Հիմա ավելի շատ զբաղվում եմ ընտանիքիս կողմից ՀՀ–ում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով. Գագիկ Խաչատրյան

17:05 • 20.04.17



Tert.am-ը զրուցել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

- Պարո՛ն Խաչատրյան, կառավարությունից հեռանալուց հետո ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ, այսպես ասած, առաջնահերթություններ ունեք հիմա: Ո՞ր ոլորտում Ձեզ կարող ենք տեսնել առաջիկայում:

– Ազատ ժամանակս էապես ավելացել է և հիմա ավելի շատ հնարավորություն ունեմ զբաղվելու Հայաստանում և Արցախում, հատկապես առաջնագծում իրականացվող այն կարևորագույն ծրագրերով, որոնք որդիներս սկսել էին դեռ շատ ավելի վաղ։ Ամեն իրականացված լուրջ քայլ բազմաթիվ նոր գաղափարներ է ծնում, և, հետևաբար, անելիքի պակաս չի լինում։

Միաժամանակ սա շատ լավ ժամանակահատված է անգլերենս կատարելագործելու համար, մի բան, որ վաղուց էի պլանավորել։ Հիմա դա էլ եմ հասցնում։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիք։

- Մամուլը Ձեր հրաժարականից առաջ և հետո հետևողականորեն գրում է, որ Դուք ընտանյոք հանդերձ արտագաղթել եք ԱՄՆ, խնդրում եմ մեկնաբանել։

– Դե Դուք էլ եք մամուլ ներկայացնում, կարծում եմ կգրեք, թե որտեղ եք հարցազրույց վերցրել։ Աշխարհում գարնանային Երևանից լավ ԱՄՆ չկա։

Իրականում որդիս որոշեց ուսումնառությունը շարունակել և ընդունվելով Հարվարդի համալսարան՝ ժամանակավորապես Բոստոնում է, միգուցե դա էր առիթը նման տեղեկությունների տարածման համար։ Բայց խնդիր չէ, իհարկե, կարծում եմ՝ շատ արագ կուղղվի սխալմունքի թողած էֆեկտը։

- Դուք անմասն մնացիք ապրիլի 2-ի ընտրություններից՝ ներգրավված չլինելով քաղաքական գործընթացների մեջ, չպաշտպանելով որևէ թեկնածուի Հանրապետական կամ այլ կուսակցություններից: Ինչո՞ւ, Ձեզ քաղաքականությունից դո՞ւրս եք համարում: Համեմատության համար ասեմ, որ Ձեզ հետ միասին «հին» կառավարությունից հետո գործադիրից հեռացած տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, օրինակ,  ակտիվ ներգրավված էր իր եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի աշխատանքներին:

- Խորհրդարանական ընտրությունները կարևորագույն գործընթաց է մեր պետության կյանքում և, իհարկե, չի կարող անտարբեր թողնել որևէ ակտիվ քաղաքացու։ Ես էլ ինձ ակտիվ քաղաքացի եմ համարում և իմ պատկերացումների շրջանակում, իհարկե, ակտիվ եմ եղել թե՛ իմ շրջապատի, թե՛ իմ ընկերների, թե՛ իմ կարծիքը հաշվի առնող բազմաթիվ մեր համաքաղաքացիներին իմ դիրքորոշումը ներկայացնելու հարցում։   

- Նոր խորհրդարանի կազմը, չհաշված ինքնաբացարկները, ընդհանուր գծերով հայտնի է, ի տարբերություն ապագայում ձևավորվելիք կաբինետի: Հիմա ի՞նչ գնահատական կտաք կաբինետին, որը գործում էր նախորդ տարվա սեպտեմբերից և որը մոտ մեկ ամսից հրաժարական կտա: Հետևո՞ւմ եք, թե ինչ խնդիրներ կարողացան լուծել, որ նախկիններին չէր հաջողվում, և, հակառակը՝ խնդիրներ, որ կառավարությունը լուծել չկարողացավ:

– Չեմ սիրում համեմատականներ անել, հատկապես եթե դրանք ոչ թե օբյեկտիվ ցուցանիշների համեմատականներ են, այլ սուբյեկտիվ ընկալումների մասին են։ Կառավարությունն ունի ձեռագիր, ունի հստակ ոճ և առաջ է գնում։ Ամիսները բավարար չեն մեծ արդյունքներ ստանալու համար, կարծում եմ ամեն ինչ դեռ առջևում է։

- ԵԱՏՄ-ի անդամակցության վերաբերյալ Դուք փիլիսոփայորեն ասել էիք, որ աշխարհում բացարձակ լավ ու վատ բաներ չկան: Շարունակո՞ւմ եք այդ կարծիքին մնալ, և նաև՝ ամեն դեպքում, ԵԱՏՄ անդամակցությունից մեզ համար լա՞վն էր շատ, թե վատը:

– Հիմա էլ նույն կարծիքին եմ. փորձեմ ոչ փիլիսոփայորեն ասել։ ԵԱՏՄ-ն մեծ հնարավորություն է, շատ մեծ։ Եթե, ինչպես Դուք եք ասում, այն մեզ համար լավն է, ուրեմն լավ ենք աշխատել այդ հնարավորություններից օգտվելու հարցում, եթե վատն է, ուրեմն մենք ենք մեղավոր։ Իսկ այդ հնարավորություններից օգտվելու հարցում առաջընթաց չտեսնել այսօր ուղղակի հնարավոր չէ։

- Վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել էր, որ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու ու ավելացրել՝ «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:  Ըստ Ձեզ սա ճշմարտացի՞ ախտորոշում է, թե՞ ոչ։

–Միանշանակ։ Դա է զարգացման միակ ճանապարհը։

-Դեռ տարեվերջին ՊԵԿ նախագահ Վ. Հարությունյանը հայտարարել էր, թե կա խիստ հանձնարարություն և առաջին քայլը համակարգը կաշառակեր և անառողջ էլեմենտներից մաքրելն է: Նախկինում Ձեր կողմից ղեկավարված կառույցում նման անառողջ էլեմենտներ նկատո՞ւմ էիք։

–Հասկանում եմ Ձեր լրագրողական փոքրիկ խայծերը, բայց ուշադիր կլինեմ, որ այս հարցազրույցում, այսպես ասած, սենսացիաներ չլինեն։ Համակարգի կատարելագործումը, կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը, պրոֆեսիոնալիզմի անընդհատ ավելացումը, ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մեջ ստվերի կրճատումը մշտական և առաջնային գերակայության գործընթացներ են։ Դրանք սկսվել են համակարգի ձևավորման փուլից ու կընթանան միշտ, որովհետև միշտ զարգանալու տեղ կլինի։ Կարևորը, իհարկե, ցանկացած ժամանակահատվածում այդ գործընթացների արդյունավետությունն է։

Էլեկտրոնային կառավարման արդիական համակարգի ներդրմամբ, օպտիմալացման գործընթացներով, օրենսդրական դաշտի քայլ առ քայլ կատարելագործմամբ, քաղաքականության իրականացման ժամանակակից մեթոդների որդեգրմամբ տարիների ընթացքում մեզ հաջողվեց հետևողականորեն բարելավել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, որը համարվում է ստվերի դեմ պայքարի արդյունավետության կարևոր ցուցիչ։ Արդյունքում այսօր առկա է բավականին ամուր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտ էլ ավելի առաջ գնալու համար։ Այդ հարցում, անշուշտ, ես հաջողություն եմ ցանկանում պարոն Հարությունյանին և բոլոր պատասխանատուներին։

- ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ օրերս ի պատասխան լրատվամիջոցներից մեկի դիտարկմանը, թե ինքը «ճիշտն ասաց», և իշխանությունները որոշեցին իր նկատմամբ դիմել պատժիչ քայլերի, որն էլ արտահայտվեց հարկայինի տուգանքներով, հայտարարել է, թե տուգանելը Ձեր (Գագիկ Խաչատրյանի) անձնական նախաձեռնությունն է եղել՝ բյուջեում փող ապահովելու նպատակով։ Ձեր կողմից եղե՞լ են արդյոք անօրինական գանձումների հրահանգներ, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։   

– Ափսոս, որ Աշոտ Աղաբաբյանը գնում է գործընթացներն անձնավորելու ճանապարհով։ Իր կողմից հիշատակվող խնդիրն իր բիզնեսի ու օրենսդրական դաշտի հետ է, ոչ թե որևէ անձի։ Պետեկամուտների կոմիտեն բազմաշերտ ու ժամանակակից համակարգ է՝ հակակշիռների բարդ մեխանիզմով և հստակ ընթացակարգերով, դրան ավելանում են նաև հարցերի՝ դատական կարգով լուծման ատյանները։ Երևույթներն այդքան մակերեսային և այդչափ աղավաղված հրապարակայնացնելը ուղղակի տհաճ է, հետևաբար նաև տհաճ է այն մեկնաբանելը։ Կյանքում այնքան շատ լավ բան անելու կարիք կա, որ իմաստ չկա ժամանակ ծախսել անհեթեթ ու ցածր մանիպուլյացիաների վրա։

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ

13:40 • 24/09

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24/09

Վարչապետի որոշմամբ՝ Է. Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

13:30 • 24/09

24 ժամում՝ 124 կմ. 85-ամյա բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:18 • 24/09

Նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. Տ. Մուկուչյանը՝ լռության օրը «Անկախ դիտորդի» հրավիրած ասուլիսի մասին

13:17 • 24/09

Ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթը. 82% – ը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին. Ա. Ղազինյան

13:12 • 24/09

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ

12:59 • 24/09

ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու

12:57 • 24/09

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

12:53 • 24/09

Կատարված աշխատանքի գնահատականները դրական են, իսկ ընտրողների մասնակցության թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

12:52 • 24/09

Մոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)

12:52 • 24/09

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

12:50 • 24/09

Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»

12:48 • 24/09

Երևանի նոր ավագանու մանդատ կստանա 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

12:41 • 24/09

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

12:40 • 24/09

«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է կանաչավուն, բուսական զանգված

12:35 • 24/09

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

12:29 • 24/09

ՄԻՊ–ն աջակցում է մարզերում բնակվող կանանց մասնակցությունը տնտեսական կյանքին․ քննարկում Խաչիկ գյուղում

12:28 • 24/09

Գյուղատնտեսության նախարարը վրաց գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության լայն շրջանակ

12:28 • 24/09

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը՝ 48,5 մլն ՀՀ դրամ. ՔԿ

12:27 • 24/09

«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը

12:24 • 24/09

Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները. Գ. Ծառուկյան

12:21 • 24/09

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ

12:19 • 24/09

Երևանի վարչական շրջաններում ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները. ամփոփ

12:19 • 24/09

Mundo Deportivo. Մեսսին նույնպես ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

12:16 • 24/09

Սա իրականում հանրաքվե էր՝ ՀՀ-ում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով. Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրությունների մասին

12:15 • 24/09

Աստղաբույլ. Ջեյ Լոն ուշագրավ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Ալբայի, Դուա Լիպայի, Becky G-ի ու Սոֆյա Վերգարայի հետ

12:11 • 24/09

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված

11:58 • 24/09

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

11:57 • 24/09

7,8 մլն դոլար. Aston Martin-ը Zagato-ի հատուկ մոդելները միայն զույգով կվաճառի

11:55 • 24/09

Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Ն. Փաշինյան

11:54 • 24/09

Սեպտեմբերի 17-23-ը ԱԻՆ-ում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ

11:52 • 24/09

«Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում է. Ա. Հովհաննիսյան (լուսանկարներ)

11:49 • 24/09

Սա կարող է դառնալ նոր սկիզբ՝ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի. «Ժառանգությունը»՝ ավագանու ընտրությունների մասին

11:42 • 24/09

Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը ստանում է այդքան ձայն, բայց այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. Ն. Փաշինյան

11:41 • 24/09

Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը. Էդուարդ Շարմազանով

11:38 • 24/09

Մեր կանխատեսումները եղել են ամենաճիշտը, միայն մասնակցության ցուցանիշի հարցում էինք սխալվել. Արամ Նավասարդյան

11:36 • 24/09

Սեպտեմբերի 17-20-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2331 դիմում և գրություն. Հարկադիր կատարման ծառայություն

11:31 • 24/09

Արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոթի տոնական տեսքն ընտանիքի ընկերոջ հարսանիքին (լուսանկարներ)

11:25 • 24/09

Ամերիկյան բանտ ուղարկված բանանի արկղերում մոտ 18 մլն դոլարի կոկաին է հայտնաբերվել

11:24 • 24/09

«Ռեալը» կվերակառուցի Բեռնաբեուն. Այն ակումբին տարեկան 150 մլն եվրո եկամուտ կբերի (տեսանյութ)

11:18 • 24/09

ՌԴ ՊՆ-ն 3D տեսանյութով ցուցադրել է՝ ինչպես է խոցվել ռուսական Իլ-20-ը Սիրիայում (տեսանյութ)

11:14 • 24/09

«Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը կարող է 1 տարով երկարաձգվել. ՏԿՏՏ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

11:10 • 24/09

232 ընտրողի անուն ընտրացուցակներում կամ սարքերում գրանցված չի եղել. դիտորդական խմբի դիտարկումները

11:07 • 24/09

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է

11:00 • 24/09

ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնենք վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը. Ն. Փաշինյանը՝ ԱՄՆ-ում (տեսանյութ)

11:00 • 24/09

Թրամփին պաշտոնից հեռացնելու լուրերն անհեթեթ են. Նիկի Հեյլի

10:57 • 24/09

Գիտնականները խորհուրդ են տվել քիչ աշխատել և շատ հանգստանալ

10:56 • 24/09

12 վարչական շրջանում ամենաշատ ձայները ստացել է «Իմ քայլը», ամենաքիչը՝ «Հայքը»` 692 ձայն, 10 վարչական շրջանում 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդ տեղում՝ «Լույսը». ամփոփ

10:53 • 24/09

Ռոնալդուն այսօր չի մասնակցի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

10:46 • 24/09

Ներհայաստանյան գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահը նյարդայնանում. Տիգրան Բալայան

10:40 • 24/09

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին

10:33 • 24/09

Ինդոնեզացի երիտասարդը ողջ է մնացել բաց ծովում 49 օր դեգերելուց հետո

10:29 • 24/09

Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում տուն է այրվում. ԱԻՆ

10:27 • 24/09

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

10:16 • 24/09

Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ. ՔԿ

10:11 • 24/09

Զ. Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

09:51 • 24/09

«Հիմա մենք ԱՄՆ-ի մի շարք որոշումների մասին տեղեկանում ենք Twitter-ից». Գերմանիայի արտգործնախարարը՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա ճգնաժամի մասին

09:43 • 24/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է

09:27 • 24/09

Այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են, և միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ. Ավ. Չալաբյան

09:19 • 24/09

Տեսախցիկը ֆիքսել է Քուվեյթում ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ)

09:10 • 24/09

Երևան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին. Հայկ Մարտիրոսյան

08:50 • 24/09

Մեգան Մարքլն արքայազն Հարիի հետ առաջին ժամադրության զգեստը կցել է հարսանեկան զգեստին (տեսանյութ)

08:49 • 24/09

Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի վերջնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել ջրանցքը

08:07 • 24/09

Երևանում և 3 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:02 • 24/09

ԱՄՆ-ում կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքը գետն է ընկել (լուսանկարներ, տեսանյութ)

07:27 • 24/09

ԱՄՆ-ը մտադիր է մեղադրել Չինաստանին «թշնամական գործողությունների» համար. լրատվամիջոցներ

06:49 • 24/09

Պոմպեոն Ռուսաստանն ԱՄՆ-ի համար «անօգտակար» է անվանել

06:15 • 24/09

Կուբայում բեռնատարի վթարի հետևանքով 36 մարդ է տուժել, այդ թվում՝ 11 երեխա

05:57 • 24/09

Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում

05:16 • 24/09

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը լուծելու ֆանտաստիկ օրինակ

04:52 • 24/09

Թրամփը նշել է՝ ինչ թեմաներ է քննարկելու Սինձո Աբեի հետ գալիք հանդիպմանը

04:22 • 24/09

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները՝ բոլոր տեղամասերից

04:08 • 24/09

Կամչատկայի ափերի մոտ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

03:48 • 24/09

Մադուրոյի դեմ մահափորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել

03:01 • 24/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ

02:33 • 24/09

Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերվել

02:06 • 24/09

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում քրդական ուժերին աջակցելու համար

01:47 • 24/09

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու

01:18 • 24/09

Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով մահացել է 1 պաղեստինցի, վիրավորվել՝ 14-ը

00:45 • 24/09

Ասադի հեռանալը ժամանակի հարց է. Նիկի Հեյլի

00:31 • 24/09

Ավանի 1/19 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 75%-ը (տեսանյութ)

00:04 • 24/09

Իրանում երկուշաբթին ազգային սգո օր է հայտարարվել՝ Ահվազի ահաբեկչության զոհերի հիշատակին

23:57 • 23/09

Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (տեսանյութ)

23:49 • 23/09

«Իմ քայլը» դաշինքն ստացել է 80.92%, ԲՀԿ-ն՝ 6.98%, «Լույս» դաշինքը՝ 5.04%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

23:29 • 23/09

Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

23:27 • 23/09

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զանգերի թիվն աննախադեպ է եղել. ԿԸՀ

23:13 • 23/09

ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում  ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին (տեսանյութ)

23:04 • 23/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Վազգեն Թևանյանը՝ ևս բրոնզե մեդալակիր

22:50 • 23/09

Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները

22:45 • 23/09

Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝  ավելացված նախընտրած թեկնածուներ. ինչպես են քվեաթերթիկները դարձել անվավեր» (լուսանկարներ)

22:38 • 23/09

Վրաստանի վարչապետը պարզաբանել է կանեփի աճեցման և արտահանման մասին նախաձեռնությունը

22:26 • 23/09

10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին