Կիևում սպանել են ՌԴ պետդումայի նախկին պատգամավորին. դեպքի վայրից լուսանկարներ են հրապարակվել (լուսանկարներ)

15:05 • 23.03.17

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպանվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր  Դենիս Վորոնենկովը, որին գնդակահարել են քաղաքի կենտրոնում, հաղորդում է lenta.ru-ն:


Կիևի ոստիկանապետը տեղեկացրել է, որ սպանվածից բացի՝ կա 2 վիրավոր: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ զոհվել է նաև նախկին պատգամավորի թիկնապահը:


Մինչդեռ life.ru-ն հավելում է, որ դեպքի վայրից առաջին լուսանկարներն արդեն տարածվել են համացանցում: Ականատեսների պատմելով՝ դեպքի վայրում հնչել է 7 կրակոց:


Աղբյուրը մանրամասնում է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Կիևի գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն չի բացառել, որ սպանությունը կարող էր պատվիրված լինել:

 

Фото: facebook.com/alisa.berezutska

Фото: facebook.com/maximilian.sorokin

Фото: facebook.com/maximilian.sorokin