Ջեյմս Գանը կնկարահանի «Գալակտիկայի պահապանները-3» ֆիլմը

14:19 • 18.04.17

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գանը համաձայնել է դառնալ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասի սցենարի հեղինակն ու ռեժիսորը: Այս մասին նա հայտնել է Facebook-ում:

Հայտնի է, որ ֆիլմի առաջին մասն էկրաններ է դուրս եկել 2014 թվականին, իսկ երկրորդը կցուցադրվի 2017 թվականի մայիսին: Երկու մասերը նկարահանել է Գանը:

Gazeta.ru-ն գրում է, որ ֆիլմերում նկարահանվում են դերասաններ Քրիս Պրատը, Զոի Սալդանան, Դեյվ Բատիստան, ևս երկու կերպարի հնչյունավորել են Բրեդլի Կուպերն ու Վին Դիզելը: Ֆիլմերն իրենցից ներկայացնում են Marvel կինոտիեզերքի մասերը:

Գանը հիշեցրել է անհաջող հոլիվուդյան եռապատումների մասին և նշել, որ ինքը չի ուզում դառնալ «անպատիվ ավանդույթի» մաս, երբ ձևացնում են, թե իբր երրորդ մասը գոյություն չունի: Ռեժիսորի խոսքով` ինքը չէր կարողանա նկարահանել ֆիլմի երրորդ մասը գումարի համար կամ այլ մարդկանց ցանկությամբ:

«Իմ սերն այս սագայի կերպարների հանդեպ ավելի ուժեղ է, քան կարող են պատկերացնել երկրպագուները: Ահա թե ինչու որոշեցի մասնակցել երրորդ մասի ստեղծմանը», - գրել է ռեժիսորը:

Գանը նաև պատմել է, որ Marvel-ի` վերջին 10 տարվա ֆիլմերի մեծ մասը հանգեցրել են «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմի ստեղծմանը:

Ռեժիսորը եզրափակել է, որ «Գալակտիկայի պահապանները-3» ֆիլմի գործողությունները կհաջորդեն «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմում ներկայացված իրադարձություններին: Երրորդ մասը կավարտի «Գալակտիկայի պահապաններ»-ի ներկայիս փուլը և Marvel-ի հին ու նոր հերոսներին կտեղափոխի հաջորդ տասնամյակ և այդպես շարունակ: