ՆախԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. հոգեշտկման թերապիա (1-ին սեանս)
Ծափահարություններ նրանց, ովքեր կարողանում են գրի բերել նախընտրական Հայաստանի կերպարանքը: Թվում էր՝ քաոսն աննկարագրելի է: Բայց մեդիան պարտավոր է նրան զույգ կրծքով կերակրել, որովհետև հենց քաոսն է մեծ շրջադարձի ուղեկիցը. որտեղի՞ց պիտի գա կարգը, եթե չլինի անկարգությունը: Եվ ուրեմն, իսկական առաքյալներ են նրանք, ովքեր լծված են քաոսը կատարելության հասցնելու հայրենանվեր գործին: Ամուլ տեղ չի լցվում հեղեղի պես թափվող այս ջանքը. հեռանկարում արդեն նշմարվում է Քաոսի հարազատ զավակ ահարկու Տարտարոսի տեղեկատվական պրոֆիլը՝ խավարով խցանված անդունդը, որը բերնեբերան հեղված է հիմարությամբ և ցինիզմով: Խելոքներն այստեղ փաս են իջնում, և սա բնավ էլ պարտություն չէ: Սա Մեծ լռություն է, սա զատում է, ջրբաժան:
Իհարկե, կարելի է տրվել սոցմեդիայի սև շուլուխին, թուլանալ և հաճույք ստանալ ձիու դոզաներով ներարկվող սարկազմից: Բայց: Սահմանին կանգնած են մեր երեխաները, որոնց գլխին ամեն ժամ թափվում են արկեր: Ինչ է պատերազմը, եթե ոչ առերեսում` ձախողված քաղաքականության հետ…
…ահա այսքանը համարյա մեռնելով գրեցի և շաբաթներ շարունակ չկարողացա անգամ մի տող ավելացնել եղածին: Այս անավարտ տեքստն, ի վերջո, ինձ հոգեբանի դուռը հասցրեց:
-Բարև Ձեզ, Դուք հոգեբան Արմեն Բեջանյանն եք, այո՞:
-Այո, համեցեք, նստեք:
-Ես լրագրող եմ, բայց կարող եք ինձ համարել նաև՝ ուղղակի այցելու, որը եկել է Ձեզ մոտ հոգեբանական զրույցի: Ինձ թվում է՝ առանց հոգեբանի աջակցության դժվար կլինի հաղթահարել նախընտրական այս քաոսն ու այսքան քաղաքական ձեռնածությունները: Չթաքնվեմ ընդհանրական տեքստերի տակ և հենց ինձնից էլ սկսեմ. նախընտրական այս շրջանում ես` որպես լրագրող, կոչված եմ ավելի արդյունավետ աշխատել, բայց այս էլ քանի շաբաթ է՝ չեմ կարողանում անգամ մի տեքստ ավարտել: Դա սարսափելի տառապանք է, գիտե՞ք… Որքան էլ մեզ հրամցվող քաղաքական պատկերը սարսափելի լինի, պետք չէ կորցնել մասնագիտական դիմադրողականությունը, չէ՞: Կարո՞ղ եք հուշել՝ ինչ անել:
-Իսկ Դուք փորձեք Ձեզ համար ստեղծել գրելու Ձեր մատրիցան, կառուցվածքը, սցենարը և հենց այդ մատրիցայի մեջ դրեք քաղաքական այս իրավիճակը։
-Ինչու՝ ոչ, դա հիանալի լուծում է. բոլորովին այլ քաղաքական մատրիցայի վրա սևեռել հանրային միտքը, ստեղծել և առաջարկել այլ արժեքներ և վեկտորներ: Հակառակ դեպքում՝ գրել չի ստացվում, որովհետև իրական քաղաքականությունից են արտածվում քաղաքական տեքստերը: Ուրեմն հենց հիմա էլ եկեք միասին անցնենք գործի՝ աշխատենք փոխել սլաքները, փոխել թեման. չէ՞, որ հոգեբանությունն ու քաղաքականությունը մեծ հաշվով նույն նպատակն ունեն՝ կայացնել մարդկային զրույցը և մարդու համար ստեղծել ավելի տանելի կյանք: Մենք կարո՞ղ ենք ստեղծել այդ նոր սցենարը. ի՞նչ է պետք դրա համար:
-Պետք է նպատակադիր աշխատանք և պատասխանատվություն: Ինչպես ասում էր Էքզյուպերին՝ ամեն մեկը պիտի սկսի իր սեփական մոլորակից։ Բուլգակովն էլ շատ լավ է ասում՝ ամեն հեղափոխություն անելուց առաջ իմաստ ունի սեփական գլխում անել հեղափոխությունը, ոչ թե գնալ Էրմիտաժը գրավել, այլ առաջին հերթին՝ մաքրել սեփական գոմը։ Ես առաջարկում եմ այստեղից սկսել. հասկանալ՝ իսկ ես ի՞նչ եմ ուզում։ Յուրաքանչյուրս մեզ տանք այս հարցը՝ ես ուզո՞ւմ եմ բարեկիրթ ապրել։ Սկսենք մտածել՝ իսկ դրա համար ինձ ի՞նչ է պետք։ Չափորոշիչներն ինքդ մշակիր՝ չնայելով՝ ինչ են անում վերևում կամ ներքևում: Հակառակ դեպքում՝ կգժվենք, որովհետև տեսնում ես՝ ինչ են անում, իսկ ձեռքերդ չեն հասնում։ Ուրեմն, առավել ևս, պետք է ստեղծես քո փոքրիկ աշխարհը, քո հեքիաթը:
-Բայց մինչ դու քո հեքիաթն ես հյուսում, իրական կյանքն առանց քեզ անցնում է պատուհանից այն կողմ: Խնդրեմ՝ այսօր մեզ առաջարկվում է ընտրություն, բայց տպավորություն է, որ ոչ թե մենք ենք իշխանություն ընտրում, այլ իշխանությունը՝ մեզ: Հարց. ի՞նչ է ընտրությունն ընդհանրապես, և ինչպես կատարել ճիշտ ընտրություն. սա նաև հոգեբանության գլխավոր հարցերից մեկն է, կարծեմ, որովհետև մարդը կազմված է հենց իր կատարած ընտրություններից, իր ընտրությունների արդյունք է՝ ինչ ընտրել է՝ այն էլ ունի:Եվ ասվածը, միգուցե, հնարավոր լինի պրոյեկտել նաև պետության վրա, չէ՞ որ մի կենդանի օրգանիզմ էլ պետությունն է:
-Արժեքներն են կողմնորոշիչները։ Մարդն ինչ արժեքների կրող է, այդպիսին էլ նրա ընտրությունն է։ Հիմա, նոր հարց առաջ եկավ՝ իսկ ի՞նչ է արժեքը։ Դա իրավիճակի, օբյեկտի, սուբյեկտի, երևույթի կարևորումն ու դասակարգումն է: Ուրեմն՝ նայած տվյալ սուբյեկտն ինչն է ավելի շատ արժեվորում՝ այս պայուսա՞կը, բազկաթո՞ռը, սեղանն ու աթո՞ռը, թե՞ մի այլ բան: Արժեվորեցիր, ըստ դրանց կարևորության էլ ընտրություն ես կատարում։ Տեսեք՝ այսօր տգիտությունը բերել է նրան, որ մենք կարևորում ենք հասարակ, ճղճիմ բաները, որոնք այսպես, թե այնպես՝ կունենայինք։
-Բայց այստեղ, կարծես, միայն արժեհամակարգի խնդիր չէ. մարդը հակված է հեշտ ճանապարհն ընտրել: Չէ՞ որ մարդու ցանկացած ընտրություն կա՛մ անցյալի օգտին է, կա՛մ ապագայի: Ապագայի օգտին կատարված ընտրությունն ավելի դժվար է, կարծեմ. ընտրելով ապագան` մենք ընտրում ենք տագնապը, անորոշությունը, իսկ հօգուտ անցյալի կատարված ընտրությունն ավելի հարմարավետ է, ավելի կանխատեսելի և նյութական:
- Համաձայն եմ։ Բայց մի օրինակ բերեմ, տեսեք՝ մեքենայի առաջին դիմապակին ամենամեծն է, բայց դու չես կարող մեքենան վարել առանց հետադարձ փոքր հայելիների: Հետադարձ հայելիները քեզ հնարավորություն են տալիս ետ նայել. միշտ էլ ետ ես նայում, կոնցեպտուալ բաները վերցնում և առաջ շարժվում։ Բայց հիմա մարդիկ բաժանվել են երկու խմբի՝ կա՛մ նախկին «օլիմպիական չեմպիոններ» են և միայն ետ են նայում, կա՛մ միայն առաջ են սուրում՝ առանց անցյալի կենսափորձի, առանց հետադարձ հայելիների: Լավ չեն գիտակցում, որ պետք է վերլուծել անցյալի սխալները, ետևում կուտակված փորձը և ապա՝ շարժվել առաջ:
Նայեք այս կուսակցություններին՝ ովքեր էին, ինչ էին, հիմա ինչ են ասում, ինչ եղավ…
-Իսկ ի՞նչ եղավ. հանկարծ կայծա՞կ պայթեց երկնքում: Ե՞րբ է առաջանում վատի և վատթարագույնի ընտրությունը, հանկարծակի՞: Իսկ, միգուցե, մենք դեմ ենք առնում այդ ընտրությանը նախկինում արդեն կատարած բազմաթիվ սխալ ընտրությունների արդյունքում: Միգուցե հարկ է գոնե հիմա մտածել այն մասին, որ ինչքան ուշացնենք ապագայի օգտին կատարվող ընտրությունը, գործ կունենանք առավել վատթար սցենարների հետ: Չէ՞ որ ցանկացած որոշում, ամեն մի ընտրություն իր գինն ունի, և վաղ թե ուշ ստիպված ես վճարել այդ ընտրության համար:
-Տեսեք՝ հարցը, նրա դրվածքը շատ կարևոր է: Մենք պիտի մեզ հարցնենք՝ այս ընտրությունը, որ ես նախկինում կատարել եմ և ինձ համար լավագույնը չէր, ի՞նչ դաս քաղեցի, ի՞նչ կարող եմ դրանից սովորել։ Ոչ թե քննադատել, այլ հասկանալ խնդիրը, որովհետև առաջացած խնդիրը մի նոր հնարավորություն է քեզ համար բացում: Նայենք՝ խնդիր և հնարավորություն բառերը։ Հնարավորություն չի կարող լինել, եթե չկա խնդիր։ Տեսնել հնարավորությունը տվյալ խնդրի մեջ շատ ավելի բարդ է, քան խորանալ խնդրի պատճառների մեջ։ Բայց մենք, որպես կանոն, խորանում ենք խնդրի պատճառների մեջ՝ կորցնելով բուն խնդիրը։ Այդպես կորցնում ենք նաև մեր զարգացման հնարավորությունը։ Բայց, եթե ունենք խնդիր, ուրեմն՝ ունենք նաև հնարավորություն: Եվ խնդրի հանդիպելիս պետք է ոչ թե ընկրկել, այլ անգամ փառք տալ Աստծուն, որ հնարավորություն ստեղծվեց ևս մեկ անգամ սովորել, իմանալ, թե ինչ չպետք է անել և ինչ կարող ես անել նոր իրավիճակ ստանալու համար։
-Լավ, ավելի որոշակիացնենք հարցը. ինչը կարող է նվազեցնել ընտրության սխալանքը: Չէ՞ որ, այս պահին մեզ առաջարկված ընտրանքն առանձնապես լայն չէ և սխալ ընտրություն կատարելու հավանականությունը բավականաչափ մեծ է:
- Մենք միշտ ունենք նվազագույնը 3 ճանապարհ։ Ընտրություն՝ լավի և լավագույնի միջև և սա ամենաբարդն է իրականում, երկրորդ՝ ընտրություն վատի և վատթարագույնի միջև, և երրորդը՝ չընտրելը, որը նույնպես ընտրություն է։ Հիմա ամեն մեկս պիտի նստենք ու մեզ համար հաշվարկենք։
-Գիտե՞ք, մի ծանր հարց եմ ուզում Ձեզ տալ, որն այս ամբողջ ընթացքում անընդհատ հետաձգում էի… երբ հոգեբանի աչքով նայում եք մեր հասարակությանը, ի՞նչ է երևում այդ կողմից , մեր հասարակությունը մի տեսակ հոգեկան անհավասարակշիռ վիճակում չէ՞:
-Ուրեմն… (Ծանր հոգոց է քաշում.Վ.Ս)
Վիկտոր Ֆրանկլը շատ հետաքրքիր հետազոտություն է արել, և եզրակացրել՝ եթե մարդկանց երկարատև, մոնոտոն ճնշում ես, գալիս է մի պահ, երբ մարդիկ սովորում են այդ իրավիճակին և իրենց մոտ չի առաջանում այդ իրավիճակից դուրս գալու, պայքարելու ձգտում։ Եվ իր հետևություններից մեկն է շատ հետաքրքիր, որ այդ իրավիճակի դեմ ընդվզողների տվյալները համընկնում են Մասլոուի բուրգի կարիքների բավարարման հետաքրքիր կոնցեպտի հետ։
Մասլոուի պահանջմունքների բուրգը
Ֆրանկլը պատերազմի ժամանակ կանանց համակենտրոնացման ճամբարում հետազոտության ժամանակ ինչ էր նկատել. այն մարդիկ են մնացել կենդանի և կարողացել ապրել, ովքեր իրենց սովորույթները պահպանել են անգամ պատերազմական դժվար իրավիճակում: Օրինակ՝ ատամներ լվանալը, առավոտյան լվացվելը…
- Իմիջիայլոց, Ֆաշիզմի մահվան ճամբարներում ողջ է մնացել հայերի մի խումբ, որն ատամի խոզանակ էր պահում և կանոնավոր մաքրում ատամնաշարը: Սա ինձ պատմել է նախկին ռազմագերիներից մեկը, ասաց. «Օրվա ռեժիմը չէր պարտադրում լվանալ ատամները, բայց մենք ուզում էինք մեզ չպարտադրվող գոնե մեկ գործողություն կատարել»: Եվ ինչն է ամենակարևորը, որ այդ ռազմագերին իր խմբի հետ ի վերջո հաջողացրել էր փախչել ճամբարից՝ հենց այդ խոզանակով բացելով 3 փական:
-Այո, շատ հետաքրքիր պատմություն է: Իսկապես, երկարատև ճնշումը կոտրում է դիմադրությունը և ստրկամիտ է դարձնում, դա փաստ է:
Ես միշտ ասում եմ ու էլի եմ կրկնում՝ ամենաբարդ իրավիճակներից մարդիկ ավելի հեշտությամբ են դուրս գալիս համախմբվելով՝ խնդրեմ, ապրիլյան պատերազմը։ Շատ ավելի բարդ ու ծանր էր իրավիճակը, բայց հայերս համախմբվեցինք և կարողացանք միահամուռ պայքար մղել արտաքին թշնամու դեմ։
-Խնդրեմ, դա էլ ընտրություն է՝ համախմբվել միայն ֆորս-մաժորին և բացառապես աղետի հրապարակում, երբ մազից ենք կախվում և մատը մատին չտալ, երբ գոյանում են այդ աղետը ծնող, սնող պատճառները: Բայց սա հենց զոհի ընտրություն չէ՞, որը սպասում է իրեն հարվածեն՝ նոր տեղից իրար գա: Փաստորեն, մենք արդեն պատերազմի հասարակություն ենք դառնում, որը միայն թնդանոթի ձայնն է որսում: Իսկ գաղափարական մարտերի հետ «զահլա չունի», դրա համար էլ ընտրություններին նրան շարունակում են խայտաբղետ պերսոններ դեմ տալ՝ գաղափարների փոխարեն: Սա ի՞նչ պարադոքս է, ինչպե՞ս ազատագրվել սրանից:
- Ինչպե՞ս ազատագրվել: Ընդհանրապես, մարդուն երջանկացնելու ամենահզոր գործիքը եղել և մնում է նրա ուղեղը: Պիտի մտածենք, կրթվենք: Այլ ճանապարհ չկա: Այս տարիներին մարդկանց ազատությունը, անկախությունը, կամքը կոտրել են ահագին: Անհնար է պահպանել ինքնությունը, հոգեկան հավասարակշռությունը տասնամյակների սոցիալական, բարոյական և հոգեբանական տոտալ ճնշումներից հետո: Դուք նկատե՞լ եք, որ նույնիսկ հեռուստատեսությամբ են ցույց տալիս և բնականոն են համարում այն, թե ինչպես է ղեկավարը դու-ով խոսում իր աշխատակցի հետ: Դիմացինն էլ խելոք, գլուխը կախ, մանկապարտեզի երեխայի նման ընդունում է այս երևույթը՝ կարևորելով իր մի կտոր հացը, պաշտոնը՝ մի կողմ դնելով իր ինքնասիրությունն ու ես-ը: Ինչո՞ւ է սա հեռուստատեսությունը ցուցադրում, ի՞նչ ուղերձ է դրանով ուզում մեզ փոխանցել: Բայց չէ՞ որ այդ երկու անձինք՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, իրավահավասար սուբյեկտներ են։ Ո՞վ է այդ ղեկավարին իրավունք տվել այդպես շփվել աշխատակցի հետ:
-Իհարկե, սա աշխատակցի ընտրությունն է: Երբ արժանապատվությանդ հաշվին ես ուզում հացի խնդիր լուծել, մի օր երկուսն էլ կկորցնես: Ես ներկա եմ եղել մի խորհրդակցության, ուր մի նախարար հերթով ոտքի էր կանգնեցնում վարչության պետերին և փողոցային բառապաշարով վերից վար «նխշում» բոլորին: Եվ նրանց շարքում ընդամենը մեկը գտնվեց, որ վեր կացավ տեղից և սույնին զգուշացրեց, որ ինքն ունի արժանապատվություն և ոչ մեկի թույլ չի տա խաղալ դրա հետ…
-Եվ այդ տղամարդը մինչև վերջ մնաց իր պաշտոնին, չէ՞:
-Ճիշտ հակառակը՝ նրանից շաբաթներ անց ազատվեցին: Երևի, պրոֆեսիոնալներից ազատվելու մղումն այնտեղ է, ուր չկա պրոֆեսիոնալ աշխատանքի պահանջարկ, պատճառը սա էր՝ ես զրուցեցի նրա հետ: Բայց սա նույնպես ընտրություն է՝ ստրկամիտներ բուծել և իշխե՞լ նրանց, թե՞ պրոֆեսիոնալ միջավայր ստեղծել և իշխելու փոխարեն կառավարել համակարգը:
-Եթե կառավարիչն ինքը պրոֆեսիոնալ չէ, նա պիտի տրվի իշխելու գայթակղությանը, նա կառավարել չի կարող: Կառավարելը լուրջ հմտություններ, գիտելիքներ է պահանջում: Քիչ առաջ ես հենց այս միտքն էի ուզում ձևակերպել. ես վստահ եմ, որ աշխատանքից ազատված այդ պրոֆեսիոնալը շատ ավելի լավ դիրքում է այսօր և անգամ շնորհակալ է այն իրավիճակից, որտեղ ինքը մի կարճ շրջան հայտնվել էր: Միայն այդպես է հնարավոր կյանքի որակը բարձրացնել՝ ստեղծելով նոր իրավիճակ, նոր հանգամանքներ, որ մեզ ավելի ու ավելի են հարստացնում: Այդ ընդվզողները հենց Վիկտոր Ֆրանկլի այն փոքրաթիվ հերոսներն են, որ փոխում են ճնշված, հալածված մարդկանց պատկերացումները՝ ֆիզիոլոգիական ստորին պահանջմունքները բարձրացնելով պատվի պահանջմունքների մակարդակին:
-Բայց գլխավոր հարցը, կարծես, բաց մնաց՝ ինչպե՞ս պահպանել հոգեկան հավասարակշռությունը և, կոպիտ ասած, չգժվել հազարավոր ազգափրկիչների այս շուրջկալում: Եվ սա բնավ էլ սևեռուն, կպչուն միտք չէ: Վերջին շրջանում մարդիկ համատարած պնդում են, որ մեդիան հեղեղած նախընտրական այս հոսքերն, իսկապես, ընկճախտի բուն են: Եվ ուրեմն, մարդկանց որոշակի հակավիրուսներ են անհրաժեշտ, չէ՞:
- Քիչ հետո ես հատուկ ձեր ընթերցողների համար մեկ կարևոր հարցադրում կներկայացնեմ: Սա «Ընտրություն» թեմայի համար յուրահատուկ հոգեբանական թեստ կարող է լինել:
Ասեմ նաև, որ մենք մեր կենտրոնում մշակել ենք մի օրենք, որն այս դեպքում նույնպես կարող է շատ օգտակար լինել: Դա 3Հ-երի օրենքն է՝ հավատ, համառություն, հետևողականություն։ Հռչակեք Ձեր մեծ ու փոքր նպատակները և կիրառեք 3Հ-ի այս օրենքը: Հենց համառության և հետևողականության պակասը կամ դրանց բացակայությունն է պատճառը, որ մեր գլխում ծնված սցենարներն իրականություն չեն դառնում: Ես շատ սիրում եմ բերել երկու գորտերի օրինակը, որոնց գցել էին կաթի մեջ և երկարատև ուսումնասիրել: Մեկը՝ հարմարվեց իր ճակատագրին, ջանքեր չգործադրեց և խեղդվեց, իսկ մյուսն իր համառությամբ և հետևողականությամբ կարողացավ դուրս պրծնել անոթից և ապրել: Դուք հակավիրուսնե՞ր եք ուզում՝ խնդրեմ. արևելյան մարտարվեստում, Ջիուջիցու ըմբշամարտի համակարգում հիանալի մի հնարանք կա, որը կիրառվում է նաև հոգեբանության մեջ. չհակադրվել դիմացինին, չէ՞ որ, երբ հակադրվում ես, կնշանակի ընդունում ես դիմացինի խաղի կանոնները: Իսկ երբ դու հետ ես քաշվում, չես ընդունում դիմացինի խաղը, ինքն էլ խաղալու բան չունի. ընդամենը ձեռքդ հետ քաշի և կտեսնես, թե ինչպես է ինքն իր իներցիայի ուժով վայր ընկնում։
-Պարոն Բեջանյան, շատ շնորհակալ եմ այս յուրօրինակ հոգեթերապիայի համար, բայց հեշտ չէ դիմանալ կլինիկական այս հարցազրույցին: Առաջարկում եմ թայմ-աութ վերցնել, իհարկե, մեր ընթերցողներին խոստացված հոգեբանական հարցը հրապարակելուց հետո:
-Սիրով, առայժմ հրապարակեմ առաջին հարցը.
Ո՞րն է ավելի հեշտ.
1. Ձևավորել նպատակ և հաղթահարելով խոչընդոտներ՝ գնալ այդ նպատակի ետևից:
2. Ընտրել արդեն հռչակված նպատակներից մեկը և ընդառաջ գնալ դրան:
-Տարօրինակ հարց է, բայց անքննելի են թեստ-հարցերը, Google-ն, օրինակ, աշխատանք փնտրողներին հարցնում է՝ եթե Ձեզ մի հարյուր անգամ փոքրացնեն և Ձեզ վրա հարձակվի էլեկտրական հարիչը՝ ի՞նչ կանեք: Եթե ընթերցողները Google-ի այս հարցը կարդան, Ձեր տված հարցը, հաստատ, արտառոց չի թվա:
-Երբ պատասխանեն, այդ ժամանակ էլ կվերլուծենք արդյունքները և կտեսնեք, թե այն որքան կարևոր էր՝ մանավանդ այս ընտրությունների համատեքստում:
Շարունակելի
Զրուցեց ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Մամուլի տեսություն 08:04 • 03/05 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ» Կնքվել է նաեւ մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Քաղաքականություն 22:31 • 02/05 Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում