Բուլղարիան ետ է կանչել իր դեսպանին Անկարայից

04:08 • 17.03.17

Բուլղարիան Թուրքիայից ետ է կանչել իր դեսպանին խորհրդակցության համար՝ Անկարային մեղադրելով գալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ, հայտնում է gazeta.ru-ն։

Բանն այն է, որ Անկարան Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին կոչ էր արել քվեարկել «Դոստ» կուսակցության օգտին, ինչը պաշտոնական Սոֆիան անընդունելի է համարել՝ անվանելով դա ուղիղ միջամտություն Բուլղարիայի ներքին գործերին։

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Բուլղարիայում կանցկացվեն մարտի 26-ին։