Թուրք-եվրոպական հարաբերությունների սրումը վատ կանդրադառնա և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայում ապրող հայ համայնքի վրա. Վարուժան Գեղամյան

13:40 • 26.03.17



Թուրք-եվրոպական հարաբերությունների սրումը վատ կանդրադառնա Հայաստանի վրա: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Ըստ նրա՝ Թուրքիան, դառնալով ավելի ավտորիտար և հեռանալով եվրոպական ազդեցությունից, ավելի ինքնուրույն է դառնում հայ-թուրքական հարաբերությունների հարցում. «Հայ-թուրքական հարաբերություններում բարելավում չի սպասվում, միաժամանակ,դադարում է գործել այն երրորդ ուժը, որը որոշակի առումով նպաստում էր երկրների միջև որոշակի երկխոսության ստեղծմանը»,- նշեց թուրքագետը:


-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Եվրոպայում բնակվող թուրքերին 3-ի փոխարեն 5-ական երեխա ունենալ: Թուրք նախագահի խոսքով՝ թուրքերը «Եվրոպայի ապագան են», այդ իսկ պատճառով նրանք պետք է «ընդլայնեն իրենց ներկայությունը եվրոպական մայրցամաքում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Ըստ էության, սա վերջին շրջանում Թուրքիայի և Եվրամիության միջև սկսված լարվածության շրջանակներում երկկողմանի հռետորաբանության շարունակությունն է: Այսինքն՝ երկու կողմն էլ միմյանց մեղադրում կամ բշտում են տարբեր հարցերով, և Էրդողանի վերջին հայտարարությունը պետք է դիտարկել որպես ծանր հռետորաբանություն, որն առաջին հերթին ուղղված է սեփական լսարանին: Այսինքն, տեսեք՝ մենք չենք վախենում եվրոպացիներից, հենց մենք ենք իրական եվրոպացիները, որովհետև մեզ մոտ են իրական եվրոպական արժեքները: Սրանով Էրդողանը մի կողմից եվրոպացիներին փորձում է ցույց տալ, որ որևէ կերպ չի վախեցնում նրանց կողմից հնչած քննադատությունը, միևնույն ժամանակ փորձում է վերահաստատել իր և իր կուսակիցների կողմից հնչեցված այն կարծիքը, թե այն ամենը, ինչը որ այս պահին կատարվում է Թուրքիայում տեղի է ունենում ժողովրդավարական սկզբունքների հիման վրա: Խոսքը ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեի մասին է, որով նախատեսվում է նախագահի ինստիտուտին տալ շատ մեծ լիազորություններ, ինչը նշանակում է Էրդողանի միանձնյա իշխանության հաստատում ամբողջ Թուրքիայում: Սա, բնականաբար, քննադատության է արժանանում եվրոպացիների կողմից, մինչդեռ Էրդողանը այսպիսի հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ իրական ժողովրդավարությունը մերն է, որովհետև ժողովուրդն է այդպես ուզում:


-Թուրքիան, ըստ ամենայնի, հետ չի կանգնի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների անցկացումից: Եվրոպայի դիրքորոշումը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի:

- Միանշանակ հետ չի կանգնելու։ Ապրիլի 16-ի հանրաքվեն կայանալու է, և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեն ավարտվելու է իշխանության համար դրական արդյունքով: Այսինքն, Էրդողանը ստանալու է շատ ավելի մեծ լիազորություններ և նրա համար հնարավորություն է ստեղծվելու երկրի նախագահի պաշտոնում մնալ մինչև 2029 թ.: Ինչ վերաբերում է Եվրոպայի կամ ընդհանրապես աշխարհի արձագանքին, այստեղ պետք է փաստել, որ ամեն ինչ հենվում է ոչ միայն հռետորաբանության վրա, այլ նաև տնտեսական կամ ռազմավարական այլ շահերի վրա: Վերջին շրջանում ստեղծված լարվածության հետևանքով դեռ չեն տուժել թուրք-եվրոպական տնտեսական շահերը: Օրինակ՝ Նիդեռլանդների հետ հարաբերությունների վատթարացումը չբերեց նրան, որ Նիդեռլանդները դադարի ներդրումներ կատարել Թուրքիայում, դա ավելի շատ երկակի մեղադրանքների, երկակի պիտակավորումների քաղաքականություն էր, բայց որը գոնե այս պահին ունակ չէ ազդել ռազմավարական կամ տնտեսական շահերի վրա:


-Հանրաքվեից հետո հնարավո՞ր է, որ իրական տնտեսական և ռազմավարական պատժամիջոցներ կկիրառվեն Եվրոպայի կողմից:

-Կախված է, թե ինչ կթելադրեն տնտեսական և ռազմավարական շահերը: Այստեղ շատ կարևոր է նշել, որ իրականում Թուրքիայի դեմ հռետորաբանությունը ոչ միայն բխում է եվրոպական արժեքների մասին մտածող մարդկանց անհանգստությունից, այլ նաև ուղղված է սեփական լսարանին: Ներգաղթյալների մեծ թվի պատճառով վերջին շրջանում Եվրոպայում ուժեղացել են ազգայնական, հակագաղթային, հակաիսլամական տրամադրությունները և շատ երկրներում քաղաքական գործիչները խաղում են այդ զգացմունքների վրա: Օրինակ՝ Նիդեռլանդների քաղաքական գործիչներից շատերի հայտարարությունները առաջին հերթին ուղղված էին սեփական լսարանին, որպեսզի դրանով լրացուցիչ ձայներ ստանան իրենց օգտին: Եվրոպայում ընտրությունների ավարտից հետո հնարավոր է, որ այսպիսի բաների ականատեսը չլինենք: 2016 թ. Գերմանիայում ցեղասպանության հայտնի բանաձևի ընդունումից հետո մի քանի օրով թուրք-գերմանական հարաբերությունները վատթարացան, բայց դրանք չազդեցին տնտեսական հարաբերությունների վրա և այսօր էլ երկու երկրները շարունակում են բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ ունենալ: Մեկը մյուսին պիտակավորելու այսպիսի փոխանակումները անընդհատ տեղի կունենան, բայց դրանք որքանով կազդեն իրական հարաբերությունների վրա դրա մասին այս պահին խոսելը դեռ շատ վաղ է:


-Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները և թուրք-եվրոպական հարաբերությունների վատթարացումը ինչպե՞ս կանդրադառնան Թուրքիայում ապրող հայերի վրա: 

-Ընդհանրապես, Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների վրա սա բացասաբար կանդրադառնա: Եթե առաջ ազգային փոքրամասնությունները շատ ավելի ապահովված էին, քանի որ Թուրքիան պարտավորված էր և պարբերաբար Եվրոպային զեկուցում էր, որ ազգային փոքրամասնությունների պարագայում այս կամ այն հարցն են բարելավել, ապա այժմ դա լինելու է ավելի ցածր մակարդակում կամ զրոյանալու է:


-Հայաստանի՞ վրա ինչ ազդեցություն կունենա այս ամենը: Ենթադրվում է նաև, որ թուրք-եվրոպական հարաբերությունների սրումը կբերի ռուս-թուրքական հարաբերությունների ավելի շատ մերձեցման. սրա առնչությամբ ի՞նչ կասեք:

- Թուրքիան, դառնալով ավելի ավտորիտար և հեռանալով եվրոպական ազդեցությունից, ավելի ինքնուրույն է դառնում հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Եթե նախկինում ԵՄ-ն հանդես էր գալիս որպես միջանկյալ, միջնորդ ուժ երկու երկրների հարաբերություններում, ապա այժմ Թուրքիան և Հայաստանը մնում են դեմ դիմաց: Իսկ դատելով Էրդողանի և իր կուսակիցների Հայաստանի և հայերի հանդեպ ունեցած վերաբերմունքի պատմությունից, կարող ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերություններում բարելավում չի սպասվում։ Միևնույն ժամանակ, դադարում է գործել այն երրորդ ուժը, որը որոշակի առումով նպաստում էր երկրների միջև որոշակի երկխոսության ստեղծմանը:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, դրանք կրում են կարճաժամկետ, շահադիտական բնույթ: Այս պահին Ռուսաստանին և Թուրքիային ձեռնտու է լինել կողք կողքի: Ինչ վերաբերում է Հայաստանի պարագային, չպետք է մոռանալ, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և հայ-թուրքական սահմանը պահպանում են ռուսական զորքերը, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն չի կարող Հայաստանին մենակ թողնել Թուրքիայի դեմ: Այնպես որ, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կրում են տնտեսական բնույթ առաջին հերթին: Ես չեմ կարծում, որ ռուսական կողմի հիշողությունը այդքան կարճ է, և այդքան կարճաժամկետ է դիտարկում տարածաշրջանում իր դերակատարումը: Ռուսաստանի և Թուրքիայի միջև մշտապես եղել է շահերի բախում և հաշվի առնելով ռուսական կողմի ներգրավվածության աստիճանը Մերձավոր Արևելքում, կարող ենք ասել, որ վաղ թե ուշ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առաջանալու է բախում, որը բերելու է նրան, որ Հայաստանի դերը` որպես Ռուսաստանի դաշնակից, մեծանալու է: Չեմ կարծում, որ այս պահին պետք է վախենալ այդ մերձեցումից:

 

Հակոբ Ասլանյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:41 • 13/11

Հայտնի են աշխարհի 10 ամենազբոսաշրջային քաղաքները

04:12 • 13/11

Պաղեստինի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել և դադարեցնել իսրայելական ագրեսիան

03:53 • 13/11

Եվրոպական օդանավակայաններն ահաբեկիչներին կհայտնաբերեն ստի դետեկտորի միջոցով

03:15 • 13/11

Դեյր Էզ-Զորում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հարվածների հետևանքով 60 խաղաղ բնակիչ է զոհվել

02:48 • 13/11

Կոտայքի մարզպետը փորձել է թուլացնել Չարենցավանի N3 դպրոցում առաջացած լարվածությունը

02:17 • 13/11

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածի «Ալ-Ակսա» հեռուստաընկերության շենքը

01:47 • 13/11

Մեծ Բրիտանիայում իրենց որդուն Ադոլֆ անվանած ծնողները ստիպված են եղել կանգնել դատարանի առջեւ

01:20 • 13/11

«Տերևաթափ Վանաձորում» օպերացիայի արդյունքում բերման են ենթարկվել 10 անձ.Shamshyan.com

00:44 • 13/11

Մշակույթի նախարարը պարզաբանել է, թե ինչու «Սայաթ-Նովա» անսամբլին գումար չի հատկացվել

00:12 • 13/11

Հնդկաստանում վագրը հետապնդել է զբոսաշրջիկների ավտոմեքենան

23:58 • 12/11

Տաջիկստանում ԻՊ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա. «РИА Новости»

23:48 • 12/11

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է առանձին համաեվրոպական բանակ ստեղծելու նախաձեռնությունը

23:33 • 12/11

Թուրքիան հույս ունի, որ 2019 թվականին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին չեղարկված կլինի. թուրք փոխնախարար

23:15 • 12/11

Չինաստանում մայթեզրը փլուզվել է քայլող կնոջ ոտքերի տակ (տեսանյութ)

23:09 • 12/11

«Բարսելոնան» կրկնել է 44 տարվա հակառեկորդը

22:56 • 12/11

«Խեղդվում եմ, պարկը հանե՛ք գլխիցս». թուրք լրագրողը հայտնել է սպանված սաուդացի լրագրողի վերջին խոսքերի մասին

22:48 • 12/11

ՀԺԿ-ը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. Ստեփան Դեմիրճյան

22:26 • 12/11

Իբրահիմովիչն ու Ռունին MLS-ի տարվա խորհրդանշական հավաքականում են

22:19 • 12/11

Ալեգրին դարձել է Ա Սերիայի լավագույն մարզիչ ու ռեկորդ սահմանել

22:18 • 12/11

Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է. shamshyan.com

22:08 • 12/11

ՔՊ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են բոլոր մարզպետները՝ բացառությամբ Սյունի­քի և Արմավիրի մարզպետների. ՔՊ խոսնակ

21:45 • 12/11

Ակնկալում եմ, որ նախագահ Մակրոնը շատ ամուր կլինի Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ. ֆրանսահայ պատգամավոր

21:37 • 12/11

Մարոկկոյի թագավորը քնել է Մակրոնի ելույթի ժամանակ ու բարկացրել Թրամփին (տեսանյութ)

21:23 • 12/11

Ընտրություններից հետո ազգովի պետք է լրջանանք, քանի որ Ադրբեջանը կարող է մեզ համար վտանգավոր վիճակներ ստեղծել. Կիրո Մանոյան

21:12 • 12/11

Այցելելու ենք Մանվել Գրիգորյանին, առողջության հետ կապված մի քանի առաջարկներ ունենք. ՄԻՊ

21:00 • 12/11

ATP-ի ամփոփիչ մրցաշար. Զվերևը մեկնարկում է հաղթանակով

20:59 • 12/11

Պաղեստինցի գրոհայինները հրթիռակոծել են Իսրայելի հարավային բնակավայրերը, իսրայելական կողմը պատասխանել է, կան զոհեր ու վիրավորներ

20:43 • 12/11

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո. ՀՀ դատախազություն

20:22 • 12/11

Զարգացող երկրներից ամենախոցելի տնտեսությունն ունեցողը Թուրքիան է. Bloomberg Economics

20:18 • 12/11

Օբլակ. Հաճելի է լսել, որ ես աշխարհի լավագույն դարպասապահն եմ

20:09 • 12/11

Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

20:04 • 12/11

Արցախյան հակամարտությունը վառ օրինակն է այն բանի, որ ԽՍՀՄ–ում ամեն ինչ այդքան էլ հարթ չէր, որքան ներկայացվում էր. Ռ.Քոչարյանի հարցազրույցը «Россия 24»-ին (տեսանյութ)

19:51 • 12/11

Ինչպես է աշխատում հայկական առաջին ռազմական ռոբոտը (տեսանյութ)

19:28 • 12/11

Փոփոխություններ Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում

19:27 • 12/11

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ կա՛մ Երևանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում. Արթուր Խաչատրյան

19:19 • 12/11

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» համազգեստների բրենդ կստեղծի. Դավիթ Տոնոյան

19:05 • 12/11

Կանադայի հետախուզությունն արդեն լսել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը. Թրյուդո

19:00 • 12/11

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ,  չի ազդի ՀԱՊԿ հայտարարությունների վրա. Դավիթ Տոնոյան

18:54 • 12/11

Հայկ Մարությանը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում

18:52 • 12/11

ՊՆ-ն խնայողություններով հնարավորություն ունի հավելավճարների միջոցով հոգալ զինծառայողների աշխատավարձի բարձրացումը. Դավիթ Տոնոյան

18:46 • 12/11

Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

18:40 • 12/11

Համաներման շրջանակներում ազատ է արձակվել 451 դատապարտյալ

18:34 • 12/11

Մոսկվայի «Սպարտակը» նոր գլխավոր մարզիչ ունի

18:27 • 12/11

Գյումրիում ընթանում է Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

18:21 • 12/11

«Marca». Սոլարին այսօր պաշտոնապես կգլխավորի «Ռեալը»

18:14 • 12/11

Երևանում 19-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի

18:11 • 12/11

ԸՕ-ն չփոփոխելը սպանեց քաղաքական մրցակցությունը. «Ժառանգությունն» ընտրություններին մասնակցելու որոշում չունի

18:07 • 12/11

«Հաջողվեց շատ բանի հասնել». Թրամփը մեկնաբանել է Փարիզում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումը

17:53 • 12/11

ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտներին համապատասխանության վկայական

17:43 • 12/11

Դավիթ Հարությունյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը և չի առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

17:38 • 12/11

Հայաստանի Մ19 հավաքականը շարունակում է պատրաստվել Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի հետ խաղերին (տեսանյութ)

17:33 • 12/11

«Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում 7.352.400 դրամի յուրացում է կատարվել. Ոստիկանություն (տեսանյութ)

17:21 • 12/11

Աստղերը՝ People's Choice Awards-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

17:18 • 12/11

Բուքինգհեմյան պալատում Ռոմանովների տոհմին նվիրված ցուցահանդես է բացվել (լուսանկարներ)

17:17 • 12/11

Ժամկետայիններով կարողանում ենք մեքենավարման խնդիրը լուծել, և դրա համար նրանցով լրացնում են բացը. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

17:12 • 12/11

Արքայազն Չարլզը մեքենան լիցքավորում է սպիտակ գինուց պատրաստված վառելիքով

17:04 • 12/11

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել». Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

17:02 • 12/11

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սամվել Ֆարմանյանի ներկայացրած վիճակախաղերն արգելող նախագծին, որը Կառավարությունը մերժել էր

17:01 • 12/11

Արմավիրի մարզադաշտում Բարձրագույն խմբի ու եվրագավաթային խաղեր կանցկացվեն (լուսանկարներ)

16:56 • 12/11

«Այդ դո՞ւք եք, տիկին Մակրոն». Փարիզում տոնակատարությունների ժամանակ Անգելա Մերկելին շփոթել են Մակրոնի կնոջ հետ (տեսանյութ)

16:52 • 12/11

ArmComedy թիմը նոյեմբերի 17-ին հանդես կգա «Մեծ, չաղ, հայկական սթենդ ափ» շոու ծրագրով

16:40 • 12/11

«Փաշինյանը պետք է պարզապես հասկանա իրավիճակը կառավարությունում». Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին (տեսանյութ)

16:37 • 12/11

«Ալաշկերտը» ստուգողական հանդիպում կանցկացնի Թբիլիսիի «Դինամոյի» հետ

16:28 • 12/11

ՊՆ-ն շվեդական Gripen կործանիչներ ձեռք բերելու որոշում չունի. Դավիթ Տոնոյան

16:16 • 12/11

ԱԺ արտահերթ ընտրություններում ԼՀԿ ցուցակի երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է լինելու

16:16 • 12/11

Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս չի մնա Պրեմիեր լիգայից. Մոուրինյու

16:11 • 12/11

ՀՊՏՀ պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

16:11 • 12/11

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինության մասին

16:08 • 12/11

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Փարիզում արած հայտարարությանը

16:06 • 12/11

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը «Հայր մեր»-ի փոխարեն «Նիկոլ մեր» է ասում. Արմեն Աշոտյան

15:59 • 12/11

Սամվել Ֆարմանյանն իր նախագծով առաջարկում է օրենքով ընդհանրապես արգելել վիճակախաղերը

15:58 • 12/11

Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով այրվել է երգչուհի Մայլի Սայրուսի տունը

15:47 • 12/11

Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ անցկացրեցին Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան

15:43 • 12/11

Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե ժողովրդի մեջ առաջացրած հույսերը չարդարացվեն. Արմեն Աշոտյան

15:41 • 12/11

Գյումրիում այսօր տեղի կունենա Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը

15:38 • 12/11

Աննա Հակոբյանը, Մելանյա Թրամփն ու այլ պետությունների առաջին տիկնայք՝ Փարիզում (լուսանկարներ)

15:31 • 12/11

Գյուրջյան 1/3 հասցեի շինությունը քանդելը «բեսպրեդել» է. քաղաքային իշխանությունը անօրինականությանը անօրինականությա՞մբ է պատասխանում. փաստաբան (տեսանյութ)

15:29 • 12/11

Մենք չենք բացառում, որ ընտրություններից հետո առաջարկենք ստվերային կառավարության սխեմա, այլընտրանքային բյուջե. Արմեն Աշոտյան

15:26 • 12/11

Սաուդյան Արաբիան 2017-ին սպանություններ էր ծրագրել Իրանում. The New York Times

15:26 • 12/11

ՈւԵՖԱ-ն դեմ է Սուպերլիգայի ստեղծմանը

15:18 • 12/11

Բացահայտվել է թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին շահագործել է. Ոստիկանություն (տեսանյութ)

15:07 • 12/11

ԱԺ նոր նախագծով առաջարկվում է շահումով խաղերի արտաքին գովազդն ընդհանրապես, կայքերում հիմնականում արգելել, նաև գովազդային ժամերը հեռուստատեսությամբ սահմանափակել

15:03 • 12/11

Դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի ԱԺ-ում, որ այդպիսի հարց առաջանա. Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀԿ-ՔՊ դաշինք կազելու մասին

14:57 • 12/11

NBA. Հարդենի 40 միավորի շնորհիվ «Հյուսթոնը» հաղթեց «Ինդիանային», այլ արդյունքներ (տեսանյութ)

14:51 • 12/11

Երևանյան միկրոավտոբուսներից մեկում գողացել են քաղաքացու դրամապանակը. ՔԿ-ն փորձում է պարզել տեսանյութում պատկերված անձի ինքնությունը

14:50 • 12/11

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

14:47 • 12/11

Կալիֆոռնիայում հրդեհներն «ընդգրկել» են 80.000 հեկտար տարածք (լուսանկարներ)

14:39 • 12/11

Նոր Նորքում ապամոնտաժված շինության սեփականատերը դիմել է դատարան՝ Մարությանի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով. քաղաքապետարանը հայտնում է՝ ապամոնտաժվել է չվիճարկվող տարածքի շինությունը

14:31 • 12/11

Քեթի Փերին քննադատել է Թրամփի «անսիրտ» գրառումը 31 մարդու կյանք խլած անտառային հրդեհների վերաբերյալ

14:20 • 12/11

Նիսիկորին երկու սեթում հաղթել է Ֆեդերերին ATP-ի ամփոփիչ մրցաշարում

14:18 • 12/11

Երևանում սպանվել է 34-ամյա տղամարդ. սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հետ վիճաբանության մասնակիցը. ՔԿ

14:16 • 12/11

«Լավագույն ուսուցիչ»,  «Լավագույն դաստիարակ», «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողները մեքենաների փոխարեն դրամական պարգևներ ստացան

14:10 • 12/11

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ  

14:05 • 12/11

Համացանցում է հայտնվել Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի 6 ամսական որդու՝ Լուիի նոր լուսանկարը (լուսանկար)

13:57 • 12/11

ՀՀ-ում պետք է արգելել բուքմեյքերական գործունեությունը, բայց ներկայացված այլընտրանքային նախագիծը գոնե խնդիրը մասամբ լուծելու փորձ է. Ս. Ֆարմանյան

13:46 • 12/11

Արտակ Եդիգարյանը չի միանա Հայաստանի հավաքականին. հայտնի է պատճառը

13:37 • 12/11

Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ. ՀՀԿ խորհուրդը ներկայացնում է Փաշինյանի կառավարության սխալները  

13:36 • 12/11

Զինեդին Զիդանն առաջարկ ունի եվրոպական 4 ակումբից

13:35 • 12/11

Մահացել է լուսանկարիչ Զավեն Բշտիկյանը

13:34 • 12/11

Լինելու եմ «Իմ քայլի» համամասնական ցուցակի ոչ անցողիկ հորիզոնականում, առաջադրվելու եմ նաև ռեյտինգային ցուցակով. Հրաչյա Հակոբյան