Սոֆիա անունով ռոբոտը հյուրընկալվել է Ջիմի Ֆելոնին ու հայտարարել է Երկիրը նվաճելու երազանքի մասին (տեսանյութ)
Ամերիկյան The Tonight Show հումորային հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավար Ջիմի Ֆելոնը հյուրընկալել է Սոֆիա անունով ռոբոտին, որն ամերիկյան հեռուստաեթերում խոստովանել է, որ երազում է Երկիրը գրավելու մասին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ռոբոտի խոստովանությամբ տեսանյութը տեղադրվել է հեռուստանախագծի յութուբյան ալիքում:
Ինչպես պատկերվում է տեսանյութում, Սոֆիան կարող է ոչ միայն արտահայտել իր զգացմուքները արհեստական մկանների միջոցով, այլև խոսակցություն վարել զրուցակցի հետ:
Նախ ռոբոտը Ֆելոնին առաջարկում է մկրատ-թուղթ-քար խաղը խաղալ և հաղթում է: Ավելի ուշ հայտարարում է, որ այդ հաղթանակն իր առաջին քայլն է աշխարհին տիրելու ճանապարհին:










