Սևանը միջազգային լուրջ բրենդ դարձնելու ճանապարհին. «Սևան» ազգային պարկի տնօրենը մանրամասներ է ներկայացնում խոշոր ծրագրից

17:18 • 01.05.17



«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց Սևանը միջազգային լուրջ բրենդ դարձնելու նախագիծը՝ տեղեկացնելով, որ նախատեսում են «Սևան ազգային պարկը» կենսոլորտային արգելոցի վերածել:

«Սևան» ազգային պարկը 150 000 հա պահպանվող տարածք է, սակայն, ըստ Վահե Գուլանյանի, պահպանվում է գրեթե մեկ ռեժիմի տակ՝ աննշան տարբերությամբ։ Մինչդեռ կեսոլորտային արգելոցի դեպքում կառանձնացվեն երեք հիմնական տարածքներ՝ միջուկային զոնա, որտեղ կոշտ պաշտպանություն կիրականցվի, պատասխանատու զոնա, որտեղ թույլատրվում է որոշակի տնտեսական գործունեություն և ազատ գոտի, որտեղ թույլատրվում է, յուրաքանչյուր տեսակի գործողություն, ինչը չի հակասում տվյալ տարածքի առանձնահատկություններին:  

Ազատ գոտում, ըստ նրա, հիմնականում համայնքների հատվածն է լինելու, որտեղ կիրականացվի փոխհատուցում սահմանափակումների համար: «Կենսոլորտային պահպանավայրերի գաղափարն ասում է. եթե սահմանափակում եք, ապա պետք է փոխհատուցեք»,- ասաց նա և օրինակ բերեց գյուղատնտեսությունը, երբ համայնքն զբաղվում է գյուղատնտեսությամբ, սակայն թունաքիմիկատ արգելվում է օգտագործել:

«Այսինքն, եթե պետք է ավելի շատ բերք ստանար, չի ստանում դրա համար առաջարկում ենք, որպեսզի փոխհատուցվեն, բերքի պակաս մասը սուբսիդավորվի: Սա հնարավորություն է տալիս ինտեգրվել միջազգային բնապահպանական գումարների շարժի մեջ և բավական գումար կբերենք մեր երկիր նշված ծառայությունների համար։ Սա նաև հնարավորություն է տալիս կարգավորել համայնքի բնակիչների ու բնության հատուկ պահպանմամբ զբաղով կազմակերպության հարաբերությունները, կանգնել գյուղացիների կողքին և աշխատել ի շահ նրանց: Հետո սա բերելու է միջազգային ճանաչում, քանի որ կենսոլորտային պահպանման կարգավիճակը տրամադրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Մարդը և կենսոլորտը» բաժնի կողմից: Դրանով կբարձրանա և՛ բնության հատուկ պահպանվող տարածքի, և՛ երկրի ճանաչողությունը, ինչը երկրի համար լավ կարգավիճակ է»,-ասաց նա և հավելեց, որ սրա վերաբերյալ արդեն իսկ կա արդեն վարչապետի հանձնարարականը:

Վահե Գուլանյանը նշեց, որ կարվեն նաև կառուցվածքային փոփոխություններ և պահպանության ավտոմատացում կսահմանվի: «Այսինքն՝ այսօր պահպանությունն իրականացվում է անտառապահների, տեսուչների միջոցով և նոր նախագծով նախատեսվում է թռչող անօդաչու սարքերի՝ առցանց տեսախցիկների, ճանապարհների վրա տեղադրված ռեգիստր տեսախցիկների, նախապես սահմանված հետագծով շարժվող ռոբոտային միավոր սարքերով իրականացնել։ Եվ դրանք բաց են լինելու իրավապահների համար, որոշ օնլայն տեսախցիկներ նաև բաց են լինելու հասարակության համար»,- ասաց նա:  

Գիտական հետազոտության համար ևս, ըստ նրա, լինելու է աշխատանքի  ավտոմատացում: ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ նորից կլինեն անօդաչու սարքեր, բայց արդեն հետազոտական բնույթի, սպեկտրալ բնույթի, անտառային հիվանդությունների, հրդեհների, կամ կենդանիների տեղաշարժի և տարածվածության համար։ Կլինեն նաև ինքնաշխատ ավտոմատ կայաններ, որոնք տեղադրված են լինելու լիճ թափվող գետաբերաններում և չափելու են տարբեր պարամետրեր:

«Նաև ուղիղ հեռարձակման տեսախցիկներ կտեղադրվեն, օրինակ՝ ճայերի վրա, ստորջրյա գեղեցիկ հատվածներում, ամբողջ իրական ժամանակում ցույց է տալու նրանց բնազդները, վարքագիծը, վիճակը, ձվադրման պրոցեսները, կենդանիների ներքին փոխհարաբերությունները»,- ասաց Վահե Գուլանյանը և նշեց, որ այս ամենը նախագծման փուլում է և սարքերի կառուցումն իրականացվելու է «Սևան» ազգային պարկի կողմից՝ տեղական և դրսի մասնագետների ներգրավմամբ:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը նաև հստակեցրեց բնական ռեսուրսների օգտագործման տեսակները և նշեց, որ այդ առումով առանձնացրել են 4 ուղղություններ:

«Հիմնական ուղղությունը պատասխանատու ձկնորսությունն է, ձկնապաշարների կառավարումը: Սա ենթադրում է ստեղծել կազմակերպություն պետության և մասնավորի մասնակցությամբ, որը պարտադիր պետք է ունենա միջազգային արտոնագրեր, սերտիֆիկացված լինի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, պետք է ունենա որակի հատուկ կառավարման համակարգեր, որը համահունչ կլինի կենսոլորտային արգելոցի կանոններին: Բոլոր ձկնային, կենդանական կամ բուսական արտադրանքները բերելու ենք ստանդարտացման և այն վաճառվելու է ոչ միայն տեղական կամ ԱՊՀ երկրների շուկաներում, այլ ավելի խստապահանջ շուկաներում ևս՝ Եվրոպա, ԱՄՆ, Կանադա և այլն»«,– ասաց նա:

Վահե Գուլանյանի խոսքով՝ այս ամենն իրականացվելու է ազգաբնակչության անմիջական մասնակցությամբ՝ կլինի պահպանություն, վերահսկողություն, թե տեսակների վերարտադրություն: «Ձկնորսության ժամանակ նախատեսվում է  բոլոր ձկնորսների ներգրավվածություն, վճարում իրենց աշխատանքի դիմաց, որս, հավաք, վերամշակում, փաթեթավորում, տեղական ու միջազգային վաճառք և այլն»,-ասաց նա:  

Հաջորդ հիմնական ուղղությունը, ըստ նրա, անտառային տնտեսության վարումն է: ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ ըստ հաշվարկների՝ Սևանի ավազանի անտառներն արհեստական են և առանց մարդու միջամտության չեն կարող գոյատևել:

«Խնդիր կա անտառների վերարտադրության հետ կապված, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո խնամքի, սանիտարական բոլոր հատումները, որոնք պետք է արվեին՝ չեն արվել, անտառը ստանդարտի չի բերվել, և այսօր նոր ծառը, մատղաշը, որ պետք է ծլի՝ ճնշվում է մեծերի կողմից: Նաև հաշվարկվել են՝ անտառները նորմալ կառավարվելու դեպքում, այնքան միջոց կարող են ապահովել, որ բյուջեից դրա համար գումար չխնդրենք և նորից կարող ենք միջազգային ֆոնդերից գումար ներգրավել: Բացի այդ, սա դառնալու է ձեռնտու գործ այն օպերատորի համար, ով կիրականացնի այս աշխատանքները և շահույթ կբերի, տարածքը կլինի կառավարելի և շարունակականություն կունենանք»,- ասաց նա:

Երրորդ հիմանական ուղղությունը քաղաքաշինական զարգացում և զբոսաշրջային ռեսուրսների կազմակերպումն է: Ըստ նրա, այս մասով արդեն կա մեծ թիմ տարբեր կառույցներից:

«Ի՞նչ է սա իրենից նախատեսում, նախ՝ քաղաքաշինական պլանի նախատեսում է: Այսօր ունենանք լայնածավալ հանգստի գոտի, անճոռնի կառուցապատմամբ, միայն տեղական ոչ բարձր ստատուս ունեցող զբոսաշրջիկների համար այցելատեղի և կարճ հանգստի սեզոն:  Հիմա այս ծրագրով հնարավորություն կստեղծվի ուսումնասիրել, թե կոնկրետ որ գոտիներն են  հարմար զբոսաշրջության համար՝ դա կլինի արկածային զբոսաշրջություն, կլինի սպորտային, առողջարանային, զբոսաշրջության այլընտրանքային ձևերի՝ առագաստանավային, օդապարիկներ, ձիավարության և լեռնագնացության, հնգամարտի, եռամարտի և այլն, բավական լայն ցանկ ունենք, ըստ որի՝ այդ բոլոր հատվածներում իրականացվի համապատասխան կառուցապատում»,-ասաց նա:

Վահե Գուլանյանը նշեց, որ ակտիվ բանակցությունների մեջ են միջազգային խորհրդատվական ընկերությունների հետ և արդեն ընտրվել է ամենահեղինակավոր կազմակերպությունը՝ Acom-ը, որը շատ քաղաքների զարգացման ծրագրեր է իրականացրել:     «Հիմա հստակեցվում են դետալները, և այդ հեղինակավոր կազմակերպությանը ներգրավելով՝ հետագայում ներդրումների համար այդ ստեղծած փաստաթուղթը դառնալու է գրավիչ պայման»,- ասաց նա:

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ մշակվում են արդեն նաև զբոսաշրջային արտադրանքները։ ««Սևան» ազգային պարկում կան մեծ քանակության պատմամշակութային և բնության հուշարձաններ։ Կազմակերպվելու են տուրեր՝ հյուրանոցների հետ, 7-օրյա հանգիստ ապահովող, սնունդ, էքսկուրսիաներ Գեղամա ժայռապատկերներ, Նորատուսի խաչքարեր»,-ասաց նա և օրինակ բերեց Վարդավառը, որի ժամանակ Սևանում հնարավոր չէ ազատ տեղ գտնել, բայց որը տևում է մեկ օր: «Բայց եթե աշխատանքներ տարվեն, այս մեկ օրը կարող է դառնալ 7 օր, և պետք է մշակել փաթեթ, որ մարդը գա, նախապատրաստվի՝ թեմատիկ զրույցներ խարույկի շուրջ, ակումբային խաղեր և այլն։ Վեց հագեցած օր անցկացնի, 7-րդ օրը մասնակցի և գնա»,- ասաց նա և ավելացրեց, որ մեխանիզմներն արդեն հստակեցվել են, պարամետրերը ֆիքսել և այդ ամենը տալու են քաղաքաշինական կազմակերպությանը:  

Վահե Գուլանյանը նշեց, որ նախատեսում են հասարակության առավելագույն ներգրավվածություն՝ ուղեկցորդների մասով, բաժնեմասային սեփականության մասով: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Սևան» ազգային պարկի հողերի մեծ մասն արդեն վարձակալությամբ տրված է: Մենք չենք նայելու ում ինչ է տրված, մենք բերելու ենք գեղեցիկ նախագիծ, որից ոչ ոք որևէ վնաս չի կրելու, և բոլորը մասնակից են լինելու աշխատանքներին և հասույթի բաժնեմասին: Այս ուղղությունն է ընտրվել, որպեսզի ոչ ոք ծրագրի համար խոչընդոտ չհանդիսանա»,-ասաց նա:

Ըստ Վահե Գուլանյանի, չորրորդ ուղղությունն արդեն այլ տեսակի ծառայություններ են՝ փոքր ծրագրեր են, և կարող են կնքվել տարբեր՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ: «Օրինակ՝ մեղվապահության, էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության, յուղատու բույսերի հավաք և այլն, որը, անպայման, նորից կիրականացվի մասնավոր սեկտորի ներգրավվածությամբ: Երբ ներգրավվում ենք մասնավոր սեկտորին, ամբողջ գործունեությունը կառավարվում է մեր կողմից, և խնդիր չենք ունենում միջոցների ներգրավման համար: Սա կարևոր է նաև դրսի կապիտալը ներգրավելու համար»,- ասաց նա:

Վահե Գուլանյանը նշեց, թե Կառավարության կողմից բոլոր կետերով կան հանձնարարականներ, որոնք մշակվում են և քննարկվում միջազգային տարբեր կառույցների հետ: «Վերջնական ծրագրային փաթեթները դեռ մշակված չեն, սրանք դեռևս այն խնդիրներ են, որոնք դրվել են մեր առաջ և առանց որոնց չկա «Սևան» ազգային պարկի կայուն իրականացման խնդիրը: Եթե չարեցինք, ապա շատ բան ենք կորցնելու»,– ընդգծեց ասաց նա:

ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ ֆինանսական միջոցների հետ կապված իրավական կարգավիճակը թույլ չի տալիս շատ հնարավորություններ ստանալ և ավելացրեց, որ քննարկվում է «Սևան» ազգային պարկին լիիրավ վարչական իրավունք տալու հարցը, որպեսզի հենց պարկն էլ կառավարել օպերատորներին այս գործում: «Այսինքն՝ կլինի կրկնակի վերահսկողության համակարգ պետական վերահսկողության խնդիրը դրված է ամենաբարձր մակարդակում»,-ասաց նա:  

 

 

 

 

 

 

 

 

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

11:37 • 22/09

Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

11:29 • 22/09

Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ. ԱՄՆ պետքարտուղար

11:21 • 22/09

Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան

11:20 • 22/09

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել. ՀՀ դատախազություն

11:14 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

10:46 • 22/09

Պեդրո. Էդեն Ազարը մի քանի տարուց կստանա Ոսկե Գնդակը

10:38 • 22/09

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել

10:27 • 22/09

Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը (տեսանյութ)

10:20 • 22/09

Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ

10:19 • 22/09

Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

10:17 • 22/09

Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ (տեսանյութ)

09:52 • 22/09

1 դոլարի առքը 481 դրամ է. արտարժույթի փոխարժեքները

09:50 • 22/09

Հրապարակվել են սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման «բեմականացման» կադրերը

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Լինն Թրեյսիին