էրդողանի խոսնակն՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին Իր Twitter-ի էջում նա գրել է, որ «ԱՄՆ Սենատի որոշումը քաղաքական շոու է, որը չունի իրավական հիմք և ուժ, իսկ նրանք, ովքեր քաղաքականացնում են պատմությունը, վախկոտներ են, որոնք չեն կարող նայել պատմության աչքերին»:
-
Քաղաքականություն 22:06 • 13/12 Հանցավոր ճանապարհով բարձրացնում են նախարարների աշխատավարձները, իսկ սպաների աշխատավարձերն ինչո՞ւ չեն բարձրացնում. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Տիկին Աննա Հակոբյանը հայուհիներին կոչ անելու, հայուհու անունից խոսելուց առաջ դեռ պետք է հայուհուն համարժեք կեցվածք ունենա: Եթե ուզում եք իմանալ՝ նա …
-
Իրադարձային 05:20 • 13/12 Զելենսկին կատակել է Կիև գազ մատակարարելու վերաբերյալ Պուտինի հայտարարության շուրջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով «1+1» հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդաշարում, արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե՝ «Մեզ մոտ բնակարաններում գազ է, իսկ ձե՞զ մոտ»:
-
Քաղաքականություն 13:11 • 13/12 «Արհամարհելով Թրամփին և Էրդողանին». The Guardian-ի և Daily Mail-ի անդրադարձերը՝ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը «Նախագահի մոտ ուղղակի վերջացան հանրապետական սենատորները»,- ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքը մեջբերում է հեղինակը: Ըստ Համբարյանի՝ արդեն ժամանակն է, որ նախագահը ևս ընդդիմանա Էրդողանին:
-
Իրադարձային 00:26 • 10/12 Պուտինը հուշել է շփոթված Զելենսկուն՝ ինչ անել «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ (տեսանյութ) Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն դեմքի շարժումով հուշել է շրջվել լուսանկարիչների կողմը:
-
Իրադարձային 16:56 • 08/12 Նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagramի իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան հոբելյանական տարեդարձը։ «Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձն է։ Չ
-
Իրադարձային 14:12 • 08/12 Երևանում մեկ տասնյակից ավելի դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար. Shamshyan.com Դեկտեմբերի 7-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որն ավարտվել է դանակահարություն։ Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ...
-
Իրադարձային 15:47 • 11/12 Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր հարազատների հետ. Աննա Հակոբյան Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր...
-
Իրադարձային 20:49 • 11/12 Չարենցավանում տղամարդը կնոջը հետ ինտիմ կապի մասին տեղեկությունը չտարածելու դիմաց 9.6 մլն դրամ և 3 մլն դրամի զարդեր է ստացել և բռնվել հերթական 1.7 մլն դրամը շորթելու պահին (տեսանյութ) Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ …
-
Իրավունք 23:21 • 08/12 Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին 4 տուժածների բողոքների հիման վրա կալանավորել են Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ բժշկուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անփութություն» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մաստուցում» հոդվածներով:
Սպորտ
-
02:51 • 14.12.19 Զագիտովան որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր ելույթները
-
01:40 • 14.12.19 «Հոֆենհայմ»-ը պարտվել է, Ադամյանը մասնակցել է ողջ հանդիպմանը
Մամուլի տեսություն
-
10:02 • 14.12.19 «Ժողովուրդ». ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել
-
09:19 • 14.12.19 «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին