Կիմ Չեն Ընի եղբոր դեմ մահացու հարձակման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)

09:52 • 20.02.17

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չոն Նամի դեմ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի օդանավակայանում իրագործված մահացու հարձակման կադրերը հայտնվել են YouTube-ում:


Ինչպես նշում է ria.ru-ն, տեսանյութում կարելի է տեսնել՝ ինչպես է տղամարդուն, ենթադրաբար Կիմ Չոն Նամին, հետևից մի կին մոտենում, բռնում նրա գլխից, այդ դիրքում մի քանի վայրկյան պահում, հետո բաց թողնում ու գնում այլ ուղղությամբ:


Դրանից հետո տուժածը մոտենում է անվտանգության ծառայության աշխատակիցներին, ցույց տալիս դեմքն ու նրանց հետ բուժկետ գնում:


Աղբյուրը հիշեցնում է, որ Կիմ Չոն Նամի դեմ մահացու հարձակումն իրագործվել է փետրվարի 13-ին՝ Մալայզիայում, որտեղից նա պետք է ընտանիքի մոտ՝ Մակաո թռչեր: Հյուսիսկորեացու սպանության վերաբերյալ շրջանառվում է մի քանի վարկած, որոնցից ամենահավանականը թունավոր ասեղներով սպանելն է:


Հավելենք, որ Կիմ Չոն Նամի սպանության դեպքի հետաքննությամբ զբաղվում են Մալայզիայի իշխանությունները: