Մահացել է լեգենդար «Նիվա» մեքենայի ստեղծողը
Ռուսաստանի Տոլյատի քաղաքում 75 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային արտադրության ամենահայտնի մեքենաներից մեկի՝ ՎԱԶ-2121 «Նիվա»-ի կոնստրուկտոր Պյոտր Պրուսովը:
Ինչպես նշում է motor.ru-ն, մի քանի օր ավելի ապրելու դեպքում Պրուսովը կկարողանար նշել «Նիվա»-ի ստեղծման 40-ամյակը (ապրիլի 5):
«Պյոտր Պրուսովը հարգանքի արժանի մարդ էր, լեգենդար ՎԱԶ-2121 «Նիվա»-ի (Lada 4×4) ստեղծողը: Կրկնակի ցավալի է, որ նա կյանքից հեռացավ իր մեքենայի ստեղծման 40-ամյակից մի քանի օր առաջ»,-հայտարարել է «ԱվտոՎԱԶ»-ի նախագահ Նիկոլյա Մորը:
Նա հավելել է, որ Պրուսովի հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա ընկերությունը:











