Մեծ Բրիտանիայում Շայա Լաբաֆի մասնակցությամբ ֆիլմի ընդամենը մեկ տոմս է վաճառվել
Մեծ Բրիտանիայում վաճառվել է դերասան Շայա Լաբաֆի մասնակցությամբ «Պատերազմ» ֆիլմի ընդամենը մեկ տոմս: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ «Պատերազմ» անկախ ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ:
Աղբյուրի հաղորդմամբ` անցած հանգստյան օրերին կայացել է ֆիլմի սահմանափակ ցուցադրությունը Մեծ Բրիտանիայի Բերնլի քաղաքի կինոթատրոններից մեկում, որտեղ և վաճառվել է տոմսը: Այսպիսով՝ ֆիլմի հասույթը կազմել է 7 դոլար:
Ռեժիսոր Դիտո Մոնտիելի «Պատերազմ» ֆիլմը պատմում է վետերանի մասին, որը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից և վերադառնում է Աֆղանստանից:
Ֆիլմում Շայա Լաբաֆից բացի նկարահանվել են Ջայ Կորտնին, Գարի Օլդմանը, Քեյթ Մարան և այլք:











