ԱՄՆ-ում մահացել է բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն
ԱՄՆ-ում կյանքի 85-րդ տարում մահացել է ռուս բանաստեղծ և սցենարիստ Եվգենի Եվտուշենկոն:
BBC-ի փոխանցմամբ` այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է բանաստեղծի կինը: Նա նշել է, որ ամուսինը խաղաղ մահով է մահացել՝ քնի ժամանակ:
Ինչպես հայտնել է Եվտուշենկոյի հոբելյանին նվիրված փառատոնի պրոդյուսերը, որը պետք է Մոսկվայում անցկացվեր, բանաստեղծը խնդրել է իրեն հուղարկավորել գրողների մերձմոսկովյան թաղամասում` Պերեդելկինոյում՝ Բորիս Պաստեռնակի կողքին: Այս մասին պրոդյուսերին մարտի 29-ին տեղեկացրել է բանաստեղծի կինը` Մարիա Նովիկովան:
Հայտնի է, որ 2013-ին Եվտուշենկոյին ոտքի անդամահատման վիրահատություն են արել: Իսկ 2015-ի ամռանը սրտի հաջող վիրահատություն են արել:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր 84-ամյա գրականագետի հոսպիտալացման մասին:
Եվգենի Եվտուշենկոն ավելի քան 150 գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են մի շարք լեզուներով:










