Ադրբեջանական կողմը կրակել է Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ

20:02 • 25.04.17

Ադրբեջանական կողմն ապրիլի 25-ին` 17:45-ի սահմաններում, կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ իրավիճակն այս պահին հանգիստ է և լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

Կրակոցների ընթացքում մեքենաների վարորդներն անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցել են շրջանցիկ ավտոճանապարհով: