Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտը վաճառքի կհանվի 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)

20:44 • 26.04.17

«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ սագայի հերոս Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտը վաճառքի կհանվի 1,4 միլիոն դոլար գնով: Այս մասին հայտնում է AFP news agency‏-ի թվիթերյան էջը:

Աղբյուրի հաղորդմամբ` սաղավարտի հեղինակը ճապոնացի ոսկերիչ Գինզա Տանական է: Նա այս բացառիկ ոսկերչական իրը ստեղծել է սագայի 40-ամյակի պատվին:

Նշվում է, որ սաղավարտը վաճառքի կհանվի մայիսի 4-ին` «Աստղային պատերազմների» ոչ պաշտոնական տոնը նշելու օրը:

Տանակայի խոսքով` ինքը մտադիր է թողարկել նաև սագայի հոբելյանին նվիրված ոսկե մետաղադրամներ, որոնց արժեքը կկազմի 1,2-ից 11 հազար դոլար:

Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտը վաճառքի կհանվի 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)