Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել միգրանտների վերաբերյալ

23:04 • 06.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 90 օրով դադարեցվում է մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող երկրների` Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ի տարբերություն նախորդ հրամանագրի` այժմ երկրների «սև ցուցակում» բացակայում է Իրաքը:

Սղբյուրի հաղորդմամբ` ԱՄՆ-ում փախստականների ընդունելության ծրագիրը կդադարեցվի 120 օրով:

Կայքի տվյալների համաձայն` արդեն տրամադրված վիզաները կամ ԱՄՆ-ում ժամանակավոր կացության թույլտվությունը չի չեղարկվի. դրանց տերերին թույլ կտրվի մուտք գործել ԱՄՆ կամ մնալ երկրում` այնտեղ գտնվելու դեպքում:

Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին: