Շատ քիչ է հավանականությունը, որ Թրամփի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ռիչարդ Կիրակոսյան  

23:05 • 20.04.17



Tert.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն անդրադառնում է տարածաշրջանային և դրանից դուրս առաջիկա զարգացումներին, հարցին, թե արդյո՞ք նախագահ Թրամփը կարտասանի «ցեղասպանություն» բառը։

-Պարո՛ն Կիրակոսյան, ապրիլի 24-ը մոտենում է, և հայությանն այս օրերին կրկին հուզելու է հարցը՝ արդյո՞ք Թրամփը կարտասանի «ցեղասպանություն» բառը: Հիմնական մասն այն կարծիքին է, որ չի արտասանի, նախ որովհետև երբեք այս մասին չի խոսել, երկրորդ, որ Թուրքիայի հետ շահեր ունի: Սակայն կան նաև վերլուծաբաններ, որոնք գտնում են, որ Թրամփը անկանխատեսելի գործիչ է, և նրանից ամեն ինչ կարելի է սպասել, այդ թվում, որ կասի՝ Հայոց ցեղասպանություն:

-Շատ քիչ հավանականություն կա, որ Թրամփի վարչակարգը ապրիլի 24-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ արտաբերելով  «ցեղասպանություն» բառը: Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը կօգտագործի նույն այն տերմինաբանությունը, որն առկա է Սպիտակ տան նախկին հայտարարություններում, և կա 2 գործոն, որ վկայում է այն մասին, որ ոչինչ չի փոխվել այս հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ: Առաջինն այն է, որ նախագահ Թրամփը մտադիր է առաջ տանել Թուրքիայի՝ առավել գործընկերային ներգրավման ռազմավարություն «Իսլամական պետության» դեմ պայքարում և Սիրիայի շուրջ գործողությունների հարցում։ Սա պարզորոշ երևում է Թուրքիայի նախագահ Էրդողանին Թրամփի հույժ արագ շնորհավորանքներից, չնայած նրան, որ ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն որակել էր թերի և ոչ անբիծ: Երկրորդ գործոնն, անշուշտ, այն է, որ Թրամփը անցյալում Թուրքիայում բիզնես կապեր է ունեցել, որոնք, կարծես, տարորոշում են նրա առաջնահերթությունները՝ բացասական կերպով և ի վնաս ԱՄՆ-ի շահերի:

-Նշվում էր, որ ԱՄՆ-ում գործող հայկական սփյուռքի կազմակերպությունները փորձում էին Թրամփի և նրա վարչակարգի հետ կապեր հաստատել, ինչը, մեր տեղեկություններով, չի հաջողվում: Ինչո՞ւ և ի՞նչ կանխատեսումներ ունեք այս առումով:

-Չեմ կարող ասել: Ես տասը տարուց ավելի է՝ ապրում եմ Հայաստանում և տեղյակ չեմ նրանից, թե ինչ է կատարվում Սփյուռքում:

-Ռուս-ամերիկյան հարաբերությունները հերթական անգամ ճգնաժամային փուլում են գտնվում, ավելին՝ ռուսական հեռուստատեսություն նայելիս թվում է՝ շուտով սկսվելու է Երրորդ համաշխարհային պատերազմը: Այս հարաբերություններում որքանո՞վ եք իրատեսական համարում Լևոն Տեր-Պետրոսյանի այն վերլուծությունը, որ 1-2 հարց է մնում չլուծված, որ Արևմուտքը ՌԴ-ին տվել է Ղարաբաղյան հարցը լուծելու «օրհնությունը»։

-Նախկին նախագահի վերլուծության մեջ առկա բազմաթիվ թերությունների մեջ նրա ամենալուրջ սխալը չափազանց մեծ հույս և վստահություն ունենալն է ենթադրության մեջ, որ Ռուսաստանը միակողմանի կերպով կորոշի օրակարգը տարածաշրջանում: Անգամ Պուտինի դեպքում՝ նա պետք է ավելի զգույշ լինի, և իրավիճակն այնքան պարզ չէ, ինչպես Տեր Պետրոսյանը, կարծում եմ, կարծում է:

-Թուրքիան աշխարհիկից դառնում է ավելի հոգևոր իսլամական պետություն։ Որքանո՞վ է հավանական, որ նոր Սահմանադրությամբ Թուրքիան Հայաստանի համար էլ ավելի վտանգավոր հարևան պետություն կդառնա:

-Նախագահ Էրդողանը շարունակելու է պայքարել օր օրի ավելացող մարտահրավերների դեմն առնելու համար: Ճգնաժամում գտնվող տնտեսությունից, յոթ տարվա ընթացքում գործազրկության ամենաբարձր ցուցանիշից, անկում ապրող զբոսաշրջությունից և մեկ տարում մեկ հինգերորդով թուլացած արժույթից բացի Էրդողանը նաև բախվում է ևս երեք սպառնալիքի՝ քրդերի դեմ ներքին ռազմական արշավը, Սիրիայում բարդ, միջսահմանային ռազմական միջամտությունը և մշտապես առկա ահաբեկչության սպառնալիքը: Եվ հաշվի առնելով աշխարհում սիրիացի փախստականների ամենամեծ թիվը՝ Թուրքիայի առաջնորդի համար հեռանկարը, ինչքան էլ նա ուժեղ լինի, մնում է նույնքան հիասթափեցնող, որքան վախեցնող:

-Իրանի պաշտպանության նախարարն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի առանց երրորդ ուժի միջամտության: Ձեր գնահատմամբ՝ սա ակնարկ էր, որ Թուրքիան չպետք է միջամտի՞, թե՞ այլ երրորդ երկիր էր ակնարկվում:

-Հստակ է՝ Իրանը պնդում է տարածաշրջանում ավելի ակտիվ ներգրավվածությունից և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին բացառելու վրա: Եվ, չնայած այս ուղերձին, Իրանը, այնուամենայնիվ, պատրաստ չէ ամբողջապես կամ վճռականորեն վերադառնալ որպես տարածաշրջանային խաղացող, որը բավականաչափ ուժեղ կլինի Մոսկվայի կամ Անկարայի դեմ կանգնելու համար:

-Դառնանք ներքաղաքական թեմաներին. Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից ինչ սպասել խորհրդարանում, արդյո՞ք իրեն կհռչակի ընդդիմություն և դա կլինի ավելի արմատակա՞ն, ընդդիմություն, թե՞ նախկին այլընտրանքի նման կլինի:

-Դեռևս շատ վաղ է ասել, բայց կա հետաքրքիր սցենար, որի համաձայն՝ 30 տեղ ունեցող Ծառուկյան դաշինքին կճնշեն և կհամոզեն մտնել նոր «ազգային միասնության» կոալիցիա: Երկու տարբերակների դեպքում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կպահպանի գերակա դիրքը: Եվ նույնիսկ երկրորդ տարբերակի հիման վրա՝ դաշինքի օլիգարխ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոցելիությունը, ում հարստության աղբյուրները միշտ կարող են արդարացիորեն օգտագործվել պետության կողմից որպես հարկային աուդիտի կամ քրեական հետաքննության հիմք, հանրապետականներին տալիս է կարևոր լծակներ: Այդ պատճառով՝ նաև չափազանց անհավանական է, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակի հանդես գալ որպես ընդդիմադիր ուժ, քանի որ իր առաջնորդի համար քաղաքական վտանգները չափազանց բարձր կլինեն իշխանության վերադառնալու ակնհայտ շահերից հրաժարվելու համար:

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:05 • 26/09

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

15:03 • 26/09

«Սևիլիա»-«Ռեալ». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 22 ֆուտբոլիստի

15:03 • 26/09

Եթե ՀՀԿ-ն դիմադրի, կարող է խորհրդարանի ինքնալուծարման մասին հանրաքվեի միջոցով փաթեթ դրվել. լուծումները պետք է դուրս լինեն ֆորմալիստական մոտեցումներից. քննարկում

14:57 • 26/09

Հնդկաստանում ավիաուղևորը փորձել է օդաչուի խցիկ մտնել՝ հեռախոսը լիցքավորելու համար

14:56 • 26/09

Սեպտեմբերի 25-26-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 56 դեպք

14:53 • 26/09

Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ կանգնեցնելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, այնուհետև՝ բացել

14:50 • 26/09

Մենք դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Է. Շարմազանովն այցելել է Խատինի հուշահամալիր

14:48 • 26/09

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նոր նախագահ ունի

14:38 • 26/09

Իդլիբում գրոհայինները սկսել են հետ քաշվել ապառազմականացված գոտուց. Էրդողան

14:37 • 26/09

Ընտրություններում գազելների բացակայությունը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով. ՀՀ փոխոստիկանապետ

14:23 • 26/09

Լանգլեի որակազրկման մասին Պրիմերայի որոշումը պատրաստ է

14:15 • 26/09

Հարցումներ ենք ուղարկելու՝ տեղեկություններ ստանալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր. Գ. Կոստանյան

14:04 • 26/09

Հայտնի է՝ ով է լինելու Նուրմագոմեդով-Մաքգրեգոր մենամարտի մրցավարը

13:58 • 26/09

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի ու Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ նրա խափանման միջոցը վերացնելու որոշման դեմ

13:56 • 26/09

442 դոլար՝ 1.099 դոլարի դիմաց. փորձագետները պարզել են iPhone XS Max-ի ինքնարժեքը

13:51 • 26/09

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրգործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն դադարեցվում. ՀՔԾ

13:49 • 26/09

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու ՀՀ-ի ներքին կայունության, անվտանգության տակ. Ա. Աշոտյանը՝ ՄԱԿ-ում Ն. Փաշինյանի ելույթի մասին

13:47 • 26/09

Ցիպրասն ու Էրդողանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին

13:46 • 26/09

Սիրիա մեկնող խմբի՝ ռազմական գործողություններում ներգրավման մասին խոսք չի գնում. Տիգրան Բալայան

13:40 • 26/09

Հենրիխ Մխիթարյանը, դիվանագիտական անձնագրից զրկվելով, տեղաշարժի խնդիր կունենա արևմտյան երկրներում, այլ խնդիրներ չեն առաջանա. ՀՖՖ խոսնակ

13:39 • 26/09

Արզականի անտառպետության մոտակայքում հրդեհ է բռնկել, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից շուրջ 1 հա անտառպետության տարածքից

13:37 • 26/09

Չինաստանում անցորդները բռնել են շենքի 4-րդ հարկից ընկնող աղջնակին՝ ստանալով կոտրվածքներ (տեսանյութ)

13:34 • 26/09

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

13:29 • 26/09

Օզիլն արհամարհել է Յոահիմ Լյովի` Գերմանիայի հավաքական վերադարձը քննարկելու առաջարկը

13:28 • 26/09

Ձեռառնելիք է պետական ապարատն անձնական ամբիցիաները բավարարելու համար օգտագործելը․ Ա․ Գևորգյանը՝ բռնցքամարտի նոր ֆեդերացիայի ստեղծման մասին

13:23 • 26/09

Գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովը նպատակ ունի առնվազն 5 հոգու հարցաքննության հրավիրել. նշվեց Վահե Գրիգորյանի անունը (տեսանյութ)

13:19 • 26/09

Թագավորական ընտանիքի առաջին միասեռ ամուսնությունը. Էլիզաբեթ 2-րդի զարմիկը պսակադրվել է տղամարդու հետ (լուսանկարներ)

13:15 • 26/09

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել

13:08 • 26/09

ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել. Բելգիայի վարչապետ

12:55 • 26/09

Թաց ու չորը խառնվել է իրար, հարձակում է կատարվում նախկին իշխանություններից բոլորի վրա. Ա. Սարգսյանը՝ «Ֆեյսբուքում» գրառումների մասին (տեսանյութ)

12:53 • 26/09

ԱԺ քննիչ հանձնաժողովի տեղակալ ընտրվեց Ալեն Սիմոնյանը, թեև հանձնաժողովը չէր կողմնորոշվում ԱԺ-ում որ ուժն է ընդդիմություն

12:50 • 26/09

Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Տաշքենդի մրցաշարի 1/4 եզրափակիչ` երրորդ սեթում 0:4 հաշվով պարտվելուց հետո

12:50 • 26/09

Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է համակարգից

12:47 • 26/09

Սթիվեն Սիգալը ցանկանում է Պրիմորյեի նահանգապետ դառնալ

12:45 • 26/09

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

12:45 • 26/09

Ռուսական ավիաընկերություններն ուղևորների «սև ցուցակներ» են կազմել

12:43 • 26/09

Չեն կարող կռվացնել ընդհանուր ճանապարհ ու մարտական ուղի անցած Ա. Սարգսյանին ու Ս. Միքայելյանին. Արա Կետիկյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածուների մասին

12:40 • 26/09

Փաշինյանը բազմիցս է ասել, որ պատրաստ է հանդիպել և բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ , բայց հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ. ԱԳՆ խոսնակ

12:32 • 26/09

Մոսկվայի դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերից կրտսերին

12:27 • 26/09

Մաուրո Իկարդի. Մամուլում գրում էին, որ 4 խաղ գոլ չեմ խփել, բայց ես 120 գոլ ունեմ Ա Սերիայում

12:26 • 26/09

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ծննդյան օրվա առթիվ

12:23 • 26/09

Առաջիկայում ծրագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան. ԱԳՆ խոսնակ

12:20 • 26/09

ԱԺ-ում ընթանում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստը. ուղիղ

12:19 • 26/09

Ջեսիկա Ալբան որոշել է նահանգապետ դառնալ. RadarOnline

12:15 • 26/09

ԵԱՏՄ-ի երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների համար պայմաններ կստեղծվեն 2025 թվականին. Տիգրան Սարգսյան

12:11 • 26/09

Չինաստանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել Հայաստանին (լուսանկարներ)

12:07 • 26/09

Հերթագրող սարքավորումներ, մանրը վերադարձնող տերմինալներ. անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

11:56 • 26/09

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը. ՍԱՊԾ

11:53 • 26/09

254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել է, 100-ը` վերադարձվել, անուններ չեմ կարող տալ. Տիգրան Բալայան

11:53 • 26/09

Քրիս Ջեները ցույց է տվել Քարդաշյանների 12 մլն դոլարանոց նոր առանձնատունը (լուսանկարներ)

11:51 • 26/09

«Ոստիկանության մասին» նոր նախագծով առաջարկվում է ապահովել քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց անվտանգությունը

11:47 • 26/09

ԵԱՏՄ-ն կարող է երկու տարի հետո դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

11:43 • 26/09

Ուիլ Սմիթը 50-ամյակը նշել է՝ ուղղաթիռից բանջի թռիչք իրականացնելով դեպի անդունդը (լուսանկարներ, տեսանյութ)

11:37 • 26/09

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում և ևս 41 երկրում

11:35 • 26/09

Արմավիր-Երևան երթուղու նոր մեքենաները կհանձնվեն շահագործման. ՏԿՏՏ փոխնախարար

11:33 • 26/09

Սոբչակը հնարավոր է համարել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին իր մասնակցությունը

11:25 • 26/09

«Մենք հետևում ենք ձեր քայլերին». Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է Թեհրանին, որ նա ստիպված կլինի բարձր գին վճարել

11:25 • 26/09

Հուսով եմ՝ առանց ծանրութեթև անելու կայացված այս որոշումն արագ կվերանայեն և կգտնեն ձևը ներողություն խնդրելու. Ս. Ֆարմանյանը՝ Հ. Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին

11:24 • 26/09

Սերենա Ուիլյամսը հայտարարել է ժամանակից շուտ մրցաշրջանն ավարտելու մասին

11:22 • 26/09

Հայաստանի տարածքում ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ որևէ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան, դրանք բացարձակապես հայկական են. Տիգրան Բալայան

11:14 • 26/09

«Թրամփը դանակը պահում է մեր կոկորդին». Չինաստանը մեղադրել է ԱՄՆ նախագահին առևտրային մաքսատուրքերի համար

11:11 • 26/09

ՄԱԿ-ում սիրո և համերաշխության մասին խոսելն առավել քան զվարճալի էր՝ հաշվի առնելով ասֆալտին պառկեցնելու և պատերին ծեփելու կոչերը. Շարմազանովը՝ Փաշինյանի ելույթի մասին

11:02 • 26/09

Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել

10:57 • 26/09

Լեմպարդը Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ տարած հաղթանակի մասին. Շոկի մեջ եմ և շատ հպարտ

10:50 • 26/09

Բաքու թռչող օդանավի ուղևորը սպառնացել է պայթեցնել օդանավը՝ իրեն բիզնես դասում չնստեցնելու համար

10:46 • 26/09

Լևոն Երանոսյանն ապրիլի 16-ին, 22-ին բողոքի ցույցերին, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ. նրան մեղադրանք է առաջադրվել

10:38 • 26/09

«Ժամանակ». Արարատի մարզի բնակիչները մտադիր են մարզպետի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես գալ

10:34 • 26/09

Պորտուգալիան համաձայնել է ներգաղթյալների «մերժված» նավից ընդամենը 10 մարդ ընդունել

10:34 • 26/09

Մոուրինյու. Գիտեի, որ ՄՅՈւ-ն խնդիրներ կունենա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ջոնսի և Բայիի պատճառով

10:32 • 26/09

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի ունեցվածքը 2.5 մլն դրամ է, անցյալ տարի նույնիսկ 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել

10:30 • 26/09

ՄԱԿ-ի շենքում Պորոշենկոն շփոթել է դռները և մտել ռուսական պատվիրակության սենյակ. Լավրովը կատակով է արձագանքել

10:21 • 26/09

Պաշտպանը դիմել է ՍԴ պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին հաղորդակցությունից տարբեր տեսակներից զրկման հարցով

10:03 • 26/09

«Ես նման արձագանք չէի սպասում». հրապարակվել է ՄԱԿ-ի ԳՎ-ում Թրամփի ելույթի վրա ծիծաղելու տեսանյութը

10:00 • 26/09

Իրար կոշտ հակազդելով՝ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ-ում նրա հակառակորդները կվտանգեն ամբողջ երկրի շահերը. Ա. Չալաբյանը՝ խորհրդարանի լուծարման մասին

10:00 • 26/09

InecoMobile` բջջային հավելված բոլորի համար

09:59 • 26/09

Բեռլինն ու Սանկտ Պետերբուրգն ուղիղ երկաթուղային ճանապարհ կկապի. «Իզվեստիա»

09:48 • 26/09

«Ժողովուրդ». Վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի է փակվել

09:38 • 26/09

Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է. Նիկոլ Փաշինյան

09:38 • 26/09

«Ժողովուրդ». Առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը

09:29 • 26/09

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ–ում

09:24 • 26/09

ԱԳ նախարարը համանախագահների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ի հետ սահմանին և Արցախի շփման գծում իրավիճակը լարելու` Ադրբեջանի փորձերի վրա

09:16 • 26/09

«Հրապարակ». Չի բացառվում, որ «Լույսը» քննարկի կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություն­ներին այլընտրանք դառնալու հարցը

09:14 • 26/09

«Ժողովուրդ». «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը վերադարձել է Հայաստան

09:12 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը Նյու Յորքում մի շարք հարցեր են քննարկել, Ռոհանին ՀՀ վարչապետին հրավիրել է Իրան

09:07 • 26/09

«Հրապարակ». Արտաշատի ՀՀԿ-ական քա­ղաքապետը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. նա մտերմացել է «ՔՊ»-ական մարզպետի հետ

08:49 • 26/09

«Հրապարակ». Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտա­կան անձնագրից

08:46 • 26/09

Լեռը շատ բարձր է, ծովում քար կա. The Guardian-ն ի մի է բերել զբոսաշրջիկների ամենաանհեթեթ բողոքները

08:37 • 26/09

«Ժամանակ». ՊԵԿ հնաբնակ պաշ­տոնյան անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը  

08:20 • 26/09

«Ժամանակ». «Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ ընտրություններին մենակ կգնա

08:19 • 26/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:14 • 26/09

Դուբայում կցուցադրվի կոշիկի ամենաթանկարժեք հավաքածուն՝ պատրաստված ոսկուց ու ադամանդներից

07:45 • 26/09

Ճապոնիայի վարչապետը նշել է պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ

06:44 • 26/09

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

06:09 • 26/09

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. shamshyan.com

05:09 • 26/09

Ամերիկյան զորքերի ներկայությունը Կորեական թերակղզում անհրաժեշտ կլինի անգամ Կորեաների միավորումից հետո. Մուն Չժե Ին

04:19 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

04:15 • 26/09

ԱՄՆ-ը թույլ չի տա այլ պետություններին շրջանցել հակաիրանական պատժամիջոցները. Ջոն Բոլթոն

03:52 • 26/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

03:22 • 26/09

Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

03:16 • 26/09

Պերուում խոշոր վթար է տեղի ունեցել. զոհվել է ավելի քան 20 մարդ