Ապրիլի 19-ին խոշոր աստերոիդ կմոտենա Երկրին. աստղագետներ

23:20 • 17.04.17

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը 2014 JO25 կոչվող աստերոիդը կթռչի Երկրի մոտով` մեր մոլորակի կողքով անցնելով ամենամոտ տարածության վրա վերջին 400 տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է Slooh աստղադիտարանի կայքը:

«Աստերոիդի մոտեցումը Երկրի հետ վտանգավոր չի լինի մեր մոլորակի համար, քանի որ այն անվտանգ հեռավորության վրա կանցնի դրա մթնոլորտից: Տվյալ աստերոիդի չափերը, հեռավորությունն ու շարժման արագությունը հերթական անգամ հիշեցնում են մեզ` ինչպիսի ավիրածություններ կարող են բերել տիեզերական աղբի այդ «բեկորները», որոնք ամեն օր թռչելով անցնում են Երկիր մոլորակի կողքով», - ասվում է աստղադիտարանի հայտարարությունում:

Աստղագետների խոսքով`2014 JO25-ը կշարժվի աստերոիդի համար ռեկորդային բարձր արագությամբ` մոտ 33 մետր վայրկյան, կամ 118 կիլոմետր ժամ: Երկրին մոտենալու պահին այն լավ տեսանելի կլինի Երկրի բնակիչների համար նույնիսկ փոքր աստղադիտակներով, քանի որ այն փայլուն մակերևույթ ունի:

Ապրիլի 19-ին խոշոր աստերոիդ կմոտենա Երկրին. աստղագետներ