Sony World Photography 2017-ի լավագույն աշխատանքները` ֆոտոշարքով (լուսանկարներ)

19:58 • 14.03.17

Աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարչական մրցույթներից մեկը` Sony World Photography-ն, հրապարակել է այս տարվա մասնակիցների լավագույն աշխատանքները: Ֆոտոշարքն աչքի է ընկնում այն բանով, որ աշխատանքների հեղինակները ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև սկսնակ և սիրողական լուսանկարիչներ են:

Bored Panda-ն գրում է, որ Sony World Photography-ն անցկացվում է արդեն 10-րդ անգամ, և այս տարի այն անցել է նախորդ տարվա ռեկորդը. մրցույթին մասնակցում է 227,596 լուսանկար, որոնց հեղինակները 49 երկրի լուսանկարիչներ են:

Աղբյուրի հաղորդմամբ` մասնակից երկրների ցանկում առաջին անգամ ներառվել են Հայաստանը, Կուբան, Իսլանդիան և Սաուդյան Արաբիան:

Նշվում է, որ հաղթողների անունները կհայտարարվեն ապրիլի 20-ին. տարվա լավագույն լուսանկարչի կոչումը ստացած մասնակցին կշնորհվի 25 հազար դոլար և Sony ընկերության որոշ ապրանքներ:

Հայ լուսանկարիչ Յուլիա Գրիգորյանցի աշխատանքը ցուցադրում է 1988 թվականին երկրաշարժից տուժած Գյումրիի բնակչուհու առօրյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Sony World Photography 2017-ի լավագույն աշխատանքները` ֆոտոշարքով (լուսանկարներ)