Քանի որ Ֆրանսիայի նախագահի բոլոր թեկնածուները շատ մոտ են հայկական սպասումներին, որևէ մեկին կողմ քվեարկելու ցուցում չենք տվել համայնքին. Արա Թորանյան

22:14 • 22.04.17



Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդը Ֆրանսիայում բնակվող հայ համայնքին ցուցում չի տվել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին առաջադրված թեկնածուների ընտրության հարցում։ Անդրադառնալով ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահի ընտրությունների առաջին փուլին՝ Tert.am–ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը։

«Դժվար է, ես չեմ կարող ճիշտ պատասխանել, դժբախտաբար, և մենք կսպասենք, որ հայ համայնքն ինքնուրույն ընտրություն կատարի: Այս իսկ պատճառով ցուցումներ չենք տվել: Բայց հայերն էլ տեսնում են, որ գրեթե բոլոր թեկնածուները շատ մոտ են Հայ դատին, հայկական սպասումներին: Եվ սա կարևոր է, որ մենք որոշեցինք, որ ամեն մարդ ինքնուրույն կատարի իր ընտրությունը, թող իրենք որոշեն իրենց շահերը: Մեզ համար իբրև կառույցի կարևոր է, որ բոլոր թեկնածուները ճանաչում են և գիտեն այս խնդիրը»,- ասաց Արա Թորանյանը:  

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում նախագահական ընտրություններին առաջադրված 11 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում է 4–ի միջև. Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոն, Ֆրանսուա Ֆիյոն, Ֆրանսիայի ազգային ճակատը ներկայացնող Մարին Լը Պեն և Ժան-Լյուկ Մելանշոն:

Նրանցից յուրաքանչյուրը պաշտոնական քարոզարշավի ժամանակ բավական հիշարժան հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մասնավորապես, «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ  նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը:

«Ապրիլի 24-ն ամուր խորհրդանիշ է. այն հիշատակում է Կոնստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին 600 հայ մտավորականների սպանությունը և առաջին ցեղասպանության սկիզբը: Սա կարևոր պահ է հիշելու պարտավորության և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև բարեկամության համար: Ես մտադիր եմ շարունակել հիշատակման այդ ավանդույթը՝ մասնակցելով ոգեկոչման արարողություններին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ նա աջակցում է նաև Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույցում ներառելու գաղափարին։

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնի նախընտրական արշավի համակարգող Շառլոտ Ժերարն, օրինակ, պատասխանելով «Nouvelles d’Armenie»-ի հարցերին՝ ասել էր, որ  Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի երեք սարսափելի ցեղասպանություններից առաջինն է:

«Որպես հումանիստ՝ ես միշտ պաշտպանել եմ այս ողբերգական դեպքերի՝ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների հիշատակը: Դա ոչ միայն կարևոր է հայկական համայնքի համար, այլև, ինչպես մնացած ցեղասպանությունները, այն դաս է ողջ մարդկության համար, և դրա հիշատակումը միշտ պետք է խրախուսվի»,- ասել էր  Շառլոտ Ժերարը:

Ինչպես հաղորդվել էր, ապրիլի 23-ին Ժան-Լյուկ Մելանշոնը կմասնակցի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին և կաշխատի այդ օրը Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում հիշատակման ազգային օրերի ցանկում ներառելու ուղղությամբ:

Իսկ Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Բենուա Ամոնը՝ պատասխանելով«Nouvelles d’Armenie»-ի հարցերին՝ ասել էր. «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից մեկն է, տրավմա ամբողջ մարդկության և իհարկե, մասնավորապես, հայկական ծագմամբ ֆրանսիացիների, հետևաբար՝ Ֆրանսիայի համար»:

Ամոնը խոստացել էր, որ  նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու է մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին, որպեսզի այդ ցեղասպանությունը երբեք չմոռացվի:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Թրամփ անունը ստացած Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հայտարարություններին, ապա նա ասել էր, որ  Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության դեմ առաջին մեծ հանցագործությունն է, իսկ բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն է եղել երկրի պատմության համար:

«Ես կշարունակեմ հարգել Ցեղասպանության հիշատակը, որին զոհ է դարձել հայ ժողովուրդը, քանի որ խոսքը 20-րդ դարում մարդկության դեմ գործված առաջին մեծ հանցագործության մասին է: Ավելին, 1915 թվականին Ֆրանսիա բազմաթիվ հայերի ժամանումը կարևոր իրադարձություն է եղել մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք շատ բան են տվել մեր երկրին, մասնակցել են երկրի վերականգնմանն Առաջին համաշխարհային պատերազմից հետո և հիանալի կերպով ինտեգրվել են հասարակությունում»,- ասել էր Լը Պենը:

Նա կարևոր էր համարում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից և որ Թուրքիան վերջապես սկսի լուրջ վերաբերվել «իր պատմության այդ սարսափելի էջին»:

Մարի Լը Պենը նաև անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ նախկին ԽՍՀՄ-ի վարչական սահմաններն, իհարկե, շատ արագ են ձևավորվել, և նա կարծում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի համաձայնության, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին:

Արա Թորանյանը նկատեց, որ անկախ Ֆրանսիայի և Ֆրանսիայում բնակվող հայ համայնքի ընտրությունից, շարունակելու են իրենց աշխատանքները: «Պետք է ասենք, որ երկուշաբթի՝ ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պիտի  գա, պիտի մասնակցի ապրիլի 24-ի միջոցառումներին և պիտի խոսի: Եվ Ֆրանսիան միակ երկիրն է, որի նախագահը մասնակցում է այս միջոցառմանը»,- ասաց Արա Թորանյանը:

Նա նշեց, որ որքան էլ ֆրանսահայ համայնքի համար կարևոր է Հայոց ցեղասպանության հարցում այս կամ այն թեկնածուի տեսակետը, կան զուտ ներֆրանսիական խնդիրներ, որոնք կարող են կարևորվել այս կամ այն ֆրանսահայի կողմից: Նման հարցերը վերաբերում են աշխատանքի պայմաններին, Եվրամիության կազմում մնալ-չմնալուն, աշխարհաքաղաքական թնջուկներին, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերություններին և այլն:

Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցնելու են երկու փուլով` ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:

 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:22 • 17/11

Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքականությունում թույլ տված սխալները

17:19 • 17/11

Վան Դեյկ. Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանը չէ

17:09 • 17/11

Իբրահիմովիչ. Պոգբայի քննադատները պետք է փակեն իրենց բերանները

16:50 • 17/11

«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը

16:39 • 17/11

ԿԸՀ-ն 3 կուսակցության 48 ժամ է տվել ընտրացուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար

16:31 • 17/11

Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ

16:09 • 17/11

Ստոկհոլմում հարյուրավոր երկրպագուներ դուրս են եկել փողոց՝ դիջեյ Ավիչիի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու (լուսանկարներ)

16:05 • 17/11

Մ19 միջազգային մրցաշար. Հայաստանի հավաքականը պարտվեց, բայց գոլ խփեց Պորտուգալիային (տեսանյութ)

16:03 • 17/11

Էրեբունի թանգարանի մոտակայքում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. Shamshyan.com

15:38 • 17/11

ՀՀ փաստաբանների պալատն արժանացել է «Որակի երաշխիք 2018» մրցանակին

15:34 • 17/11

Ժամանակավորապես փակ կլինի Երևանի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը

15:20 • 17/11

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կանցկացնի կենդանաբանական այգում

15:16 • 17/11

«Ես պետք է գնացած լինեի Առլինգտոն». Թրամփը պատմել է գործած սխալի մասին

15:12 • 17/11

Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածը, իմ տեղեկություններով, ապօրինի չէ, հատուկ գրությամբ «Երկրապահին» է տրված՝ ՊՆ-ի անունից. Սամվել Նիկոյան

15:01 • 17/11

Հյուսիսային Կորեան ևս մի ամերիկացու է ազատ արձակել

14:58 • 17/11

«Գորիս» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտից հայտնաբերվել է 45 գրամ դեղնականաչավուն զանգված

14:56 • 17/11

Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակահատվածում բերել հաջողություններ. Գեղամ Գևորգյան

14:51 • 17/11

ՔԿ վարույթում քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրգործերով պետությանը պատճառված ավելի քան 555 մլն դրամ վնասից վերականգնվել է 42 մլն-ը (տեսանյութ)

14:48 • 17/11

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

14:47 • 17/11

Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել (լուսանկարներ)

14:41 • 17/11

Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ մարդ է զոհվել

14:36 • 17/11

Ջոկովիչը երրորդ հաղթանակն է տարել ATP-ի Ամփոփիչ մրցաշարում և կիսաեզրափակչում կխաղա Անդերսոնի հետ (տեսանյութ)

14:31 • 17/11

Բերդավանցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Ադրբեջանում գերեվարված համագյուղացուն ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների հետ փոխանակելու պահանջով

14:27 • 17/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

14:25 • 17/11

35-ամյա քաղաքացին զանգել է կնոջն ու ասել, որ իրենց կամրջից ցած է նետում. նրա դին հայտնաբերել են փրկարարները. Shamshyan.com

14:22 • 17/11

«Արցախն» ընկերական խաղում հաղթել է «Բանանցին»

14:17 • 17/11

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել. ՀՀ ոստիկանություն

14:13 • 17/11

Քարոզարշավի ընթացքում հակառուսական ուժերն ակտիվ գործունեություն են ծավալելու և լինելու է բավական լարված շրջան. փորձագետ

14:12 • 17/11

Մելանյա Թրամփը՝ Սպիտակ տանն Ազատության մեդալի շնորհման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

14:11 • 17/11

Գլոբալ Կրեդիտը 500 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր կթողարկի

14:01 • 17/11

Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել

14:00 • 17/11

Ն. Փաշինյանը մեխանիզմ կստեղծի լավագույն մասնագետներին պետական կառավարման տարբեր ոլորտներում ընդգրկելու համար

13:59 • 17/11

ԱՄՆ փոխնախագահը պատմել է Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպման նախապատրաստման մասին

13:55 • 17/11

Առաքելական եկեղեցին չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ–ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը

13:39 • 17/11

Մ19. Հայաստան-Պորտուգալիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

13:32 • 17/11

Հնդկաստանում «Գաջա» հզոր ցիկլոնի զոհերի թիվը հասել է 35-ի

13:25 • 17/11

Բացահայտվել է Աստղաձորում կատարված դանակահարությունը. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված

13:19 • 17/11

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ

13:18 • 17/11

Անհայտ անձինք մուտք են գործել Բաղրամյան փողոցի դեղատներից մեկը և հափշտակել 150 հազար դրամ արժողությամբ պլանշետ և 25 հազար ՀՀ դրամ. ՔԿ (տեսանյութ)

13:14 • 17/11

Հրապարակվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհի տեսանյութը

13:06 • 17/11

Բոլորը վախենում են, քծնում են իշխանություններին, ՀՀԿ-ի ընտրազանգվածը կլինի ինտելեկտուալ հատվածը. Սամվել Նիկոյան

12:59 • 17/11

Մխիթարյանը Ջիբրալթարի հետ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

12:46 • 17/11

Չպետք է տարանջատել ժողովրդի անվտանգության և տարածքների ամբողջականության հարցը. Դ. Բաբայանը` ԱՀ-ՀՀ հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի մասին

12:41 • 17/11

Whoscored-ը Մովսիսյանին ճանաչել է Ջիբրալթար-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

12:40 • 17/11

«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս. ՊԵԿ  

12:23 • 17/11

Մոտ 700 մեքենա. ամերիկացին ճապոնական մեքենաների վիթխարի հավաքածու ունի (լուսանկարներ, տեսանյութ)

12:08 • 17/11

Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է

12:05 • 17/11

ԱՄՆ-ում սխալմամբ հեռացրել են 73-ամյա բնակչուհու երկու երիկամները

11:58 • 17/11

Ջիբրալթարցի լրագրողները չեն ներկայացել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետխաղյա ասուլիսին

11:54 • 17/11

Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը

11:48 • 17/11

4 զինծառայողի կյանք խլած ավտովթարի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը մի քանի սպայի ազատել է ծառայությունից, մի քանի պաշտոնյա նախազգուշացվել է

11:44 • 17/11

Գերմանիայի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի B դիվիզիոնում

11:43 • 17/11

Նախագահ Սարգսյանն իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

11:39 • 17/11

Հոնդուրասի նախագահը համաշխարհային շուկայում սուրճի «արդար» գինը վերականգնելու նպատակով «խաչակրաց արշավանք» է սկսել

11:29 • 17/11

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

11:14 • 17/11

Կոսովոյում Թուրքիայի դեսպանը խոշոր ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ է ստացել

11:12 • 17/11

Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ

11:00 • 17/11

Դոնալդ Թրամփը սկսել է կասկածել ԱՄՆ փոխնախագահ Փենսի հավատարմությանը. The New York Times

11:00 • 17/11

«Հրապարակ». Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էր նշանակվել, սակայն 2 ամիս աշխատելուց հետո ազատման դիմում են ներկայացրել

10:59 • 17/11

Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան. Արա Բաբլոյանը ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

10:57 • 17/11

«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը կմասնակցի կուսակցության նախընտրական քարոզարշավին. այս անգամ հանդիպումները կլինեն դահլիճներում

10:48 • 17/11

«168 ժամ». Իրանն ինչպե՞ս կարձագանքի Արցախի ուղերձներին

10:41 • 17/11

«Ժողովուրդ». Ո՞վ կլինի սնանկության գործերով դատարանի նախագահը. ամենահավանական թեկնածուները երկուսն են

10:39 • 17/11

«Սասնա Ծռերը» ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ

10:39 • 17/11

Յուրա Մովսիսյան. Հիանալի թիմային հաղթանակ Ջիբրալթարում

10:37 • 17/11

Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

10:33 • 17/11

ԱՄՆ-ն նախկինի պես Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս ունի. ԱՄՆ փոխնախագահ

10:22 • 17/11

2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է. Արգենտինայի ՌԾՈՒ

10:22 • 17/11

Հոլանդիայի հավաքականը 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է Ֆրանսիային (տեսանյութ)

10:17 • 17/11

«Ժամանակ». Պուտինը հեռա­խոսազրույցներ է ունեցել Փաշինյանի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ. ո՞ւմ է նա համոզել զիջել` ՀԱՊԿ ղեկավարնե­րի հավաքին ընդառաջ

10:04 • 17/11

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած (լուսանկարներ, տեսանյութ)

10:00 • 17/11

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

09:36 • 17/11

«Ժողովուրդ». Ռ. Քոչարյանի կալանավորման հարցի քննության ժամանակ արդեն 2-րդ անգամ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահը բացակայում է ՀՀ-ից

09:33 • 17/11

Ավտովթար Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին. ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում, կան տուժածներ

09:31 • 17/11

Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում երկրի արտաքին կապերի զարգացման տեսակետից. Վիգեն Սարգսյան

09:12 • 17/11

Ավստրալիայում ցամաքած ջրամբարում անձրևի համար աղոթող ֆերմերի լուսանկարը հուզել է համացանցի օգտատերերին

08:55 • 17/11

«Հրապարակ». Միայն նրա համար, որ միջնակարգ կրթությամբ երիտասարդը քայլել է Փաշինյանի հետ, արժանացել է փոխքա­ղաքապետի պաշ­տոնին

08:42 • 17/11

«Հրապարակ». ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները որոշել են «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ

08:20 • 17/11

«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանի փեսան պետք է առաջադրվեր Կոտայքի մարզում, սակայն անհասկանա­լի պատճառներով նրա անունը հանվել է ցուցակից

07:02 • 17/11

Արգենտինական «Սան-Խուան» սուզանավի անհետացման վայրում խոշոր օբյեկտ է հայտնաբերվել

06:41 • 17/11

Բեռլուսկոնին մեղադրվում է սուտ վկայություն տալու մեջ

06:14 • 17/11

Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու

05:45 • 17/11

Հոնդուրասցի միգրանտները փակել են Մեխիկոյի գլխավոր մայրուղիներից մեկը

05:18 • 17/11

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանն ասել է, որ Խաշուքջիի հետ հեռախոսով երբեք չի խոսել

04:51 • 17/11

Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած 6 անձ դատապարտվել է 46 տարվա ազատազրկման

04:20 • 17/11

Ջամալ Խաշուքջիի սպանությունը պատվիրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը. The Washington Post

03:47 • 17/11

Թերեզա Մեյը խոստովանել է, որ ծանր շաբաթը հաղթահարել է մեկ բաժակ վիսկիի օգնությամբ

03:15 • 17/11

40 տարի անց փոստատար Պեչկինն ամուսնանում է

02:49 • 17/11

Թրամփն Ազատության նախագահական մեդալով հետմահու պարգևատրել է Էլվիս Փրեսլիին

02:21 • 17/11

Հայտնի է Brexit-ի հարցով նոր նախարարի անունը

01:51 • 17/11

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը 6:2 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն (տեսանյութ)

01:38 • 17/11

ՆԱՍԱ-ի տիեզերագնացը պատմել է, թե ինչպես են ՄՏԿ-ում հաղթահարում լեզվական խոչընդոտը

01:11 • 17/11

Ջիբրալթար-Հայաստան՝ 1:4. Մովսիսյանը շատ արագ երեք գոլ է խփում (տեսանյութ)

01:10 • 17/11

Ռայմոնդ Պաուլսը հերքել է Լատվիայից իր հարազատների «արտագաղթելու» մասին լուրը

00:47 • 17/11

Բրիտանացի հայտնի հաղորդավարի դուստրը ցուցադրել է, թե ինչպես է հիվանդությունն «այլանդակում» իր մարմինը

00:32 • 17/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում մոտ 350 ավտոմեքենա է սպասում

00:23 • 17/11

Ազգերի լիգա. Ջիբրալթար-Հայաստան՝ 1:1. Մովսիսյանը հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

00:12 • 17/11

Թրամփը պատասխանել է «ռուսական գործը» հետաքննող դատախազի հարցերին

00:02 • 17/11

Ջիբրալթարի հավաքականն օգտվեց սխալից և բացեց հաշիվը (տեսանյութ)

00:00 • 17/11

Գյուլենի հիմնադրամի ղեկավարը, որին արտաքսել են ԱՄՆ-ից, հասել է Թուրքիա