Հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

23:11 • 02.03.17

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը` Քրիստիան Բեյլի, Շառլոտ Լը Բոնի և Օսկար Այզեքի մասնակցությամբ:

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում, որը նկարահանել է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, կայանալու է ապրիլի 21-ին:

Ֆիլմն պատմում է Ցեղասպանության իրադարձությունների ժամանակ ձևավորված սիրային եռանկյունու մասին, որում հայտնվել են փարիզաբնակ ամերիկացի ֆոտլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ), բժշկական համալսարանի ուսանող Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) և գեղեցիկ հայուհի Անան (Շառլոտ Լը Բոն): 

Ֆիլմի երաժշտական ձևավորման աշխատանքներին մասնակցել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Դերակատարմամբ հանդես են եկել նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ջեյմս Քրոմվելը, Դանիել Խիմենես Կաչոն, Շորե Ագդաշլուն:

 

 

Հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)