6 տարի առաջ Սիրիայում սկսվեց պատերազմը. ըստ արևելագետի՝ իրականացան վատատեսների ամենամռայլ կանխատեսումները

21:56 • 15.03.17



Tert.am-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն անդրադառնում է 6 տարի առաջ մարտի 15-ին սկսված պատերազմի ընթացքին, դրանում շահագրգռված պետություններին, պատերազմի հետևանքների վերացմանը:

-Պարո՛ն Քոչարյան, այսօր լրանում է Սիրիայի պատերազմի 6 տարին, որը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, տվեց ավելի քան 300.000 զոհ, 5 մլն փախստականներ, հսկայական ավերածություններ ու 200 մլրդ. դոլարի ֆինանսական կորուստներ: Հիմա, եթե վերանանք ռուսական և արևմտյան քարոզչությունից, ապա կարո՞ղ եք ասել՝ ինչ ուժեր էին շահագրգռված, որ այս պատերազմը, ձնագնդի էֆեկտ ստանալով, վերածվի արաբական այս երկիրը հյուծած ու Եվրոպան փախստականներով լցրած տևական պատերազմի:

-Օրվա առումով մի քիչ վերապահումներ ունեմ, քանի որ պատերազմի օրը ֆիքսելը շատ դժվար է: Բայց 2011-ի մարտին երկրորդ կեսին էր, երբ ամեն ինչ սկսվեց: Ինչ վերաբերում է նրան, որ պետություններ են շահագրգռված, ապա դրանք հիմնականում տարածաշրջանային դերակատարություն ունեցող պետություններն են, այդ թվում՝ Ծոցի, որոնց թվում էր, թե «արաբական գարնան» ալիքի վրա երկրորդ փուլով շատ արագ փոփոխություններ տեղի կունենան Սիրիայում: Բայց դեռ այն ժամանակ, երբ ամեն ինչ սկսվում էր, կային փորձագետներ, որոնց թվում՝ ես, ասում էինք, որ սա այլ դեպք է, չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ, և Սիրիան արագ փոփոխությունների չի ենթարկվի, ինչպես կարծում էին տարածաշրջանային, այդ թվում՝ Ծոցի պետությունները և Սիրիայի հարևան Թուրքիան: Շատ հարցերում էլ, Ձեր նշածը, որ այն կդառնար Եվրոպան միգրանտային հոսքերով ողողող և ահաբեկչության կենտրոն ծայրահեղ իսլամականների համար, մտավախություններ կային, բայց ոչ այդ չափով:

-Այսուհանդերձ, Սիրիայում հակակառավարական ուժերն այդպես էլ չկարողացան տապալել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին: Ինչո՞ւ չհաջողվեց և ինչո՞ւ էին ուզում նրա հեռացումը:

- Ինչու հեռացնել, որովհետև հարևան այդ պետությունները ցանկանում էին Սիրիայի տարածքում ավելի կանխատեսելի գործընկեր, և սիրիական ճգնաժամում վերջին 2 տարվա զարգացումները ցույց են տալիս, որ միակ ուժը, որի հետ պետք է բանակցեին և խոսեին, մնում է Բաշար ալ Ասադը՝ իր վարչակազմով: Ում ոչ միայն չկարողացան տապալել, այլև 6 տարի անց էլի մնում է այդ նույն ուժը, որի հետ պետք է փորձեն ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի Սիրիայի տարածքում հնարավոր լինի որոշակի կայուն և անվտանգ միջավայր:

-Ռուսաստանի՞ օգնությամբ Բաշար ալ-Ասադին չհաջողվեց հեռացնել:

-Ռուսաստանի և, ես կասեի՝ Իրանի աջակցությունը շատ զգալի էր այդ հարցում: Նաև այս խմբին է միանում Չինաստանը՝ ինչպես ՄԱԿ-ի մակարդակով, այնպես էլ հումանիտար օգնությունների միջոցով Սիրիայի իշխանություններին է օգնում: Այսինքն՝ կան խմբեր, որոնք այս կամ այն կողմին էին պաշտպանում. մի կողմում Ռուսաստան, Իրան, Չինաստան, մյուս կողմում՝ ԱՄՆ և Թուրքիա, որն այս 6 տարվա ընթացքում հասավ նրան, որ իր շահերը Սիրիայի տարածքում սկսեցին ճանաչվել հակամարտության մեջ ներգրավված մնացած խաղացողների կողմից:

-Սիրիային պատուհասած աղետից անմասն չմնաց նաև սիրիահայ համայնքը: Ըստ տարբեր տվյալների՝ միայն Հալեպում զոհվել է շուրջ 130 հայ, 379-ը՝ վիրավորվել։ Ձեր գնահատմամբ՝ առաջիկա տարիներին հնարավո՞ր է, որ եթե ոչ նախկին չափով, բայց վերականգնվի երբեմնի ամենամեծ հայկական՝ սիրիահայ համայնքը:

-Վերականգնվելու կամ համայնքի բնականոն, կամ գոնե՝ նախապատերազմյան վիճակին վերադառնալու համար շատ-շատ հանգամանքներ պետք է համընկնեն, ինչի մասին խոսել, գոնե այս պահի դրությամբ՝ վաղ է: Առաջնային ամենամեծ խնդիրը, որ կա Հալեպում, անվտանգության և ենթակառուցվածքների վերականգնման խնդիրն է: Այսինքն՝ունենալ կայուն միջավայր, որտեղ անվտանգությունն ապահովված է և կյանքի համար որոշակի մինիմալ կենցաղային պահանջներ ապահովված են՝ ջուր, հոսանք, կապ: Մյուս խնդիրը. այս երկարատև պատերազմի ու բախումների արդյունքում Հալեպը, դրա արևելյան հատվածը հիմնահատակ ավերված է: Մյուս կողմից, ունենք համայնքում բավականին շատ նվիրված մարդիկ, որոնք գիտակցելով իրենց դերն ու նշանակությունը, գերադասեցին մնալ Հալեպում և պահել այն նյութական ու մշակութային արժեքները, որոնք հնարավոր է եղել այսքան տարիների, դարերի ընթացքում ստեղծել:

-Դեռ պատերազմի սկզբից կային փորձագիտական խմբեր, որոնց մի մասը պնդում էր, որ Սիրիայի պատերազմը շատ ջուր է քաշելու, քանի շուտ է՝ հայերը իրենց գույքը փրկեն, գան, քանի որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների գոյության համար անվտանգության երաշխիքներ չկան։ Մյուս մասն էլ կոչ էր անում, թե այստեղ արդեն պապերի գերեզմաններ ունեք: Հիմա՝ 6 տարի անց կյանքն այս 2 հակադիր տեսակետների վերաբերյալ ապացուցեց, որ ո՞ր կողմն էր ճիշտ:

-Կյանքը դեռ ոչ մի բան չի ապացուցել, և այդ երկու տեսակետը կիսողներն էլ կան, կան նաև Հալեպում։ Այսինքն՝ մարդիկ, որոնք գտել են, որ իրենց անվտանգությունը կարող է լինել Հալեպից դուրս, դուրս են եկել, տեղավորվել Հայաստանում կամ Եվրոպայում կամ Կանադայում: Մյուս մասը գտել է, որ, չէ, պետք է մնա և պայքարի էդ ամեն ինչի համար՝ իրենց տան համար, իրենց պապերի գերեզմանների: Այսինքն՝ խմբերի միջև կարող են փոխադարձ մեղադրանքներ լինել, բայց այնպես չէ, որ մեկը ճիշտ է, մյուսը՝ սխալ, մարդիկ իրենք են ընտրում իրենց անվտանգության երաշխավորման մեխանիզմը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից այս ուղղությամբ արվածին, ապա այնպես չէ, որ ոչ մի բան չի արվել, բայց, այո, ինչ-որ բաներ կարելի էր ավելի լավ անել: Օրինակ՝ մենք ունենք միակ գործող հյուպատոսարանը Հալեպում, որը զբաղվում է ամեն օր մեր հայրենակիցների խնդիրներով: Այն դեպքով, երբ շատ պետություններ չունեն:

-Սիրիայում իրադրությունը համեմատաբար հանդարտ է, և ռազմական գործողություններ են իրականացվում միայն ԻՊ-ի դեմ։ Ձեր գնահատմամբ՝ սիրիական պատերազմը ե՞րբ կավարտվի:

-Հարցադրումն արդեն ինքնին պրոբլեմատիկ է, որովհետև ավարտվելը դեռ չի երևում: Դժվար է շատ կանխատեսել, բայց մի բան կարող ենք այս պահի դրությամբ ասել, որ ռազմական գործողությունները, ճիշտ է, նվազել են, բայց շարունակվում են երկրի տարբեր հատվածներում: Ամենակարևորը, որ ունենք այսօր, և դա լուրջ ձեռքբերում է, այն է, որ ընթանում է քաղաքական գործընթաց, փորձ է արվում քաղաքական գործընթացի՝ հանդիպումների, ռուսական նախաձեռնությամբ հանդիպումների ձևով խնդիրը կարգավորել ոչ պատերազմական ճանապարհով: Այսինքն՝ սա է, որ հույս է տալիս, որ եթե ֆորսմաժորներ չլինեն, կարող է ինչ-որ կերպ նշմարվել այդ ճանապարհը, որ ապագայում կարող ենք ունենալ խաղաղություն Սիրիայում:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:25 • 19/11

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում

22:13 • 19/11

Թենիս. 2018 թվականին ամենաշատ հաղթանակը տարել է Զվերևը

22:12 • 19/11

Մինսկի կողմից տրոլինգը խաղ է ՌԴ-ի նյարդերի վրա, ՀՀ-ի մասով էլ անձնական ոչինչ չկա, «միայն բիզնես է»․ ռուս քաղաքագետը՝ ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների մասին

21:59 • 19/11

«Միլանը» կապ է հաստատել Ֆաբրեգասի գործակալի հետ

21:59 • 19/11

Դոնի Ռոստովում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ

21:52 • 19/11

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

21:30 • 19/11

«Շատ ենք, ուրեմն ամենախելոքն ենք». այս պատկերը, ցավոք, փոփոխված չի լինելու ՀՀ նոր ԱԺ-ում. Լարիսա Ալավերդյան

21:15 • 19/11

«Հաղթանակ» կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է (թարմացված)

20:44 • 19/11

Բոլոր դիրքերում խնդիրներ ունեինք. Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

20:43 • 19/11

YouTube-ն այսուհետ հնարավորություն է ընձեռում դիտել հոլիվուդյան հայտնի ֆիլմերն անվճար

20:31 • 19/11

«Նիկոլ վարչապետ» կարգախոսը հնչել է մասնավոր քննարկման ժամանակ որպես միտք, մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

20:24 • 19/11

Վալերիյ Օսիպյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ քննարկել է Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր

20:19 • 19/11

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:14 • 19/11

ԵՄ-ում կարող են քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթի ընդլայնումը. РИА Новости

20:00 • 19/11

Ն. Փաշինյանը ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքներին և ներկա գտնվել Գավառի դրամատիկական թատրոնի բացմանը

19:53 • 19/11

Պոգբան համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս»

19:49 • 19/11

Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները կհետևեն ՀՀ խորհրդարանական ընտրություններին

19:29 • 19/11

Կարող եմ գերազանցել Ֆեդերերի՝ «Մեծ Սաղավարտի» տիտղոսների քանակով ռեկորդը. Նովակ Ջոկովիչ

19:27 • 19/11

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել

19:15 • 19/11

Եվրոպական գրանդ ակումբները ցանկանում են գնել Սանչեսի տրանսֆերը (տեսանյութ)

19:13 • 19/11

Նոյեմբերի 19-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 498 դատապարտյալ

19:10 • 19/11

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրա բժիշկը մանրամասներ է հայտնում

19:07 • 19/11

Նիկոլ Փաշինյանն Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շուրջ հարցեր է քննարկել

19:00 • 19/11

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԼՂ խնդրին քաջածանոթ գեներալի նշանակելու համար մեծ ջանքեր են գործադրվել. ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտի՝ ինչպես է պահելու այդ պաշտոնը. Վ. Սարգսյան. տեսանյութ

18:50 • 19/11

Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիների մուտքը շենգեն գոտի՝ կապված սպանված սաուդացի լրագրողի գործի հետ

18:38 • 19/11

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է  համաձայնության հուշագիր

18:34 • 19/11

Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել. տնօրեն Ռուբեն Խաչատրյան

18:30 • 19/11

Համաժողով՝ նվիրված մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

18:15 • 19/11

Ռուսաստանն ավարտել է «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածի կառուցումը

18:14 • 19/11

Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. քաղաքապետարանում հուշագիր է ստորագրվել

18:14 • 19/11

NBA. Լեբրոն Ջեյմսը յուրօրինակ ցուցանիշով դարձել է պատմության 5-րդ բասկետբոլիստը (տեսանյութ)

18:12 • 19/11

Աֆղանստանի ՊՆ-ն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

18:09 • 19/11

Bloomberg. Առանց ծուխ ծխախոտը նվազեցնում է մկների մոտ թոքի քաղցկեղի առաջացումը

17:49 • 19/11

«Բուքմեյքերական գրասենյակները կարող են սկսել խաղադրույքներ ընդունել Լուկաշենկո-Փաշինյան մենամարտի վերաբերյալ». Коммерсантъ

17:49 • 19/11

Լիխտենշտեյն-Հայաստան. հաստատվել են թիմերի մարզաշապիկների գույները

17:43 • 19/11

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2019թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունները

17:39 • 19/11

ԼՀԿ-ն ընտրություններին մասնակցում է առանձին, հետևաբար քաղաքացիների մոտ չպետք է խաբկանք լինի, թե ես ում եմ ներկայացնում՝ կառավարությա՞նը, թե իմ կուսակցությանը. Մանե Թանդիլյան

17:38 • 19/11

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկեն լյուքսեմբուրգցի մրցավարները

17:35 • 19/11

Արտակ Զեյնալյանն ու ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի պահման պայմաններին վերաբերող հարցեր 

17:23 • 19/11

Տեղի ունեցավ ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի թվերի վիճակահանությունը. 1-ին համարը ՀՀԿ-ն է, 11-րդը՝ ԲՀԿ-ը

17:21 • 19/11

«Ռեալը» մտադիր է ձմռանը գնել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը

17:20 • 19/11

«Ադրբեջանը Բելառուսից ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կգնի». Ալիև

17:16 • 19/11

Տրանսֆերտները հարկելու որևէ կոնկրետ նախագիծ դեռ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, որի շուրջ կա քննարկում. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

17:07 • 19/11

Բացահայտումների շնորհիվ մոտ 1,2 մլն դոլար արդեն մուտք է գործել պետբյուջե, և գործընթացը շարունակվում է․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

17:05 • 19/11

Իշխանությունը չի խորշում ո´չ վարչական ռեսուրսների օգտագործումից, ո´չ էլ ԸՕ-ն խախտելուց. պարո´ն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապե՞տ եք, թե ՔՊ քարոզիչ. Ա. Աշոտյան

16:51 • 19/11

Ամփոփվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի #myacbabank արշավը (տեսանյութ)

16:51 • 19/11

Պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով. չնայած փոխվարչապետի համոզմանը՝ հարցը օրակարգում չներառվեց

16:46 • 19/11

Էկվադորում երեխան ընկել է պտտվող ատրակցիոնից (տեսանյութ)

16:45 • 19/11

Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված պատգամավորի ինքնության մասին (տեսանյութ)

16:32 • 19/11

Անհավանական մրցաշրջան էր, որով ես կարող եմ հպարտանալ. Նովակ Ջոկովիչ

16:32 • 19/11

Եթե ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման առաջարկը լինի նախընտրական հնարք, ապա դա ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել է նշանակում. Ա. Հովհաննիսյան

16:31 • 19/11

«Մինսկն ու Բաքուն մտադիր են համատեղ «յուրացնել» երրորդ երկրների շուկաները». Լուկաշենկո

16:29 • 19/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

16:22 • 19/11

Կապանում բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

16:21 • 19/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Ազատ ոճայինները ևս անմասն մնացին մեդալներից

16:12 • 19/11

Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

16:05 • 19/11

Մոսկվայում տաքսու վարորդը 8 ժամ սպասել է ուղևորուհու տան մոտ՝ դրամապանակը նրան վերադարձնելու համար

16:05 • 19/11

Սա Մադագասկարը կամ Ֆինլանդիան չէ, Հայաստանն է՝ 2 փակ սահմաններով. չի կարելի անփորձ մարդկանց վստահել լուրջ խնդիրների լուծումները. Ա. Զաքարյան

16:04 • 19/11

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին վերաբերող որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ

16:02 • 19/11

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը միջազգային մրցաշարն ավարտեց 0:7 հաշվով պարտությամբ

15:48 • 19/11

Զվերևն ATP-ի Ամփոփիչ մրցաշարում հաղթելուց հետո. Մտադիր չէի այսքան շուտ հարբել, բայց լավ

15:46 • 19/11

Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք. Երևանի քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին

15:38 • 19/11

Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո բժիշկները պայքարում են 25-ամյա հայուհու կյանքի համար (տեսանյութ)

15:34 • 19/11

Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու գաղափարի մասին

15:29 • 19/11

Հանրապետության տարբեր հատվածներում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր. ՀՀ ոստիկանություն

15:28 • 19/11

Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող ծրագիրն այս պահին արդեն իրականացվում է. Հայկ Մարության

15:23 • 19/11

Մարադոնայի երգն ու պարը «Դորադոսի»` Մեքսիկայի երկրորդ լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո (տեսանյութ)

15:22 • 19/11

Տեսախցիկը ֆիքսել է պահը, երբ ահեղ ալիքը «գրոհում» է բարձրահարկ շենքը (տեսանյութ)

15:20 • 19/11

ԿԸՀ-ն անիմացիոն հոլովակի միջոցով ներկայացրել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը (տեսանյութ)

15:18 • 19/11

Երևանում սկսվում է հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով. ՃՈ

15:11 • 19/11

Երբ հստակ ուրվագծվի ճանապարհը նաև ֆինանսավորման ձևերի առումով, միանգամից կսկսենք ծրագիրն իրականացնել. Հայկ Մարությանը՝ տրանսպորտի մասին

15:10 • 19/11

Իներցիայով շատերը փորձում են մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, բայց մենք համակերպվողի դերում չենք լինելու․ Ն․ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ին

15:05 • 19/11

Կառավարության արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում մեկ հարց է

15:00 • 19/11

Վենգեր. Կարող եմ պատկերացնել, որ 20 տարի անց մարզիչների փոխարեն կլինեն ռոբոտներ

14:55 • 19/11

Դրա՞խտ, թե՞ հաճույք. Թրամփը շփոթել է անտառային հրդեհներից ամբողջովին մոխրացած քաղաքի անունն ու անհարմար իրավիճակում հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

14:52 • 19/11

Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին

14:50 • 19/11

2016թ.-ին Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել բանտում

14:32 • 19/11

Վ. Բաղդասարյանը հաստատում է՝ տրանսֆերտները հարկելն իրենց ժամանակ էլ քննարկվել է, թեև ինքը միշտ էլ դեմ է եղել, Վ. Էնֆիաջյանը նոր հարկերն անտեղի է համարում

14:31 • 19/11

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

14:21 • 19/11

Մենք մեծ ջանքեր էինք գործադրել, որ կարողանայինք ունենալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, նրան հետ կանչելը շտապողականություն էր. Արտակ Զաքարյան

14:13 • 19/11

Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը

14:06 • 19/11

360 հազար աշակերտ պետբյուջեի աջակցությամբ հնարավորություն կստանա տարին 1 անգամ գնալ թատրոն, թանգարան, համերգ․ Նիկոլ Փաշինյան

14:01 • 19/11

Այս պահին իրական հնարավորություն ենք տեսնում լինելու ապագա ԱԺ 2-րդ քաղաքական ուժը. Արտակ Զաքարյան (տեսանյութ)

14:00 • 19/11

Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում (լուսանկար)

13:52 • 19/11

Ներքաղաքական գործունեությունը տեղի իշխանությունն է իրականացնում. Էնֆիաջյանը՝ ՀԱՊԿ-ում խնդիրը լուծելու համար Ծառուկյանի և Լուկաշենկոյի հետ կապերն օգտագործելու մասին

13:49 • 19/11

Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ  

13:42 • 19/11

Մխիթարյանն այսօր կարող է 80-րդ հանդիպումն անցկացնել Հայաստանի հավաքականի կազմում

13:39 • 19/11

Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել երևանյան բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

13:39 • 19/11

Եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թ. աշխարհում մոտ 10 մլն մահվան դեպք կգրանցվի` պայմանավորված դեղակայուն վարակներով. ՍԱՏՄ

13:37 • 19/11

Դերասանուհի Ամբեր Հարդի գայթակղիչ տեսքը Պեկինում (լուսանկարներ)

13:33 • 19/11

Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

13:32 • 19/11

6 ամսում մի քանի որոշում կայացրին՝  իշխանության հետ էին, հետո մտքափոխվեցին, որ պետք է լինեն ընդդիմություն. Վ. Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ի և մյուս ուժերի մասին

13:30 • 19/11

Չիկագոյի ամենաբարձր երկնաքերերից մեկում 6 մարդ տեղափոխող վերելակը պոկվել է ու ընկել 95-րդ հարկից (տեսանյութ)

13:22 • 19/11

Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է ոլորտում մենաշնորհի պատճառով. հիդրոկայանները բաց նամակով են դիմել Նիկոլ Փաշինյանին

13:19 • 19/11

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի հետ խաղին

13:17 • 19/11

Համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018-ին» նվիրաբերվել է 1.242.460 եվրո

13:10 • 19/11

Սիլվեստր Ստալոնեն՝ «Ռեմբո-5»-ի նկարահանման հրապարակում (լուսանկարներ, տեսանյութ)

13:06 • 19/11

Չի եղել մի դեպք, որ նախկին իշխանությունները պարտվողական դիրքորոշում արձանագրած լինեն ՀԱՊԿ-ի հետ բանակցություններում. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

13:06 • 19/11

Եթե ձեզ 100 դոլար են ուղարկում դրսից, դրա 23 տոկոսը պետք է ուղղվի բյուջե. Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է ՊԵԿ հայտարարության մասին

13:04 • 19/11

«Բելառուսը ձեզ սպասում էր». Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին