ԱՄՆ-ն 50 հրթիռ է արձակել դեպի սիրիական կառավարական ուժերի ռազմաբազա
ԱՄՆ–ն թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային, հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը գործարկել է Tomahawk տեսակի շուրջ 50 հրթիռ Միջերկրական ծովում գտնվող իր նավերից:
Դրանք ուղղված են եղել Հոմսի տարածաշրջանում սիրիական իշխանությունների ռազմաբազային, և ունեցել են, նախագահ Թրամփի խոսքերով, պատժիչ նշանակություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ:
Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով:










