Սիցիլիայում 10 հոգի վնասվածք է ստացել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով
03:47 • 17.03.17
Իտալիայի Սիցիլիա կղզում տասը հոգի վնասվածք է ստացել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բանն այն է, որ մի խումբ զբոսաշրջիկներ խիստ մոտ են գնացել հրաբխի խառնարանին, ինչի արդյունքում բազում այրվածքներ են ստացել: Ներկա պահին նրանց վիճակը կայուն է, բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:
Placeholder










