Արցախյան հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընդամենը 2-3 տարաձայնություն է մնացել. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)
Ադրբեջանը պատրաստ է զիջումների, իսկ բանակցային սեղանի վրա դրված փաստաթղթում մնացել է ընդամենը 2-3 տարաձայնություն: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարեց «Կոնգրես -ՀԺԿ» դաշինքը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից միակն է, որը նախընտրական ծրագրային առանցքային դրույթ է հռչակել արցախյան հիմնահարցի կարգավորումը:
Պատասխանելով հարցին, որ որևէ քաղաքական ուժ չի հերքում փոխզիջումային տարբերակով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու հնարավորությունը, ուրեմն՝ ինչո՞վ է տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի փոխզիջումային տարբերակը այլոց առաջարկած տարբերակներից, առաջին նախագահն ասաց. «Նախ, ճշտենք, ես որևէ կարգավորման ծրագիր չեմ առաջարկել, ոչ էլ ինձ հակաճառողներն են առաջարկել: Այս ծրագիրը կա՝ մեզնից անկախ: Խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ: Խնդիրը մեր և աշխարհակարգի միջև է: Մենք՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միջազգային ամենահեղինակավոր իրավաքաղաքական կառույցների իրավահավասար անդամներ ենք՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը, այլ՝ այդ կառույցները: Դա վերացական մի հարթակ չէ, այլ կոնկրետ լիազորություններով օժտված մի ատյան, որին վստահված է տնօրինել այս հարցը: Դա ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է, որը ստացել է և ՄԱԿ-ի օրհնությունը: Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերում նշվում է, որ այդ իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Բոլոր այն առաջարկները, որ մինչև հիմա եղել են, դրանք եղել են ոչ թե մերը կամ Ադրբեջանինը, կամ Ղարաբաղինը, դրանք բոլորը եղել են միջազգային կառույցների առաջարկները մեզ՝ հակամարտող կողմերին: Հիմա հարցը կոնկրետ է դրված. ոչ ե՛ս կարող եմ առաջարկել ինչ-որ ծրագիր, ո՛չ էլ իմ ընդդիմախոսները: Հիմա դրված է կարգավորման մի պլան, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, և արդեն 2007-ից սկսած մեր իշխանությունները, նաև Ադրբեջանը, հենց այս պլանի շուրջ են բանակցում»:
Ըստ ՀՀ հիմնադիր նախագահի՝ մինչև այժմ եղել է 6 պլան՝ փաթեթային, փուլային, «Ընդհանուր պետության», ապա եղել է Քիվեսթյան պլանը, որը դուրս է Մինսկի խմբի շրջանակից, դա եղել է ամերիկյան ծրագիր, հետո արդեն՝ Մադրիդյան ծրագիրը:
Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ սրանք, ըստ էության, իրարից չեն տարբերվում: Տարբերությունները մեթոդաբանական են:
«Մի մասը եղել է փաթեթային, մի մասը՝ փուլային: Փաթեթայինները մերժվել են. 97 թվականի փաթեթայինը մերժել է Ղարաբաղը, 98 թվականի փաթեթայինը, որ «Ընդհանուր պետություն» էր կոչվում, մերժել է Ադրբեջանը, Հայաստանը ընդունել է, և այս պլանի մասին ես դեռ կխոսեմ: Մադրիդյաններն ընթացքի մեջ են՝ վերջնական մերժում չեն ստացել. և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը սկզբունքային համաձայնություն են հայտնել այս պլանն ընդունել որպես բանակցությունների հիմք»,-ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե այս պահին վերջինը Կազանյան փաստաթուղթը չէ՞, ՀՀ առաջին նախագահն ասաց, որ Կազանյան փաստաթուղթ գոյություն չունի, դրանք Մինսկի խմբի ստեղծած սկզբունքներն են, որոնք «օրհնվել են» ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մի քանի համատեղ հայտարարություններով:
Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեց, որ վերջ, սա է, ուրիշ սկզբունք չկա: Իսկ հետագա վեճերը ընթանում են առանձին հարցերի շուրջ, սկզբունքների վերաբերյալ որևէ մեկը վիճաբանություն չունի: Ւսկ սկզբունքներն են՝ տարածքների վերադարձ, ուժի չկիրառման հավաստիացում և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում, գումարած՝ անվտանգության համակարգերի մանրամասները՝ խաղաղապահ ուժերի տեղադրում, և այլն:
Պատասխանելով մեկնաբանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ո՞վ ասաց, որ հակամարտությունը չի լուծվում, շատ լավ էլ լուծվում է, ուղղակի բանակցությունները հենց նրա համար են, որ կողմերը փորձում են որքան հնարավոր է շահեկան դարձնել վիճակն իրենց համար»:
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եթե սկզբում այդ տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է ընդամենը 1-2 հարցի:
Պատասխանելով մեկնաբանի դիտարկմանը, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների, Ադրբեջանը՝ ոչ, ՀՀ առաջին նախագահն ասաց, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին։ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնեց, որ երկու կողմն էլ պատրաստ են փոխզիջումների, ուղղակի փորձում են կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններ, ինչը ըստ նրա բնական ընթացք է, և այդպես է եղել բոլոր պլանների ժամանակ՝ և՛ փուլայինի, և՛ փաթեթայինի:
«Վերջիվերջո, գալիս է մի պահ, երբ կողմերն ասում են՝ այո կամ ոչ, դեռ այդ պահը չի եկել»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հարցին, թե Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչել Արցախի անկախությունը, առաջին նախագահը պատասխանեց. «Դա լրիվ այլ հարց է ու էլի Ադրբեջանից կախված չէ: Դա որոշում է այդ միջազգային ատյանը (Մինսկի խումբը): Ադրբեջանը չի սահմանելու Ղարաբաղի կարգավիճակը, Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու է Մինսկի խմբի համանախագահությունը: Վերջ»:
Նաև Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեց, թե ինչու խնդիրը մինչև հիմա չէր լուծվում՝ միջազգային հանրությունը հաշտվել էր այն մտքի հետ, որ այո, կա կոնֆլիկտ, բայց զինադադարից հետո, ըստ էության, այն սառեցված է, հարցն իրենց համար առաջնահերթություն չէ, դրա համար լուրջ ջանքեր չեն գործադրել: Այսինքն՝ կոնֆլիկտի չկարգավորումը կախված է եղել ոչ թե կողմերի կամքից, այլ միջնորդների:
Սակայն հիմա կան նոր հանգամանքներ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանին լավատեսություն են ներշնչում: Դա այն է, որ առաջիկա ժամանակներում անպայման հարցը լուծվելու է:
Նաև բացեց իր վերջին ելույթում արված այն հայտարարությունը, որ հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է. «Ռուսաստանը 1.5-2 տարի է՝ ներքաշված է մերձավորարևելյան աշխարհաքաղաքականության մեջ՝ ամենաակատիվ ձևով: Եվ դա ժամանակավոր բան չէ՝ Սիրիայի հարցերը պետք է լուծվեն, կան բազմաթիվ ուրիշ հարցեր՝ Իրաքի, Լիբանանի»։
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռուսաստանը, ներքաշվելով աշխարհաքաղաքական նման մեծագույն իրադարձությունների մեջ, չի կարող հանդուրժել, որ այդ ճակատի թիկունքում, որն Անդրկովկասն է, այսպիսի պայթյունավտանգ օջախ ունենա: Եվ Ռուսաստանի վերջին շրջանի շատ ակտիվ ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, բացատրվում են այս հանգամանքով: Մյուս համանախագահներն էլ շատ ըմբռնումով են մոտենում այս հարցին և չեն խանդում: Ավելին՝ Արևմուտքը նույնիսկ շնորհակալ կլինի Ռուսաստանին, եթե այս հարցը լուծի՝ գոնե մի գլխացավանքից կազատվի:
Ամփոփելով՝ ՀՀ առաջին նախագահն ասաց, որ եթե աշխարհում այսօր կա մի պետություն, որը մեծապես շահագրգռված է հարցի շուտափույթ կարգավորմամբ, Ռուսաստանն է:
Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որը ՀՀ առաջին նախագահն ընդգծում է. այն է՝ Ռուսաստանն այն երկիրն է, որը թույլ չի տա լուծում, որը կթշնամացնի կողմերից մեկին իր հետ:
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «իր ընդդիմախոս քաղաքագետ կոչվածները, նախկին դիվանագետների 99 տոկոսը» պատկերացում չունի ղարաբաղյան գործընթացի էության վերաբերյալ:
Ըստ նրա՝ իշխանությունն ունի այդ պատկերացումը և գնում է այդ գծով. «Ո՞վ է գնում, ո՞վ է բանակցում. գիշեր-ցերեկ կա՛մ Նալբանդյանը, կա՛մ Սարգսյանը Մոսկվայում են, Փարիզում են: Ինչի՞ շուրջ են բանակցում: Հետևողականորեն իրականացնում են այս ծրագիրը, ինչո՞ւ, այդ մարդիկ դավաճա՞ն են, հո՞ղն ուզում ծախել....: Հիմա, ինչպես քիչ առաջ ասացի, հրդեհը հանգցնելու ժամանակն է: Տեսանք՝ ապրիլին ինչ եղավ և ինչեր կարող են լինել: Ապրիլը խթանեց, այո»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա հարց հնչեցրեց. «Եթե այս հարցը չլուծվի, մեզ քանի՞ ապրիլներ են սպասվում, մեր ժողովուրդը որքա՞ն զոհ պետք է տա, և այդ զոհերը իմաստավորվա՞ծ պետք է լինեն: Բացարձակապես: Ինչո՞ւ, որովհետև ինչ էլ անեն, ուրիշ լուծում չկա: Ես կոնկրետ եմ խոսում»:
Կրկին պատասխանելով իր ընդդիմախոսներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ենթադրենք՝ մերժեցինք, ի՞նչ ենք ստանում։ Ունենում ենք նույն ստատուս քվոն և այս՝ շրջափակման, պատերազմի ամենօրյա վտանգի պայմաններում, ամենօրյա զոհերի վտանգի տակ մենք զարգանու՞մ ենք, մենք կարողանո՞ւմ ենք այնքան միջոցներ հայթայթել, որ մեր բանակն ուժեղացնենք, մենք կարողանո՞ւմ ենք մեր ժողովրդի սոցիալական վիճակը լավացնել: Արտագա՞ղթն է պակասելու»:
Սա, ըստ Պետրոսյանի՝ վերջին 20 տարիներին տեսել ենք՝Հայաստանը տարեց տարի նվազել է, նվաղել:
Իսկ համանախագահության առաջարկած ծրագիրը, ըստ նրա, նորմալ, բալանսավորված ծրագիր է, և եթե Հայաստանը հենց այսօր վճռականորեն հայտարարի, որ պատրաստ է այն ստորագրել, Ադրբեջանը չի կարող հրաժարվել:
«Թող փորձի մերժել, այդ դեպքում, միջազգային հանրության ողջ ճնշումն ուղղվելու է Ադրբեջանի դեմ: Հիմա միջնորդներն էլ օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանն էլ, ըստ էության, չի ասել, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը: Դրա համար, երբ միջադեպեր են լինում սահմանին, գիտեք համանախագահների ստանդարտ հայտարարությունները՝ «դատապարտում ենք, զսպվածության կոչ ենք անում կողմերին»»,- մեկնաբանեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այսինքն, ըստ նրա, այդ հայտարարությունն ինքնին անվտանգության կարևորագույն երաշխիք կդառնա Հայաստանի համար:
Դիտարկմանը, որ Կազանում ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ հայտարարելը քիչ է, պետք է «վերցնեին Մեդվեդևի ձեռքից, ասեին, ըհը՝ ստորագրեցինք»:
Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս հնարքն օգտագործել է Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովներից մեկում, և դա շատ մեծ արդյունք է տվել:
Այսինքն՝ երբ հայր Ալիևն իր ստանդարտ ելույթն է ունեցել, որ Հայաստանն այսքան տարածք է գրավել, այսքան փախստականներ ունի, ՌԴ նախագահ Ելցինը շրջվել է դեպի իրեն և ասել՝ ի՞նչ կասեք, ՀՀ այն ժամանակվա նախագահը հայտարարել է, որ հենց հիմա պատրաստ է այդ պլանը ստորագրել: Հեյդար Ալիևը ձայն չի հանել ու դրանից հետո 2 տարի հայկական կողմի վրա ճնշում չի եղել:
Հարցին՝ նշվում է, որ ապագա բանակցություններում է որոշվելու քվեարկության օրն ու ժամկետը, «ապագա բանակցություններ» ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանին չի՞ մտահոգում, վերջինս պատասխանել է.
«Իհարկե, մտահոգում է, առաջինը ես եմ ահազանգել, որ ճիշտ կլիներ, որպեսզի հենց այս առաջին փուլում ֆիքսվեին հանրաքվեի բոլոր պայմանները: Ժամանակը, հանրաքվեի դրվող հարցը, հանրաքվեի արդյունքների իրավազորությունը, 6-7 կետ եմ բերել ես: Առաջինը ես 2008թ.-ին եմ սա նշել։ Բայցև, կարծում եմ, որ սա չարյաց փոքրագույնն է, որ այսօր ունենք, որովհետև եթե դա էլ չընդունենք` հաջորդ լուծումն ավելի վատ է լինելու»:
Պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլից պետք է Արցախը բանակցությունների մասնակից դառնա, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Չկա էդպիսի հարց հիմա դրված: Ես էլի հիմա խոսում եմ կոնկրետ պլանի մասին: Էդ պլանում էդպիսի հարց չկա: Ուղղակի բանավոր խոստումներ են տվել համանախագահները մի քանի անգամ, որ կգա մի էտապ, երբ Ղարաբաղն անպայման մասնակից կդառնա այդ կարգավորման գործընթացին: Ես գիտեմ այդ պահը որն է, բայց հիմա չեմ ասի: Անպայման գալու է , բայց ես հիմա չեմ ասի: Ես գիտեմ նաև այն հարցերը, որոնք էս պահին մնացել են որպես վերջին տարաձայնություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Շատ չեն: Հսկայական տարաձայնություններ արդեն հարթվել են, մնացել է երկու-երեք հատ։ Որպես կոռեկտ մարդ և լավ իմանալով, որ խորհրդապահական պրոցես է, դրանք չեմ հրապարակի»:
Պատասխանելով հարցին, թե Արցախ կատարած իր վերջին այցի ժամանակ ի՞նչ տպավորություն է ստացել, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Գիտեք, ես այն մարդը չեմ, որ գնամ երկու հոգու հետ խոսեմ և ասեմ, թե արցախցիներն ինչ են ուզում: Որպեսզի ես ընդհանրապես իմանայի, թե արցախցիներն ինչ են ուզում` ամիսներով պետք է մնայի Արցախում: Մի բան կա. և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովուրդը էս 20 տարվա ընթացքում ենթարկվել է ուղեղային մշակման: Անընդհատ խոսել են հաղթանակի, տարածքները չվերադարձնելու, ծովից ծով Հայաստան ստեղծելու, հաղթական բանակի, 1994թ.-ի հաղթանակների մասին, բթացրել են ժողովրդի զգոնությունը: Եկեք ավելի մոտենանք կոնկրետ Ղարաբաղի հարցին, կոնկրետ տարածքների խնդրին, որովհետև ամենացավոտ հարցը սա է: Ժողովրդի կարծիք ձևավորող այդ փորձագետները, քաղաքագետները սիրում են պիտակ կպցնել. ով խոսեց տարածքների վերադարձի մասին` նա դավաճան է, պարտվողական է, թուրք է, չգիտեմ ինչ է:
Լավ, ես էի թուրք, դավաճան, պարտվողական, ինձնից հետո Ռոբերտ Քոչարյանն էր, Վարդան Օսկանյանն էր, նրանք էլ էին նույն ծրագրերն իրականացնում: Եթե կուզեք` նույնիսկ ավելի վատ ծրագրեր: Բոլոր ծրագրերում տարածքների վերադարձի պայմանը կար և նրանք ընդունել էին այդ պայմանը: Նրանցից ժառանգություն ստացավ Սերժ Սարգսյանն ու էլի նույն ծրագիրն էր իրականացնում: Էդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի բոլոր իշխանությունները, բոլոր նախագահությունները դավաճան են, պարտվողական են: Որովհետև միայն իշխանությունն է, որ գիտակցում է, որ ինքը ժողովուրդների միջազգային ընտանիքի անդամ է և պարտավոր է ենթարկվել այդ ընտանիքի սահմանած պայմաններին: Երբ մենք ընդունվել ենք ՄԱԿ ու ԵԱՀԿ` ընդունել ենք սահմանների անփոփոխելիության սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, ուժի կիրառմամբ սահմանների փոփոխությունների անթույլատրելիությունը… Սա մենք էլ ենք ընդունել, Ադրբեջանն էլ է ընդունել: Աշխարհը չի ճանաչում ոչ մի պատրվակ` խախտելու այս սկզբունքները: Մենք կարող ենք Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները կոչել պատմական տարածքներ, ազատագրված տարածքներ, սրբազան տարածքներ և այլն, բայց էսպիսի կատեգորիաներ միջազգային իրավունքում չկան ու չեն լինի: Սրանք պատրանքներ են: Եվ մեր իշխանությունները ոչ իմ ժամանակ՝ ո՛չ Քոչարյանի ժամանակ, ո՛չ Սարգսյանի ժամանակ չեն օգտագործել այս տերմինները միջազգային ատյաններում: Եթե օգտագործեին` մեզ բացարձակապես «իզգոյ» երկիր կհայտարարեին»:
Պատասխանելով հարցին, թե իր իշխանության տարիներին ազատագրվեցի՞ն տարածքները, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Մենք կարող ենք կոչել ազատագրվեցին, միջազգային հանրությունը դա կոչում է օկուպացիա»: Ճգրտող հարցին՝ հիմա Դուք օկուպացրե՞լ եք, առաջին նախագահը պատասխանել է. «Միջազգային հանրության համար`այո»:
Հաղորդման հեղինակի հարցին՝ կարո՞ղ է Տեր-Պետրոսյանը ձևակերպել՝ հիմա մենք տարածք ենք վերադարձնում ինչի՞ դիմաց», վերջինս պատասխանել է. «Մենք հանձնում ենք միջազգային հանրությանը, Ադրբեջանն ինչքան ուզում է պահանջի` դա մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Մենք պարտավոր ենք ենթարկվել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի պահանջին: Վերջ»:
«Ինչի՞ դիմաց, պարոն նախագահ»,- հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.
«Բացատրեմ. ես ասացի, որ, ըստ էության, լուծումը բավականին բալանսավորված է: Եվ բոլոր տարբերակները՝ փաթեթային էր, հետո փուլային էր, հետո ընդհանուր պետություն էր, հետո մադրիդյան էր, դրանք նույն պլանն են` որոշ նրբերանգներով: Բոլորի հիմքում ընկած են քիչ առաջ թվարկածս սկզբունքները: Մենք Ադրբեջանի հետ խնդիր չունենք, մենք երկու վիճաբանող կողմեր ենք, որոնք ներկայացել են միջազգային ատյաններ մեր խնդրի համար լուծում գտնելու: Հիմա ինչ լուծում տվեց այդ ատյանը` և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը պարտավոր են ենթարկվել: Դուք ասում եք՝ ինչի դիմաց ենք տարածք զիջում: Շատ լավ հարց էր: Առաջին. միջազգային իրավունքը չի ընդունում, բայց, հաշվի առնելով այլ հանգամանքներ, ինչպես, օրինակ, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ազատ ու ֆիզիկապես անվտանգ ապրելու իրավունքը, սա ընդունված է և ֆիքսված այս փաստաթղթերում: Արդեն մի մեծ զիջում է սա, որովհետև Ադրբեջանը չէր ուզում ընդհանրապես Ղարաբաղի գոյությունը: Ադրբեջանն առաջինն էր, որ ընդհանրապես վերացրեց Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը: Նա ջնջեց դա սահմանադրությունից: Այսինքն՝ ուզում էր ոչնչացնել, դա չստացվեց, միջազգային հանրությունը չընդունեց: Հասավ այն աստիճանի, որ որոշվեց, որ հարցը կլուծվի ժողովրդական հանրաքվեի միջոցով: Սա մեծագույն հաղթանակ է, մեծագույն նվաճում: Սրա մասին միայն երազել կարելի էր: 1988թ.-ին, երբ Ղարաբաղը սկսեց շարժում Ադրբեջանից անջատվելու և Հայաստանին միանալու, գիտե՞ք նրանք ինչի մասին էին երազում: Դրանից մի քանի ամիս առաջ Ղրիմի թաթարներն էին հարց բարձրացրել, Միջին Ասիայում էին բնակվում, նրանք թույլ չէին տալիս վերադառնալ Ղրիմ: Որոշ քաշքշուկներից հետո Մոսկվան որոշեց ստեղծել հանձնաժողով՝ այդ հարցը քննարկելու համար: Ղարաբաղի ուզածն ընդամենը սա էր: Իրենք երազում էին, որ մի հատ էլ հանձնաժողով իրենց հարցով ստեղծվի»:
Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այս ընթացքում գնացել է մի շարք զիջումների՝ հսկայական զիջումների: «Հասել ենք այն բանին, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն ընդունել են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, սրանից ավելի մեծ բան էիք սպասո՞ւմ: Միջազգային հանրությունը չի ընդունում տարածքների վերահսկողությունը Ղարաբաղի կողմից պահանջում է անհապաղ վերադարձնել դրանք, բայց Լաչինի միջանցքի հարցում բացառություն է արված՝ հասկանալով, որ Ղարաբաղի անվտանգությունն անհնար է ապահովել, և ոչ միայն Ղարաբաղի անվտանգությունն, այլև նորմալ տնտեսական գործունեությունն առանց Հայաստանի հետ անմիջական, ցամաքային կապի, սա էլ է ընդունված»:
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Ադրբեջանն ընդունում է, փաստորեն, որ այս համաձայնագիրը ստորագրող երկրները, որոնք լինելու են Մինսկի համանախագահ երկրները և հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, դառնալու են այս համաձայնագրերի իրականացման երաշխավորը:
«Մենք մեզ միակողմանի հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը, այս համաձայնագրով այս փաստը լեգիտիմացվում է: Դրանից հետո, եթե որևէ խախտում լինի Ղարաբաղի տարածքի և Լաչինի միջանցքի նկատմամբ, Հայաստանն արդեն օրինական կերպով կարող է միջամտել և թույլ չտալ ոտնձգություններ Ղարաբաղի նկատմամբ։ Ասում եք՝ ինչ է ստանում Ղարաբաղը կամ հայկական կողմը։ Եթե դուք 88թ. պատկերացումով մոտենաք՝ սա հրաշք է, եթե տեղի ունենա»:
Պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է հակված մնալ այն տեսակետին, որ Ալիևը ռացիոնալ մտածող պետական գործիչ է (այդ հայտարարությունը սվիներով ընդունվեց), նա ասել է. «Հետո ինչ, որովհետև չհասկացան՝ ինչ է նշանակում ռացիոնալ մտածողություն»:
Ի պատասխան հարցին՝ սեփական կնոջը երկրի փոխնախագահ նշանակելն այս տրամաբանության մե՞ջ է, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Ռացիոնալը լրիվ ուրիշ բան է: Ռացիոնալ մտածողը կարող է նաև արկածխնդրական բաներ անել, կարող է բռնապետ լինել, քանի անգամ բացատրեմ: Եվ դրական ընկալվեց, որովհետև մարդիկ չեն հասկանում ռացիոնալ մտածողություն: Ռացիոնալ մտածողությունն արժանիք չէ: Երբ մեկի մասին ասում ես ռացիոնալ, դա դեռ գովասանք չէ: Ռացիոնալ պիտի լինի նորմալ մարդը: Մարդը բանական կենդանի է, ռացիոնալ լինելը կախված չէ ո՛չ նրա կրթությունից, բարոյական կերպարից, ո՛չ նրա արժեհամակարգից, ոչ նրա գիտելիքների քանակից: Սովորական գյուղացին կարող է շատ ավելի ռացիոնալ մտածող լինել, քան համալսարանականը: Ալիևը շատ ռացիոնալ է, քանի որ ինչ հնարավոր է կարողանում է պոկել բանակցություններում»:
«Իրականում դատող մարդիկ չեն ասում ոչ մի թիզ հող, ասում են տանք, զիջենք հողերը, բայց Արցախի վերջնական կարգավիճակի դիմաց, Արցախի անկախության դիմաց, միակ ձևակերպումը սա է պարոն նախագահ», - հարցին Լևոն Տեր Պետրոսյանը պատասխանել է.
«Շատ լավ, փայլուն ձևակերպում, հրաշալի ձևակերպում է, բայց ես արդեն Ձեզ քանի անգամ բացատրեմ, դա իմ, քո, մյուսի, մյուսի ցանկությունը չէ: Մենք ընտրել ենք իշխանություն և իշխանության պարտքն է, պատասխանատվությունը լուծել այդ հարցը։ Ոչ մեկն իրավունք չունի այսպիսի բաներ առաջարկել կամ այսպիսի բաներ դնել: Դրեցիր, ի՞նչ օգուտ, երբ որ լուծողն իշխանությունն է և նա գնալու բանակցի, իշխանությունը գիտի այդ բոլոր տրամադրությունները։ Էն, ինչն ինձ եք հասցեագրում, իրենց էլ է հասցեագրվում, իրենք են ստորագրելու վերջապես»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Քաղաքականություն 09:49 • 18/04 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Երեկվանից տարբեր ռուս քաղաքական գործիչներ իրավիճակը փրկելու համար հայտարարում են, թե խաղաղապահ առաքելությունն իր խնդիրները լուծեց և դրա համար է հեռանում:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Իրավունք
-
14:56 • 18.04.24 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. նրա վիճակը ծանր է
Սպորտ
-
11:15 • 18.04.24 Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
-
08:26 • 18.04.24 Չեմպիոնների լիգա․ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը կիսաեզրափակչում են