Հրապարակվել է «Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

22:57 • 10.04.17

Համացանցում հայտնվել է ռեժիսոր Տայկա Վայտիտիի «Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմի առաջին թրեյլերը: Այն հրապարակվել է YouTube-ի Marvel Entertainment ալիքում:

Gazeta.ru-ն գրում է, որ Թորի դերը կրկին խաղում է Քրիս Հեմսվորթը, իսկ Լոկիի դերը` Թոմ Հիդլսթոնը: Ֆիլմում նաև նկարահանվել են Քեյթ Բլանշետը, Իդրիս Էլբան, Ջեֆ Գոլդբլյումը, Մարկ Ռուֆալոն և Բենեդիկտ Քամբերբեչը:

Ֆիլմի սյուժեի համաձայն` Թորը վերադառնում է Ասգարդ և իմանում, որ իր եղբոր` Լոկիի գործողությունների պատճառով մոտենում է ամենաահավոր իրադարձությունը` Ռագնարյոկը: Այսպիսով, գլխավոր հերոսը ստիպված է օգնություն խնդրել «Վրիժառուները» ֆիլմում իր «գործընկեր» Հալքից: