ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը. ՀՀԿ շտաբը կղեկավարվի ԳՄ-ի կողմից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավոր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ներկայացրեց ցուցակի առաջին 10 անձանց և նշեց, որ համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցիչներից, իսկ տարածքայինը՝ բաղկացած է 133 քաղաքացիներից:
1. Վիգեն Սարգսյան
2. Տարոն Մարգարյան
3. Արփինե Հովհաննիսյան
4. Արա Բաբլոյան
5. Արմեն Ամիրյան
6. Արմեն Աշոտյան
7. Էդուարդ Շարմազանով
8 .Մարգարիտ Եսայան
9 .Սամվել Ֆարմանյան
10. Կարեն Ավագյան
ՀՀԿ շտաբը միանշանակ ղեկավար չի ունենա: Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն որոշել է, որ շտաբը պետք է ղեկավարվի Գործադիր մարմնի կողմից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Գործադիր մարմինը կհամակարգի և կգլխավորի ՀՀԿ –ի նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրություններին»,-ասաց նա:










