ՀՀ-ԵՄ միջև բանակցված իրավական շրջանակային համաձայնագիրն անդրադառնում է ԼՂ հակամարտությանը. ԱԳ փոխնախարար (Մաս 2)

14:07 • 14.03.17



Հայաստանի և Եվրամիության միջև բանակցված իրավական շրջանակային համաձայնագիրն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Tert.am-ի հետ ծավալուն հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները: Անդրադառնալով կարծիքներին, որ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կարող են ազդել ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես՝ փաստաթղթի վավերացման վրա, Կարեն Նազարյանը խորհուրդ տվեց չկապել համաձայնագրի հետագա ընթացքը ներքաղաքական զարգացումների հետ: Ի դեպ, հարցազրույցի 1-ին մասին, որում վերջինս ներկայացնում է, թե ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրը, ինչ օգուտներ այն կարող է տալ Հայաստանին, կարող եք ծանոթանալ այստեղ:

- Հայաստանի և Եվրամիության միջև բանակցված նոր համաձայնագիրը դիտարկվում է հայտարարված «և-և»-ի քաղաքականության շրջանակներո՞ւմ:

- Այո: Այս մասին ՀՀ Նախագահը բազմաթիվ անգամ խոսել է: Մենք ելնում ենք նրանից, որ ԵՄ-ի հետ Հայաստանը համագործակցություն պետք է ծավալի, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, «և, և»-ի սկզբունքով և ոչ թե հակառակը:

- Կա՞ն արդյոք խոչընդոտներ կամ գործոններ, որոնք կարող են խանգարել համաձայնագրի նախաստորագրմանը, ստորագրմանը:

- Տեղին նշեցիք նախաստորագրում բառը: Բանակցությունների ավարտի մասին հայտարարելուց հետո մեզ սպասվում են մի քանի քայլեր՝ նախաստորագրում, իրավական քննություն, ապա՝ ստորագրում. վերջինս տեղի կունենա հավանաբար այս տարվա աշնանը: Բանակցային գործընթացն ավարտված է, և որևէ խոչընդոտ, որ փաստաթուղթը կարող է չնախաստորագրվել կամ չստորագրվել, ես չեմ տեսնում: Կան բոլոր նախադրյալները, որ սահուն իրականացվեն այդ քայլերը:

- Նախնական տվյալներ կան, որ նախաստորագրումը մայիսին կկայանա:

- Մենք Եվրամիության հետ փորձում ենք հստակեցնել նախաստորագրման ժամկետները: Դա կախված է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքային ժամանակացույցից: Հիմա քննարկվում են դրա հետ կապված ժամկետները:

- Հայաստանը ցանկություն ունի՞ մայիսից շուտ նախաստորագրել փաստաթուղթը:

- Հարցն ավելի շատ կախված է ժամանակացույցից, ոչ թե մեր ցանկություններից: Մենք պատրաստ ենք:

- Կարծիքներ կան, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, մասնավորապես՝ համաձայնագրի ստորագրման գործընթացի վրա: Այս մասին խոսել է Հայաստանում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կ. Բեքարյանը՝ նշելով, որ եթե ԵՄ անդամ-երկրներից որևէ մեկը վերապահումներ ունենա ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացվելու վերաբերյալ, ապա կարող է ձգձգել վավերացման գործընթացը:

- Չէի ցանկանա մեկնաբանել որևէ կարծիք, հատկապես, երբ մենք գտնվում ենք ներքաղաքական կարևոր հանգրվանում: Դա ԱԳՆ-ի խնդիրը չէ, մեզ վերապահված չէ ներքաղաքական զարգացումների համատեքստում մեկնաբանել այս կամ հայտարարությունը: Չէի ցանկանա, որ մենք հոռետես լինեինք, տարբեր գործընթացները կապեինք իրար. ի վերջո, խոսքը միջազգային միջպետական համաձայնագրի մասին է: Կապել համաձայնագրի հետագա ընթացքը ներքաղաքական զարգացումների հետ՝ խորհուրդ չէի տա որևէ մեկին՝ լինի դա դեսպան, թե քաղաքական գործիչ: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը: Եվրամիությունը 25 տարիների ընթացքում մեր կողքին է եղել, տրամադրել է տեխնիկական, ֆինանսական աջակցություն, որը գումարային առումով մոտ 1 միլիարդ եվրոյի է հասնում: Մենք շնորհակալ ենք այս անգնահատելի օժանդակության համար:

Հայաստանում 3 շաբաթ անց սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են Սահմանադրական բարեփոխումներից հետո: Դրանք նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել ընտրական համակարգը, ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրքը, որը դրել է բաց, թափանցիկ, ավելի արդար, ավելի ժողովրդավար ընտրությունների անցկացման հիմք: Եվ հայտնի է, որ նոր Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման, լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների համար Եվրամիության կողմից տրամադրվել է հավելյալ աջակցություն: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի, հատկապես այս փուլում, երբ մենք ԵՄ գործընկերների հետ քննարկում ենք 2017-2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները:  

- Հասարակությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերից մեկին անդրադառնանք՝ վիզաների ազատականացմանը: Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք լուրերը, որ համաձայնագրով վիզաների ազատականացումը ձևակերպված է որպես երկարաժամկետ ծրագիր:

- Համաձայնագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելը ձևակերպված չէ որպես երկարաժամկետ խնդիր, այլ հակառակը: Այն (ի նկատի ունեմ երկխոսությունը) որոշել ենք մեկնարկել ըստ սահմանված ժամկետի: Գիտեք, որ 2014թ.-ի հունվարից ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը, որոնց իրականացումից է կախված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը: Այս գործընթացի իրականացման արդյունքում է, որ մոտ ապագայում վիզաների ազատ ռեժիմ կհաստատվի ՀՀ-ԵՄ-ի միջև: Համաձայնագրով ձևակերպված է համատեղ հանձնառությունը, որը կողմերը ստանձնել էին Ռիգայի գագաթաժողովում: Խոսքը Եվրամիության հետ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը մեկնարկելու մասին է: Այսինքն՝ համաձայնագրով հստակեցված է, որ պետք է սկսել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Հույս ունենք, որ դրա մեկնարկը, այսինքն` համապատասխան գործողության ծրագիրը, կձևակերպենք, կսկսենք այս տարի:

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաձայնագրում որևէ ձևակերպում կա՞:

- Անշուշտ, փաստաթուղթն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մենք կարևորում ենք Եվրամիության կոնսոլիդացված մոտեցումը հակամարտության կարգավորման հարցում: Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությանը և հանդես է գալիս հարցի բացառապես քաղաքական կարգավորման օգտին, ինչը ձևակերպված է փաստաթղթի մեջ: Ցավոք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, ստորագրումից հետո համաձայնագիրը կլինի հանրային սեփականություն և կծանոթանաք դրա մանրամասներին: Բայց կարող եմ ասել, որ արտառոց ոչինչ չկա, փաստաթուղթն արտացոլում է միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները, որոնք ընկած են հակամարտության կարգավորման հիմքում, ինչպես նաև Եվրամիության ու Հայաստանի մոտեցումներն այս հարցում:

Մեզ համար կարևոր էր նաև ականատես լինել վերջին շրջանում Եվրամիության հստակ դիրքորոշմանը: Դեռևս դեկտեմբերին Եվրոպական խորհրդի հաղորդակցության փաստաթղթում հղում էր կատարվում ապրիլյան ագրեսիային, ասվում էր, որ Թուրքիան բռնել է Ադրբեջանի կողմը, աջակցել նրան: Մենք կարևորում ենք, որ Եվրամիությունը և մեր մյուս գործընկերները հարցը մշտապես պահեն իրենց ուշադրության կենտրոնում: Հասցեական կամ թիրախային հայտարարությունները կարևոր են՝ սանձելու Ադրբեջանի հերթական ոտնձգությունները, արկածախնդրությունը տարածաշրջանում: Այս փաստաթղթում ԵՄ-ն հստակ արձանագրում է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակելու մասին և նաև խոսում Ցեղասպանության մասին:

- Ինչպե՞ս կցանկանայիք եզրափակել մեր հարցազրույցը

-Որպես եզրափակում կցանկանայի ասել, որ Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր անվերապահ հանձնառությունը երբևէ չի պատրաստվում պայմանավորել որևէ արտաքին գործոնով՝ լինի դա աշխարհաքաղական, տնտեսական, թե այլ բնույթի: Մենք չենք շեղվելու մեր նախանշած օրակարգից, շարունակելու ենք հավատարիմ մնալ տարածաշրջանային կայունության, խաղաղության ամրապնդմանը և կայուն զարգացման մեր տեսլականին, փորձելու ենք հնարավորինս կյանքի կոչել ՀՀ-ԵՄ և մյուս գործընկերների հետ հարաբերություններում ստանձնած հանձնառությունները:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան