Այվազովսկու ցուցահանդեսը ներառվել է 2016-ի աշխարհի ամենաայցելված ցուցադրությունների ցանկում

20:52 • 31.03.17

Իվան Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որն անցկացվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ներառվել է 2016 թվականի՝ աշխարհի ամենաայցելված ցուցադրությունների ցանկում: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը: 

Նշվում է, որ Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը հայտնվել է հեղինակավոր վարկանիշի 8-րդ տեղում: 

Աղբյուրի հաղորդմամբ` միջազգային ցուցահանդեսային վարկանիշի առաջին երեք տեղերն ավանդապես զբաղեցնում են Ռիո դե Ժանեյրոյի անվճար ցուցադրությունները: Ցանկում տեղ են գտել նաև Նյու Յորքի, Տոկիոյի և Սան Պաուլուի ցուցահանդեսային նախագծերը: 

Կայքը գրում է, որ աշխարհի ամենաայցելված թանգարանների վարկանիշը շարունակում է գլխավորել փարիզյան Լուվրը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Տրետյակովյան պատկերասրահում Իվան Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն այցելուների քանակով գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսը:

Այվազովսկու ցուցահանդեսը ներառվել է 2016-ի աշխարհի ամենաայցելված ցուցադրությունների ցանկում