ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է «Площадь Восстания» կայարանում պայթուցիկ սարք հայտնաբերելու մասին լուրերը

19:09 • 03.04.17

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցների շնորհիվ «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք», - ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն ռուսաստանյան ԶԼՄ-ներից պահանջել է դադարեցնել Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում որոտացած պայթյունի վերաբերյալ ենթադրությունների տարածումը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին:

«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։ 

ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է «Площадь Восстания» կայարանում պայթուցիկ սարք հայտնաբերելու մասին լուրերը