Սարդարապատ գյուղի դաշտերում կնոջ և տղամարդու դի է հայտնաբերվել. նրանք նույն գյուղի բնակիչներ են

17:05 • 13.02.17

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում նախօրեին, Tert.am-ի տեղեկություններով, դիեր են հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էգդար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նշված տեղեկությունը: Նրա խոսքով՝ փետրվարի 11-ին, երեկոյան ժամը 20:00-ին զանգահարել են ոստիկանության բաժին և հայտնել, որ Սարդարապատ գյուղի հարակից դաշտերում դիակներ կան:

«Նշված վայր է մեկնել  խումբը Սարդարապատ գյուղի դաշտերում քարե շինության մեջ հայտնաբերել  երկու դի՝ կնոջ և տղամարդու: Դիակների ինքնությունը պարզվել է, տղամարդը 1964 թվականին ծնված Ա.Ն-ն է, կինը՝ 1972 թվականին ծնված ՝ Ք.Մ.-ն»,-ասաց Ջանոյանը:

Նա նաև հավելեց, որ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են:

Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նշված քաղաքացիները Սարդարապատի բնակիչներ են: Համայնքապետն այլ մանրամասներ չհայտնեց: