Հայտարարվել է Չակ Բերիի վերջին ալբոմի թողարկման ամսաթիվը

20:32 • 22.03.17

Հայտնի է դարձել օրերս մահացած լեգենդար ամերիկացի երաժիշտ Չակ Բերիի վերջին ալբոմի թողարկման ամսաթիվը. Chuck կոչվող ալբոմը լույս կտեսնի հունիսի 16-ին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ձայնասկավառակի մասին առաջին անգամ հայտարարվել է 2016 թվականի հոկտեմբերին` Բերրի մահից 5 ամիս առաջ: Ինչպես նշում է Dualtone Records-ը, 10 նոր ձայնագրությունից 9-ը գրել է Բերին:

Հայտնի է, որ երաժիշտը ձայնասկավառակի վրա աշխատել է մինչև 2014 թվականը, այնուհետև շարունակել է վերահսկել նախագիծը` աշխատանքի մեջ ներգրավելով իր ընտանիքին և ընկերոջը:

Նշվում է, որ ձայնասկավառակում ներառված երգերից մեկը ստացել է Lady B. Goode անվանումը, որը որակվել է որպես Բերիի B. Goode երգի «հոգևոր շարունակությունը»:

Հիշեցնենք, որ Չակ Բերին մահացել է մարտի 19-ին` 90 տարեկան հասակում:

Հայտարարվել է Չակ Բերիի վերջին ալբոմի թողարկման ամսաթիվը