Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության հետ կապված նոր արխիվային փաստաթուղթ է հրապարակել (լուսանկարներ)

15:12 • 27.04.17

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության հետ կապված նոր արխիվային փաստաթուղթ է բացահայտել, որը հրապարակվել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» կողմից:

Օսմանյան արխիվում տեղ գտած և Թաներ Աքչամի կողմից ներկայացված արխիվային հեռագիրը 1915թ.-ի հուլիսի 4-ին հղվել է Էլյազըղի (Խարբերդ) նահանգապետ Սաբիթ բեյին՝ «Իթթիհաթ վե թերաքի»-ի Էլյազըղի ներկայացուցիչ Նազըմ բեյին փոխանցելու խնդրանքով:

Հեռագրում հարցում է հղված տարածքից տեղահանվող հայերի մասին:

«Այդ վնասակար տարրերը միայն տեղահանվո՞ւմ են, թե՞ նաև ոչնչացվում, խնդրում ենք բացահայտորեն տեղեկացրեք մեզ, եղբայր», - ասվում է երիտթուրք պաշտոնյաներից Բահաեթթին Շաքիրի կողմից գրված նամակում:

Հեռագիրը կնքված է Օսմանյան կայսրության՝ ժամանակի ներքին գործերի նախարարի հատուկ կնիքով, ինչպես նաև կոդավորված է թվերով: Փաստաթղթում հատուկ կոդավորված են «հայ» և «տեղահանություն» բառերը:

«Ակօսը» նշում է, որ այս ամենը կասկած չի թողնում փաստաթղթի՝ օրիգինալ լինելու հարցում: 

Soykırımın şifresi çözüldü

'Ermeni' sözcüğünün şifrelenmesi

'sevk' sözcüğünün şifrelenmesi