Խորհրդարան չանցած ընդդիմադիր ուժերը կա՛մ պետք է դուրս գան փողոց, կա՛մ ԱԺ-ում ազդեցություն սահմանեն՝ խորհրդարանական ընդդիմադիրների միջոցով. քաղտեխնոլոգ

17:07 • 11.04.17



 

Tert.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ խոսել է խորհրդարան չանցած ընդդիմադիր ուժերի հետագա գործունեության մասին։ Հակոբյանը կարծում է, որ որոշ ուժեր դաշտից կհեռանան կամ լուրջ փոփոխությունների կենթարկվեն։ Նրա գնահատմամբ՝ այսօր որոշ քաղաքական ուժեր ՍՊԸ են դարձել։

–  Պարո՛ն Հակոբյան, տեսակետ կա, որ ընդդիմության ռադիկալ հատվածը դարձավ ոչ խորհրդարանական ընդդիմություն։ Ձեր կարծիքով՝  խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա՞ արդյունավետ աշխատել։

– Ոչ խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում ունի երկու մեխանիզմ, որպեսզի կարողանա ազդել քաղաքական գործընթացների վրա։ Առաջինը փողոցն է, այսինքն՝ բոլոր զանգվածային միջոցառումները, երկրորդը՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միջոցով  խորհրդարանում ազդեցություն սահմանելը, այսինքն՝ խորհրդարանական ընդդիմության ցանկության դեպքում դառնան փողոցի թև ու թիկունքը։ Հայաստանյան քաղաքականության պարագայում բավականին բարդ է ասել, թե ինչ կլինի արտախորհրդարանական ընդդիմության հետ, որովհետև այստեղ շատ տարբերակներ կան՝ կարող են լինել այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք պարզապես  կլքեն քաղաքական դաշտը։

– Ընդդիմադիր ո՞ր ուժերը կլքեն քաղաքական դաշտը։

– «ՀԱԿ –ՀԺԿ»–ի պարագայում, եթե անգամ չլքեն քաղաքական դաշտն, ապա լուրջ ռեֆորմների խնդիր կա ներսում, լիդերների փոփոխության խնդիր կա։ Ընդհանրապես, Հայաստանում գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ տեղի չի ունենում ներկուսակցական սերնդափոխություն։ Սա պայմանավորված է հիմնականում այն բանով, որ լիդերը, որը նախաձեռնել է կուսակցությունը, հիմնականում այդ կուսակցության պահողն է, այդ թվում նաև ֆինանսավորողը։ Շատերն էլ չեն պատկերացնում, թե առանց այդ լիդերի ինչ կարող է լինել, որոշ կուսակցություններ վերածվել են ՍՊԸ–ների, հիմնարկների։ Կարծում եմ՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ը փոփոխությունների է ենթարկվելու։ Չեմ կարծում, թե այդ  կուսակցությունը կլքի ասպարեզը, բայց ինչ-որ փուլում զանգվածային չի լինի, եթե, իհարկե, այդ փուլում Արթուր Բաղդասարյանը չհայտնվի գործադիրում կամ այլ  պաշտոնում։

– Կարծում եք՝Արթուր Բաղդասարյանը պաշտոն կստանա՞։

– Գրվում է մամուլում, իսկ Արթուր  Բաղդասարյանի պարագայում ամեն բան հնարավոր է։ Մենք շատ լավ գիտենք, որ ինքը ցանկացած պահի կարող է հայտնվել և՛ իշխանության, և՛ ընդդիմության  մեջ, և՛ միջանկյալ դերում։ Այս առումով «ՕՐՕ»–ի հարցն է բաց, որովհետև դա ընդամենը քաղաքական դաշինք էր, որտեղ  «Ժառանգություն»–ը գրեթե գոյություն չունեցող քաղաքական ուժ է՝ տրոհումների արդյունքում գրեթե մարդ չի մնացել։ «ՕՐՕ»–ի հիմքը  Վարդան Օսկանյանի կուսակցությունն է։ Սեյրան Օհանյանը կուսակցություն չէր և հիմա հարց է, թե ինչ է անելու։ «ՕՐՕ»–ի՝ խորհրդարանական ընտրություններին ստացած արդյունքը կարելի է գնահատել 2  կողմից՝ տապալում, բայց մյուս կողմից էլ կարող է նոր քաղաքական ֆորմատը նոր ուժի վերածվել և ընտրությունները ստարտափ էին նրանց համար, պրոմո ակցիա։ Ես կարծում եմ և նաև գիտեմ, որ շատ կուսակցություններ այսօր մտածում են, թե ինչպես շարունակեն իրենց գործունեությունը։

–  Դուք ասացիք, որ արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է աջակցել խորհրդարանականին։ Սակայն, հաշվի առնելով, որ ընտրությունների ժամանակ մեր ընդդիմադիր ուժերը հիմնականում միմյանց  դեմ էին  պայքարում, ինչպե՞ս եք պատկերացնում այդ համագործակցությունը։

–  Շատ դեպքերում կյանքը ստիպում է, որպեսզի մարտավարությունը, որն ընտրում ես  քաղաքական պայքարի ինչ–որ փուլում, հաջորդ փուլում փոխես, որովհետև այն, ինչ էֆեկտիվ է ընտրապայքարում, այլևս արդյունավետ կարող է չլինել։ Մենք բոլորս խորհրդարանական ընտրություններից առաջ հասկացել էինք, որ ընդդիմադիրները կարող են միայն տոկոսներ վերցնել, կուսակցությունների ճնշող մեծամասնությունն էլ գիտակցում  էր, որ կարող է միայն խորհրդարանի անցողիկ տոկոսներն ունենալ։ Հիշո՞ւմ եք, որ մեկը իշխանափոխության պահանջ դներ։ Կուսակցությունները հասկանում էին, որ ընդդիմադիր ձայները կարող էին փոշիացվել, դրա համար ամեն մեկն իր ձայնի համար էր պայքարում այդ փուլում, մրցակիցներ էին։ Բայց ասեմ, որ պայքարը սպասվածից փափուկ էր, միայն վերջին շրջանում սկսեցին կոշտ քննադատել «Ծառուկյան» դաշինքին։

– Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է ընդդիմադիր ուժ ներկայացնի։ Ձեր կարծիքով՝ «Ծառուկյան» դաշինքի՞, թե՞ «Ելք»–ի թեկնածուն կլինի ԱԺ փոխնախագահ։

–Կարծում եմ՝ այստեղ հարց էլ չկա, քանի որ, հաշվի առնելով «Ծառուկյան» դաշինքի պատկառելի ներկայությունը խորհրդարանում, դաշինքը կառաջարկի իր թեկնածուն։ Եթե, անգամ «Ելք»–ի հետ չփոխհամաձայնեցնի, ապա զուտ տեխնիկական, ընտրական գործընթացով կանցկացնի իր թեկնածուին։ Այս պահին ոչ քաղաքական, ոչ էլ այլ դրդապատճառ չեմ տեսնում, որի համար «Ծառուկյան» դաշինքը պետք է զիջի իր տեղը։

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:30 • 25/09

Apple-ն ավարտել է Shazam ծառայության ձեռքբերման գործընթացը

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք (տեսանյութ)

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան