ԿԸՀ–ում որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարի տակ է հանդես գալու ԱԺ ընտրություններին (տեսանյութ)

12:13 • 25.02.17

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քիչ առաջ վիճակահանության միջոցով, պատահականության սկզբունքով, որոշվեց ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական կուսակցությունների, դաշինքների հերթական համարները։

Մասնակից 9 ուժերի ներկայացուցիչները մոտեցան տարայի մեջ լցված թվերին ու հանեցին այն թիվը, որի տակ հանդես է գալու կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։

Դրանք հետևյալն են. 

«Ազատ դեմոկրատներ» - 2                                            

ԵԼՔ - 1                                                                                       

«Ծառուկյան դաշինք» - 4

ՀԱԿ - 5 

ՀՅԴ - 9

Կոմունիստական կուսակցություն - 7

ՀՀԿ - 6

ՀՎԿ - 3

«Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք – 8։

Այս համարներով են ուժերի քվեաթերթիկները ներկայացվելու քվեարկության օրը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր  առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական և տարածքային ցուցակները։