Անդրե Աղասին և Սերժ Թանկյանը կոչ են արել միանալ իրենց՝ Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

18:20 • 31.03.17

Աշխարհի նախկին համար մեկ թենիսիստ Անդրե Աղասին կոչ է արել բաց չթողնել Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որն ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին: Վերջինս տեսանյութ է հրապարակել իր թվիթերյան էջում` ասելով. «Հպարտ եմ տեսնելու, որ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունն իրականություն է դարձել, միացե՛ք և օգնե՛ք կատարելու նրա խոստումը»: 

Նման կոչով հանդես է եկել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ում ստեղծագործությունը պետք է հնչի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում: Նա կոչ է արել միանալ իրեն, Քրիս Քորնելին և դերասաններ Քրիստիան Բեյլին և Օսկար Այզեքին, Անժելա Սարաֆյանին, ովքեր կներկայանան Կարմիր գորգին: 

Հիշեցնենք, որ ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը մարտի 10-ին ներկայացրել էր իր «Խոստումը» երգը, որը հնչելու է համանուն ֆիլմում և որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Փրկության միջազգային կոմիտեին, որն զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ:

 

 

 

Անդրե Աղասին և Սերժ Թանկյանը կոչ են արել միանալ իրենց՝ Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային