Արագածոտնում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ պարանոցը մի քանի տեղից կտրած. Shamshyan.com

09:34 • 27.02.17

Փետրվարի 26-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են պարանոցը կտրած տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն տղամարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից։

Կայքի տեղեկություններով մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կ. Գ.–ն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։