Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
Ապրիլի 16-ից Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ զորքերի մարտական պատրաստությունը, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպումը, մարտական պայմաններին մոտ պայմաններում փոխգործակցությունը ստուգելու նպատակով: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին կմասնակցի մինչև 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ և անօդաչու սարքեր:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 21-ը:










