Ինձ խուզարկելը նաև իմ պաշտպանյալի իրավուքների ոտնահարում է, եթե ես չկարողացա դա կանխել, ես էլ ի՞նչ փաստաբան. Երվանդ Վարոսյան(տեսանյութ)

22:11 • 01.03.17



Վերջերս փաստաբանների մի խումբ հանդես եկավ հայտարարությամբ, որ քրեակատարողական հիմնարկներում ենթարկվում են խուզարկության, իսկ երբ հրաժարվում են խուզարկությունից, արգելվում է նրանց տեսակցել իրենց պաշտպանյալներին: Այս հարցի առնչությամբ հանդիպել էին նաև Արդարադատության նախարարն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Փաստաբաններին խուզարկելու, ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանման, փաստաբանների անելիքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

-Պարո՛ն Վարոսյան, բոլորովին վերջերս փաստաբանների մի խումբ հայտարարում է, որ քրեակատարողական հիմնարկներում ենթարկվում է խուզարկության: Ինչպես տարանջատել զննությունն ու խուզարկությունը, և ինչո՞ւ է զննությունը վերածվում խուզարկության:

-Զննությունը թույլատրելի է և այն միշտ իրականացվել է նորմալ, ուղղակի պարբերաբար լինում են էտապներ, երբ զննությունը վերածվում է խուզարկության: Երբեք քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները խուզարկություն չեն անվանում և չեն էլ անվանել նախկինում: Որն է դրանց տարբերությունը: Զննությունը, դա արտաքին զննություն է, ցանկացած միջամտություն արդեն վերածվում է խուզարկության: Ցանկացած գործողություն, որ բացի բուն դիտելուց միջամտություն է պարունակում, դա խուզարկություն է: Թե ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ նման բան տեղի ունենում, չեմ կարող բացատրել, բայց կարծում եմ, որ  քրեակատարողական հիմնարկները ունեն բավականաչափ տեխնիկական սարքավորումներ, որպեսզի իրենց զննությունն անեն արդյունավետ՝ առանց դա խուզարկության վերածելու:

-Այս հարցով հանդիպեցին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Տարածվեց համատեղ հայտարարություն, որտեղ կետերից մեկը վերաբերում էր փաստաթղթերի բովանդակությանը: Ասվում է՝ ծանոթանալ փաստաթղթերին, չծանոթանալով բովանդակությանը: Ինչպե՞ս կարող է լինել դա և արդյո՞ք այդ հանդիպման պատասխանը բավարարել է Ձեզ:

-Անհասկանալի մնաց  այդ հանդիպման իմաստը,  քանի որ դրանից հետո բան չփոխվեց: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ինչպես ես առիթ ունեցա ասել, ավելի լավ է չլիներ:  Դա կարծում եմ «նոնսենս» է, երբ ՔԿՀ ծառայողները պետք է զննեն փաստաթղթերը, առանց բովանդակությանը ծանոթանալու: Մի քանի տարբերակներ կան՝ կամ աչքերը պիտի փակեն զննություն իրականացնելու ժամանակ, կամ պիտի չտիրապետեն հայերենին: Ես չգիտեմ, որ տարբերակն է ընտրվելու, բայց բոլոր տարբերակներն էլ անընդունելի են, որովհետև ինչ է նշանակում փաստաթուղթ զննել:

Կարծիքներ հնչեցին, որ խնդիրը արհեստական է բարձրաձայնվում, ի՞նչ են անում որ, մարդիկ թռուցիկ զննում են, ասում են պայուսակները բացեք, թռուցիկ նայում են, ու ասում են՝ անցեք: Եվ նաև Փաստաբանների պալատի պաշտոնյաներից մեկը, նրանք շատ են, չգիտեմ ով էր,  նման հայտարարություն արեց՝ հիմա ի՞նչ խնդիր է, որ բացում ենք ու թռուցիկ նայում են: Այսինքն, ձևակա՞ն են նայում, չեն ուզո՞ւմ նայել, ուղղակի սկզբունքային հա՞րց է, որ պայուսակը պիտի բացվի: Եթե այդպես է, ապա այդ ձևական բեմադրությանը ես մասնակցել բացառապես հրաժարվում եմ: Եթե սա անում են, որ ՔԿՀ-ներ արգելված իրեր չմտնեն, ապա դա պետք է այնպես անել, որ իրոք դա կանխվի:

-Ասացիք՝ երբեք թույլ չեք տա, որ ձեզ խուզարկեն: Ինչո՞ւ են փաստաբանները դեմ խուզարկելուն:

-Պաշտպանը, ով մուտք է գործում ՔԿՀ, իր հաճույքի համար չի գնում: Ինքը ստանձնել է կոնկրետ անձի իրավունքների պաշտպանությունը, որը պարտավոր է իրականացնել: Ինձ խուզարկելը դա առաջին հերթին իմ պաշտպանյալի իրավունքների ոտնահարում է: Եթե ես չկարողացա դա ապացուցել, ես ի՞նչ փաստաբան:

-Ի՞նչ անել այս  դեպքում, երբ Դուք ասացիք, որ Արդարադատության նախարարի և Փաստաբանների պալատի նախագահի հանդիպումն անարդյունավետ էր: Այդ դեպքում ի՞նչ է մնում անել նման իրավիճակից դուրս գալու համար:

-Ես կարծում եմ հեծանիվ հորինել պետք չէ, կան կարգեր, կա օրենք, որը թույլ չի տալիս խուզարկել, կա կառավարության որոշում, որը պարտադրում է իրականացնել զննություն: Նոր որևէ բան հորինել պետք չէ, պետք է իրականացնել այդ զննությունը: Կամ դա անել, ինչպես արվում էր նախկինում կամ, եթե ուզում են ավելի մանրակրկիտ զննություն իրականացնել, թող իրերը համապատասխան սարքերի միջոցով անցկացնեն և տեսնեն, որ արգելված իրեր չկան: Հատկապես, որ ՔԿՀ-ներում տեխնիկական հագեցվածությունը դա թույլ է տալիս:

-ՔԿՀ-ների հանրային կապի բաժինը հայտարարություն տարածեց, որ փաստաբաններին զննելուց հետո արգելվել է մի շարք արգելված իրերի տեղափոխությունը խուց: Այս առումով իրավական ընթացք տրվե՞լ է:

- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի օր առավոտյան տհաճ իրավիճակ էր, հերթեր էին, փաստաբաններին թույլ չէին տալիս խուզակել և այլն, ՔԿՀ-ի աշխատակիցներն էլ պատճառաբանեցին, որ արգելված իրեր են հայտնաբերվել և այլն: Հարցրեցի՝ ընթացք տրվել է, ասացին՝ չէ դե, մարդ են: Այստեղ խնդիր կա, բոլոր այն անձինք, ովքեր խախտում են օրենքը, պիտի պատասխանատվության ենթարկվեն իրենց արածի համար: Եթե կան նման դեպքեր, որ փաստաբաններն արգելված իրեր են ներառնում, ապա պետք է իրավական ընթացակարգով պատժեն այդ մարդկանց, ոչ թե դրա փոխարեն խուզարկեն բոլորին և իրավունքները ոտնահարելով փորձեն ինչ-որ բան ապահովել:

 

 

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

12:28 • 21/09

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

12:25 • 21/09

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)

12:20 • 21/09

«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (ուղիղ)

11:51 • 21/09

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել

11:39 • 21/09

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

11:37 • 21/09

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան

11:32 • 21/09

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30 • 21/09

Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

11:28 • 21/09

ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:20 • 21/09

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

11:18 • 21/09

Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան

11:16 • 21/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

11:10 • 21/09

Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալից հետո

11:01 • 21/09

Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան

10:54 • 21/09

Հենրիխ Մխիթարյան. Արսենալը կփորձի հաղթել Եվրոպա լիգայում

10:54 • 21/09

«Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշ­նամիներ պետք է ընդհան­րապես չլինեն

10:53 • 21/09

Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

10:46 • 21/09

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

10:46 • 21/09

«Սանիտեկ» ընկերության նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են. նախարար

10:39 • 21/09

Եվրոպա լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

10:35 • 21/09

Կառավարության և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարչապետի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր (լուսանկարներ)

10:30 • 21/09

Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել

10:27 • 21/09

«Ժողովուրդ». Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները

10:24 • 21/09

Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող

10:17 • 21/09

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, վստահ եմ՝ հիմա էլ այդպես կլինի. Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

10:13 • 21/09

«Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է

10:12 • 21/09

Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի դատավարության հետ կապված

09:55 • 21/09

«Ժամանակ». ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի

09:47 • 21/09

Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը

09:41 • 21/09

Մահացել է Վիետնամի նախագահը

09:38 • 21/09

Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ և այսօր ունենք նոր երազանքներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

09:32 • 21/09

«Հրապարակ». Դատախազությունում քաոս է. ինչպե՞ս է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը

09:27 • 21/09

Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի, երազանքների հաղթանակին. Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

08:55 • 21/09

«Ժամանակ». ԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

08:48 • 21/09

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվի ՍԴ

08:38 • 21/09

«Հրապարակ». Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները

08:30 • 21/09

Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

08:20 • 21/09

«Ժողովուրդ». Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը

08:01 • 21/09

Երևանում և 3 մարզում սեպտեմբերի 24-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:57 • 21/09

ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ, այդ թվում` երեխաներ

07:23 • 21/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը

06:54 • 21/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին

06:34 • 21/09

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների. shamshyan.com

06:22 • 21/09

Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը

05:46 • 21/09

Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը

05:09 • 21/09

Արագած գյուղում մոլորված օտարերկրյա քաղաքացիները գտնվել են

04:51 • 21/09

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն առաջարկել է պաղեստինաիսրայելյան բանակցություններն անցկացնել Մոսկվայում

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ

22:40 • 20/09

Արագած գյուղում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

22:34 • 20/09

Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)

22:30 • 20/09

ԵԼ. «Արսենալ»-«Վորսկլա». ուղիղ հեռարձակում

22:28 • 20/09

Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան

22:24 • 20/09

Իտալիայում ռեստորանի տերը զբոսաշրջուհուն է վերադարձրել այնտեղ մոռացված 13 000 եվրոն

22:01 • 20/09

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը

21:56 • 20/09

ՀՀ-ը սահմանին լարվածության աճի հետ կապված պետք է դիմեր ՀԱՊԿ–ին․ ռազմական փորձագետ

21:56 • 20/09

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի. անկախության տոնի առթիվ Դ. Թրամփը շնորհավորել է Ն. Փաշինյանին

21:53 • 20/09

Ջանք չենք խնաելու Ինտերպոլի հետ համագործակցոթյունն ընդլայնելու ուղղությամբ. Օսիպյանը՝ Ինտերպոլի պատվիրակությանը

21:48 • 20/09

ԵԼ. «Արսենալի» մեկնարկային կազմը «Վորսկլայի» հետ խաղում

21:48 • 20/09

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Անկախության օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

21:46 • 20/09

Անկախ պետականություն ունենալու խորհուրդը բոլորս պետք է գիտակցենք և մեր քայլերն անենք՝ սխալներն ուղղելու և առաջ գնալու ուղղությամբ. Աղվան Վարդանյան

21:42 • 20/09

Արթուր Ասատրյանն արդեն ազատության մեջ է. 50 միլիոն դրամ գրավը վճարված է. փաստաբան

21:37 • 20/09

Չկա թեկնածու, որի ընտրվելը խոչընդոտելու է ԱԺ արտահերթ ընտրությունների կայացմանը. Արամ Սարգսյան

21:28 • 20/09

Այո՛, ոչ մի պայմանավորվածություն որևէ մեկի հետ չկա, երևանցիներն են որոշելու. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

21:21 • 20/09

Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում

21:15 • 20/09

«Ինտերի» գլխավոր մարզիչ. Հպարտ եմ, որ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում

21:12 • 20/09

Ամեն ինչ անցողիկ է, պարո՛ն վարչապետ, սա էլ  կանցնի, բայց մենք պարտավոր ենք ապրել և գործել համերաշխության մթնոլորտում. Շարմազանով

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը