Իվանկա Թրամփը պատմել է` ինչպես է քննադատում իր հորը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը պատմել է` ինչպես է քննադատում իր հորը: Այս մասին հայտնում է The Cut-ը:
«Կարծում եմ` շատ միջոցներ կան այնպես անելու համար, որպեսզի ձեր ձայնը լսվի: Որոշ դեպքերում դա բողոքի ակցիան է կամ ելույթը հեռուստատեսությամբ, իսկ մյուս դեպքերում կարելի է ազդեցություն գործել հանգիստ և անմիջականորեն», - ասել է նա:
Իվանկա Թրամփի խոսքով` եթե ինքը հանրային ելույթ չի ունենում, ապա դա չի նշանակում, որ ինքը հորը չի հայտնում «դաժան ճշմարտությունը»:
Նշվում է, որ Իվանկան կոնկրետ օրինակներ չի բերել: Նա ընդամենն ասել է, որ ժամանակի ընթացքում մարդիկ չեն իմանա իր ազդեցության մասին:










